ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Հայրենական մեր ժողովուրդը սփիւռքի չվերածելու, իսկ սփիւռքը անհայրենիք չթողնելու հարց ունինք ներկայիս․ Տարօն Տէր Խաչատուրեան

01 Հունիս 2021

Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Գանատայի կոմիտէներու կազմակերպած առցանց տօնակատարութեան ընթացքին ընկեր Տարօն Տէր Խաչատուրեանի խօսքը.

Մայիս 28-ի այս նախօրէին, ինչպէս ծանօթ է բոլորիդ, արտասովոր ու ծանր հոգեվիճակով է որ կ’ոգեկոչենք Հայաստանի Անկախութեան 103-րդ այս տարեդարձը:

Բոլորիս բացայայտ է, որ այս ուրախ օրուան տարեդարձը կ’ընդունինք «շոք»ի ցնցումով մը, երբ մեր 30-ամեայ Հայաստանի վերանկախացումը և անոր հողային ամբողջականութիւնը վտանգուած են, իսկ քիչ անդին Արցախի հողատարածքին մէկ կարեւոր մասը վերակալանաւորուած է Ազրպէյճանի կողմէ: Մեր ազգային իրավիճակէն ներս մեր հարիւրամեայ համահայկական իրերու դրուածքն է, որ խնդրոյ առարկայ է այսօր: 1915-ին մեր ունեցած անհամար կորուստներէն ետք, 1918 Մայիս 28-ով ամրագրած կը թուէինք ըլլալ մեր նոր արժեհամակարգը, գէթ բազմահազարամեայ մեր հայրենիքին մէկ փոքր, բայց իմաստալից բաժնին վրայ: Աւելին, Սփիւռքի նախաձեռնած յետ-Ցեղասպանութեան պահանջատիրական ընթացքը և Արցախեան 90-ական թուականներու պատմութեան առթած ազգային իրաւունքներու վերատիրացման ուղին որոշ չափով մեզ դրած էին դրական ելակէտի վրայ: Ահա, այս բոլորն է որ խնդրոյ առարկայ են հիմա: Այո, «շոք»ն ու հիասթափութիւնը մեծ են այսօր, և կողմնորոշուելու պակասն ու կորսուածութիւնը բազմատարած են շատերու մօտ:

Անկասկած, որ ոեւէ ողջամիտ հայու և առհասարակ լաւատեղեակ աշխարհաքաղաքացիի համար յստակ են Թուրքիոյ ցուցաբերած նոր-Օսմանական և համաթուրանական ծաւալապաշտ քաղաքականութեան առկայութիւնը երեկ ու այսօր: Աւելի՛ն, Թուրքիոյ կողքին անգամ մը եւս աշխոյժ կերպով հաւաքագրուած է Ազրպէյճանը իր ծաւալապաշտ և հայակուլ նկրտումներով: Իսկ մենք ու՞ր ենք: Ու՞ր ենք մեր ցեղասպանութեան պահանջատիրութիւնով ու անոր հատուցման գործերուն մէջ: Ու՞ր ենք Արցախի դարպասը ըլլալու մեր յանձնառութեան մէջ: Ու՞ր ենք Հայաստանի մէջ ու անոր շուրջ Հայաստանի քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը Հայաստանի’ն իսկ ծառայեցնելու աշխատանքին մէջ: Ու՞ր ենք 1960-ական թուականներէն ի վեր քաղաքականացած ու յեղափոխականացած, Հայ Դատի հետապնդման մէջ արեամբ ու գրտինքով ինքզինքը ամրագրած Սփիւռքը Հայաստանին արժանի ու ռազմավարական գործընկերը դարձնելու և Սփիւռքը սո’սկ անհատներու կուտակում մը չտեսնելու մօտեցման մէջ:

1918-ի Մայիս 28-ն բազմաթիւ նմանութիւններով տակաւին այժմէական դասեր կու տայ բոլորիս, յա’տկապէս՝ ի տես մեր այսօրուայ ապակողմնորոշուած իրավիճակին: 1918-ին մենք կարողացանք Սարդարապատի, Ղարաքիլիսէի, Բաշ- Ապարանի մէջ իրագործել անհնարինը, և կասեցնել Թուրքիոյ նոր-Օսմանական և համաթուրանական յառաջխաղացքը: Մենք հոն՝ Սարդարապատի լանջերուն, յաջողեցանք բնաջնջումի, ծայրագոյն հիասթափութիւններու ու վնասներու մոխիրներուն մէջէն վերածնիլ Փիւնիկի նման: Մենք այդ ռազմադաշտերուն վրայ, օրհասական այդ օրերուն գիտցանք ու կարողացանք մեր ազգային ինքնուրոյնութիւնը պահել, մեր ազգային արժանապատուութիւնը զրահապատել, մեր աւելի քան երկհազարամեայ հողին կարչելու կոչին արձագանգ տալ ու ճակատագրական նշանակութիւն ունեցող մետասաներորդ այդ պահուն չվհատիլ ու չընկրկիլ՝ կերտելով փառապանծ յաղթանակ:

