ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Սպասելի էր, որ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո Սյունիքում նման իրավիճակ կստեղծվեր

18 Մայիս 2021

Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում թշնամու առաջ գալը կարող է ազդել նաև Արցախում ընդհանուր իրավիճակի վրա։ Ըստ նրանց, հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սադրանքները նպատակ ունեն նաև հանրության ուշադրությունը շեղելու Արցախի խնդրից։

168.am-ը այս հարցի շուրջ զրուցեց Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի հետ։

Նրա խոսքով՝ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու մտահոգում են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Սյունիքում ու Գեղարքունիքում։

«Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ժողովուրդը, բնակիչները կարող են առաջ շարժվել միասնական, մեկ համակարգ ունենալու դեպքում, այսինքն՝ անվտանգության մեկ ռեժիմ ունենալու պարագայում։ Հասկանալի է նաև, որ այս քայլերն ինչ-որ մի տեղ ավելի են վատթարացնում իրավիճակն Արցախում, որովհետև Սյունիքի նկատմամբ այդ ոտնձգությունները, այսպես ասած՝ Հայաստանին ավելի է հեռացնում Արցախից։ Ի վերջո, սա այն հատվածն է, որն Արցախին կապում է Հայաստանի հետ։ Արցախի և Սյունիքի միջև մշտապես եղել են տարբեր կապեր, և պատահական չէ, որ Արցախն անվանում են փոքր Սյունիք, այս երկու ժողովուրդները պատմականորեն կապված են։ Հետևաբար, բնական է, որ այսօր Արցախում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, և յուրաքանչյուր հայի անվտանգությունը մեզ համար դառնում է կարևոր հանգամանք, մենք կարող ենք միայն ընդհանրության մեջ առաջ շարժվել և ապահովել մեր բոլոր հարցերի լուծումները»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ըստ նրա՝ սպասելի էր, որ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո Սյունիքում նման իրավիճակ կստեղծվեր։ ՀՀ անվտանգության ռեժիմի պահպանման տեսանկյունից Արցախը և Սյունիքն անչափ կարևոր են։

«Մենթե Մելքոնյանի հայտնի խոսքերը պատահական չեն ասվել. «Եթե մենք կորցնենք Արցախը՝ ապա կփակենք հայոց պատմության վերջին էջը»։ Ընդհանուր առմամբ, ՀՀ ամեն մի քաղաքացի, նկատի ունեմ Երևանում, Գյումրիում, Արարատում ապրողներին, որոնց թվում է, թե թշնամին իրենցից շատ հեռու է, այդպես չէ։ Տեսեք՝ ինչ եղավ, երբ կորցրեցինք Արցախի մեծ մասը, սահմանը եկավ-հասավ Սյունիքին, Գեղարքունիքին, հետևաբար՝ այն մեր հայրենակիցները, որոնք մտածում էին, որ իրենց զավակներն Արցախում չծառայելով կամ Արցախից հեռու լինելով՝ ապահով կլինեն, այդպես չէ։ Վտանգն ավելի է մոտենում և ավելի ծանր իրավիճակ է ստեղծվում, ամեն մի սանտիմետր, հայրենիքի մի հատվածը զիջելով, պետք է լավ գիտակցեն, որ իրենց անվտանգության ընդհանուր համակարգից մեկ բան տալիս են։ Այնպես որ՝ համընդհանուր այս գիտակցումով պետք է մոտենանք հարցերին, որպեսզի կարողանանք սթափ գնահատել այն մարտահրավերները, որոնք կան ու առաջիկայում ևս կլինեն, դրանից հետո միայն կարող ենք մտածել մեր ապագայի մասին»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company