ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հայ ժողովուրդը, կարծես, չի տեսնում պետություն կորցնելու վտանգը․ վերազարթնելու անհրաժեշտություն կա

20 Սեպտեմբեր 2021

Գորիս-Կապան ճանապարհով իրենց ավտոմեքենայով ընթացող երկու հայ երիտասարդին ադրբեջանցիների գերեվարելը, և ՀՀ անվտանգության մարմինների կողմից դրա մեղքը հենց երիտասարդների վրա բարդելը Փաշինյանի ընդհանուր քաղաքականության մեկ բաժինն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

«Այս բոլորը պետք է գնալ՝ նոյեմբերի 9-ի անձնատվական ստորագրության և անձնատվական քաղաքականության մեջ դիտել․ ամբողջ փաթեթ է, որ կգնա Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ։ Այս ամբողջ պարունակին մեջ կդիտեմ նաև այդ ճանապարհային միջադեպերը․ անշուշտ որ ցավալի, ընդվզեցնող միջադեպեր են, իշխանության այս քաղաքականությունը, բնական է, որ անընդունելի է, բայց ինձ ավելի մտահոգող բաժինը գտնվում է մեր ժողովրդի մոտ․ ես զարմանում եմ, թե ինչպես մեր ժողովուրդը՝ ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես աշխարհով մեկ, չի ընդվզում, չի փոթորկում և դուրս չի գալիս՝ մերժելու այս ընթացքը, որ կարող է ավելի վատ վիճակի հասցնել մեր ժողովրդին»,-ասաց Հրաչ Վարժապետյանը։

Նա գործնական բացատրություն դժվարանում է գտնել ՀՀ իշխանությունների այս կեցվածքի համար, ասում է՝ կընդվզես, կզարմանաս, բայց բացատրություն չկա, որովհետև որևէ առումով հնարավոր չէ արդարացնել նման քայլը հայկական կողմից։

Այսօր իսկ խոսվում է Թուրքիայի հետ բացահայտ հարաբերությունների մասին, նշեց Հրաչ Վարժապետյանը, արդեն ՀՀ իշխանությունների կողմից «միջանցքների» մասին է խոսվում, և ոչ թե միայն «մեկ միջանցքի»։

«Ո՞ւր կարող է հասնել այս քաղաքականությունը․ այսուհետև մեր պետության պետականության և ազգային անվտանգության խնդիրն է, պետականություն կորցնելու, հայրենիքի սահմանների հետ երբ սեփական իշխանությունը վերաբոերվում է այս տրամաբանությամբ, նշանակում է պետականության կորցնելու խնդիր կա»,-ասաց նա։

Հրաչ Վարժապետյանի համար ցավալի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանից ենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել, նա էլ պայման է դրել որ Սյունքիով միջանցքը պետք է տա՝ նոր։

«Ցավալի է, որ այս ամենը լսում ենք թշնամու բերանից, և, ցավոք, ապատեղեկատվություն չէ։ Սեպտեմբեր 27-ից ի վեր, ինչ հայտարարվում է թշնամու կողմից, ցավոք սրտի, իրականություն է դուրս գալիս։ Փոխարենը, հայկական իշխանությունների և նրանց արբանյակների կողմից անմիջապես փորձում են հայտարարել հակառակը․ այսօր իսկ Մանե Գևորգյանը հայտարարեց, որ այդպիսի բան գոյություն չունի, բայց այս ամենը մեր ժողովրդին հիմարի տեղ դնելու փորձ է, որն անընդունելի է։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի նախագահը երբ բացահայտորեն հայտարարում է, որ առաջարկ է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, որ տեղի ունենա հանդիպում և դիմացը Մանե Գևորգյանը հակառակն է փորձում ասել, ինձ ցավ է պատճառում, ցանկացած հայի ցավ է պատճառում իմանալ, որ, ցավոք սրտի, թշնամու հայտարարությունն էր ճիշտը և ոչ թե մերը։ Սա իրապես ցավեցնող իրականություն է, որի առաջը միայն կարող են առնել ՀՀ իշխանությունները»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։

Նա այս ամենը իրապես տարօրինակ քաղաքականություն որակեց, որ կշարունակեն ՀՀ իշխանությունները, որի արդյունքը շատ վատ կարող է լինել։

Ամբողջ հայ ժողովուրդը, կարծես, չի տեսնում պետություն կորցնելու վտանգը, նշեց նա, կարծես թմբիրի մեջ է․ վերազարթնելու անհրաժեշտություն կա։

Նա վստահեցրեց՝ եթե բանը հասնի նրան, որ Թուրքիայի նախագահը բացահայտորեն պահանջի հրաժարվել Ցեղասպանության հարցի հետապնդումից, իսկ ՀՀ իշխանությունները համաձայնեն, առնվազն Սփյուռքը չի լռելու։

Հրաչ Վարժապետյանը նաև մտահոգություն հայտնեց, որ Փաշինյանի մասնատող քաղաքականությունը ազդում է նաև Սփյուռքի կառույցների վրա, ինչպես նաև դժվարացնում է նրանց աշխատանքը պետական մարմիններից հայանպաստ որևէ քայլ պահանջելու հարցում, որովհետև պետական մարմիններն անմիջապես հակադարձում են, որ Հայաստանի իշխանություններն այլ քաղաքականություն են առաջ տանում։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

https://youtu.be/jYX0b4zc0qs

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company