Այսօր, 1918-ը կերտած սերունդը երեք դասեր ու յորդորներ կը հաղորդէ մեզի:

Ա.- Կա’յ հրամայականը վերականգնումի և վերազարթօնքի մը, այնպէս ինչպէս իրենք վերականգնեցան ու վերազարթնեցին: Կարծէք ազգերու պատմութիւնը արժէ դիտել ո’չ տարիներով միայն, ո’չ ալ սոսկ տասնամեակներով, այլ թէկուզ հարիւրամեակով և հարիւրամեակներով: Ուրեմն, վերջին հարիւրամեակին ունեցանք պանծալի ու բեւեռային օրեր Մայիս 1918-ով և Արցախի 1993-94-ի մաքառումներու օրինակով: Իսկ հիմա, ժամանակն է վերաթարմանալու, ուժերը լարելու և վերանորոգ հայեցակարգով ու ռազմավարութեամբ մը նորանոր ազգային բարձունքներ մագլցելու և նուաճելու: Հայութեան նոր երթը ճշտելու, և զայն իրագործելու պարտաւորեցուցիչ հրամայականը ահա մե’րն է հիմա:

Բ.-Պարոյր Սեւակի 1918-էն յիսուն տարիներ ետք բնութագրած «մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում: Մենք քիչ ենք, այո’, բայց կոչւում ենք Հայ»ը աւելիով իսկ կ’իմաստաւորուի այսօրուայ մեր ճգնաժամին մէջ: Ահա այդ տեսակը, մե’ր տեսակը’ հայու տեսակը պահպանելու, ազգը պարզ ժողովուրդի տեղ չդասելու, հայրենական մեր ժողովուրդը սփիւռքի չվերածելու, իսկ սփիւռքը անհայրենիք չթողնելու հարց ունինք ներկայիս: 1918-ի գրեթէ անկրկնելի սերունդը ըրաւ ի’ր գործը, մենք ալ մե’ր կարգին ընելու ենք մերը:

Գ.-Եւ վերջին քաղուածքն ու դասը 1918-ի Մայիսէն այն է, որ կուռ ազգային հաւատքով, շիտակ տեսլականով, և ամենակարեւորը առողջ ղեկավարութեամբ (այսինքն leadership-ով) անհնարին իսկ թուացած ազգային նպատակներն անգամ հնարին կը դառնան և կ’իրագործուին: Ահա այդ leadership-ին է, որ կը կարօտինք այսօր մեր տեսակը անվտանգ ու կանգուն պահելու և մեր ազգային լիարժէք տեղը գրաւելու աշխարհի քաղաքական ու մարդկային թատերաբեմին վրայ ու համակարգէն ներս: 1918-ի Մայիսեան սերունդը մեզի տուաւ ազգային հպարտանքի մեր նորօրեայ հիմնաքարը, և հոն դրա’ւ իր կոթողային բաժինն ու դրոշմը: Այսօր մե’ր կարգն ու հերթն է ընելու մեր բաժինը:

Սիրելիներ, Մայիսեան մեր այս օրերուն և մօտ ապագային, Յունիսի 20-ին տեղի ունենալու են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները: Ինչպէս միշտ, հայ ժողովուրդի ընդհանրական շահերը իբրեւ իր գոյութեան իմաստն իսկ նկատած Հ3Դ-ն կը գտնուի պատասխանատու իր բարձր դիրքին վրայ: Այսպէս, «Հայաստան» ընտրական դաշինքի իբրեւ հիմնական բաղկացուցիչ ան ընելու է իր կարելին ու աւելին, ինչպէս միշտ, հայ ազգի ու Հայաստանի գալիք ճակատագրական ժամանակաշրջանին վրայ իր իւրայատուկ ազգային դրոշմը զետեղելու գործին մէջ: Բոլորիս ակնկալութիւնն է որ վերջին շրջանի վայրէջքն ու պարտուողական մօտեցումները վերջ գտնեն, որպէսզի Հայաստանն ու Արցախը առողջ գոյատեւեն և զարգանան ապահով ու անխորտակելի սահմաններէ ներս: Բան մը, որ ինքնին Մայիսեան սերունդի աւանդն էր փոխանցուած մեզի:

Կեցցէ’ հայու անվհատ ազգային ոգին, ու’ր ալ գտնուի ան, Սփիւռք, վիրաւոր Արցախ, թէ վտանգուած Հայաստան:

Կեցցե’ս դուն բազմադարեայ կալանքի ենթարկուած ու Մայիս 1918-ով վերածնուած Հայաստան:

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company