ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին նուրիրուած կեդրոնական հանդիութիւն՝ Հալէպում

26 Ապրիլ 2021

Հովանաւորութեամբ սուրիահայ երեք համայնքապետներուն, կազմակերպութեամբ հալէպահայ կազմակերպութիւններու եւ միութիւններու, Շաբաթ, 24 Ապրիլ 2021-ի երեկոյեան ժամը 8:00- ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 1,5 միլիոն սրբադասուած նահատակներուն յիշատակին ոգեկոչման կեդրոնական հանդիսութիւնը:

Սրահի մուտքին, հանդիսականները դիմաւորուեցան ՀՄԸՄ-ի փողերախումբին հնչեցուցած ազգային-հայրենասիրական երգերով։

Հանդիսութեան ներկայ էին Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան, Հայ Կաթողիկէ Համայնքապետ Արհ. Տ. Պետրոս Արք. Միրիաթեան, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի Պետ Վերապատուելի Դոկտ. Յարութիւն Սելիմեան, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Սարգիսեան, Ազգ. Երեսփոխանական ժողովի եւ Ազգ. Վարչութեան անդամներ, հալէպահայ կազմակերպութիւններու, բարեսիրական, մարզական, մշակութային եւ հայրենակցական միութիւններու ներկայացուցիչներ:
Արաբերէն բացման խօսք արտասանեց Սեպուհ Պապիկեան, իսկ հայերէն՝ Սիւզի Խշուաճեան-Փիլաւճեան:

Օրուան բանախօսն էր Զեփիւռ Է. Ռէիսեան։ Ան լուսարձակի տակ առաւ Թուրքիոյ անցեալէն ցայսօր կատարած բռնարարքները, մեր պայքարի աննահանջ երթը, վերջին տարիներուն աշխարհով մէկ Հայ Դատի գրասենեակներուն իրագործած նուաճումներն ու հայ ժողովուրդին պայքարելու վճռակամութիւնը։ Ապա ընդգծեց հայ ժողովուրդին ու Հայաստանին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրները։

Հանդիսութեան գեղարուեստական յայտագիրին մասնակցեցան.- «Զուարթնոց» երգչախումբը, յաջորդաբար մեկնաբանելով «Նրանք Ընկան», «Դարձիր Անի» եւ «Իմ Հայրենիք» երգերը՝ գեղարուեստական ղեկավարութեամբ Գայիանէ Սիմոնեան-Տէրեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ Ռուզան Պարսումեանի, Նայիրի Օհանեան, ասմունքեց Սիամանթոյի «Խաչը», դաշնամուրի ընկերակցութեամբ Յովիկ Օհանեանի, Ժագի Մահսերէճեան (դաշնամուր) մեկնաբանեց Առնօ Պապաճանեանի «Էլէկիա»ն, «Կիլիկիա» երգը ֆլիւթով հնչեցուց Աննա Մարիա Լէպլէպճեան, Արփի Գրտանեան Ժագ Յակոբեանի «Մէկ Վարկեան Լռութիւն»ը ասմունքեց, Կասիա Պաղտիկեան մեներգեց «Կոտորածն Անգութ» երգը, իսկ Նուէր Ներսէսեան ասմունքեց Յ.Շիրազի «Հայոց Տանթէական» քերթուածը, նազ պարի ընկերակցութեամբ՝ Ալիսիա Լախոյեանի եւ Լիլա Աթաշեանի:

Օրուան եզրափակիչ պատգամը ուղղեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը, որ օրինակներ տալով վեր առաւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութիւնն ու ցեղասպանութեան փաստերը վերացնելու ճիգերը, ինչպէս նաեւ անդրադարձաւ հայ ժողովուրդի գոյատեւման երաշխիքներուն, պահանջատիրութեան եւ պայքարի երթին նկատմամբ ունեցած անկոտրում կամքին եւ վճռականութեան։

Հանդիսութիւնը փակուեցաւ Սրբազար Հօր «Պահպանիչ» աղօթքով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company