ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Սյունիքի հարցով Իրանն իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը. Արամ Շահնազարյան

19 Մայիս 2021

Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի հատումը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը հակված է որոշակիորեն դիտարկել նաև Հարավային Կովկասում ակտիվորեն ընթացող աշխարահաքաղաքական նոր խմորումների համատեքստում:

Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, որի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, Շահնազարյանը նշեց, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն և կարևոր ու ազդեցիկ խաղացողներից մեկը, չի կարող անմասն մնալ տարածաշրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի և իրականության ֆոնին ընթացող ուժերի վերադասավորման և անմիջական խաղաղացողների վերադիրքավորման գործընթացից:

«Մանավանդ, որ տեղի ունեցող զարգացումները, կարելի է ասել, բոլորովին նոր բնույթի մարտահրավերներ են և լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի անվտանգային մթնոլորտի համար: Փաստ է, որ Իրանը զիջել է դիրքերը, և որոշակիորեն կորցրել է տարածաշրջանում ընթացող նոր զարգացումների վրա գործուն ազդեցություն ունենալու հնարավորությունը: Սակայն դա չի նշանակում, որ Իրանը կորցրել է հնարավորությունը և ցանկությունը՝ ազդելու տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վրա: Թերևս, այդ մասին են վկայում Իրանի սահմանապահ ուժերի կտրուկ արձագանքը Ադրբեջանի հետ սահմանային միջադեպին, և, մանավանդ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի շատ հստակ և բաց տեքստով հայտարարությունը, որ Իրանի համար բացարձակ անընդունելի է Հայաստանի սահմաններում որևէ փոփոխություն, և, որ Հայաստանի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը: Սա շատ հստակ մեսիջ է՝ ուղղված տարածաշրջանի երկրներին և դերակատարներին, հատկապես՝ Ադրբեջանին և Թուրքիային:

Չպետք է մոռանանք, թե Հայաստանի հետ սահմանն ու Սյունիքն ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, և ոչ միայն անվտանգային մթնոլորտի ապահովման, այլև ռազմավարական նշանակակության հեռահար ծրագրերի և նախագծերի իրականացման համար: Նշեմ միայն մեկ օրինակ. Չինաստանի հետ Իրանի համագործակցության 25-ամյա ռազմավարական պայմանագրի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է լինելու դեպի հյուսիս կապով, Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի անվտանգ և անխափան գործարկումով:

Փաստ է, որ այս նախագծերի իրականացումն Հայաստանի տարածքով օրակարգային և կենսական նշանակության խնդիր է Իրանի համար, որը ոչ միայն գալու է ապահովելու Իրան-Չինաստան համագործակցության ռազմավարական պայմանագրով նախատեսվող ահռելի տնտեսական շահերը, այլ նաև էապես կանխելու է տարածաշրջանում թուրքական ձևավորվող բևեռի հզորացումն ու դրանից բխող անվտանգային մարտահրավերները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Շահնազարյանը՝ հավելելով, որ թուրքական գործոնի հաջողությունը մեծապես պայմանավորված է ցամաքային կապի ապահովմամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որն անցնելու է Սյունիքի տարածքով՝ Մեղրիի միջանցքով, Իրան-Հայաստան սահմանի երկայնքով:

«Այս ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի դիրքերի ամրապնդումն ու տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի համար: Թեհրանում գիտակցում են, թե թուրքական գործոնին տարածաշրջանում հավասարակշռող կարևոր դերակատարը և հանգույցը շարունակում է մնալ Հայաստանը: Այս համատեքստում, սակայն, չպետք է աչքաթող անենք մեկ կարևոր իրականություն, այն է՝ Իրանը տարածաշրջանային իրադարձությունների վրա կարող է ազդել այնքանով, ինչքանով թույլ կտան նրա հնարավորությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանի մյուս կարևոր խաղացողներն ու դերակատարները: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի հարցով Իրանի հնարավոր դերակատարությանը, ապա երկու կարծիք լինել չի կարող. Իրանն այս կապակցությամբ իրադարձություններին կներգրավվի այնքան, որքան դա կպահանջի և կցանկանա Հայաստանը: Սա միջազգային հարաբերությունների ընդունված նորմ է: Այնպես որ սա, մեծ հաշվով, պայնավորված է նաև Երևանի դիրքորոշմամբ և ցանկությամբ»,- շարունակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Իսկ թե Արցախի խնդրով ինչ դերակատարում կարող է ունենալ Իրանը, որը ՀՀ-ն և ՄԽ-ն փակված չեն համարում, և արդյո՞ք միջնորդական ցանկությունը պահպանվել է Իրանի մոտ, Արամ Շահնազարյանն ասաց, որ, ցավոք, Իրանը շատ ուշ արձագանքեց և որոշեց ազդել իրադարձությունների վրա։ Այսինքն, այն պահին, երբ պատերազմի ելքը կանխորոշված էր և պարզ։

«Դա, թերևս, կարելի է համարել վերջին տարիներին Իրանի հարավկովկասյան քաղաքականության ամենամեծ բացթողումն ու ձախողումը։ Ներկա դրությամբ ես որևէ հնարավորություն չեմ տեսնում, որ Արցախի մասով Իրանը կկարողանա ազդել գործընթացների վրա»,- եզրափակեց Շահնազարյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company