ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է անդառնալիորեն հատման բարձրակետին. Արամ Շահնազարյան

09 Հոկտեմբեր 2021

Օրերս Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում փակվել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամանեիի «Օջագ Նեջաթ» գրասենյակը: Սա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, ինչպես է ստեղծված հայ-իրանական, իրանա-ադրբեջանական հարաբերությունները գնահատում պաշտոնական Իրանը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է իրանական «Ալիք» օրաթերթ կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

ԻՐԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՆՁԻՆՍ ԵՐԿՐԻ ՇԻԱՅԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐՋ ԼԱՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

-Պարոն Շահնազարյան, Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բաքվում փակվել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամանեիի «Օջագ Նեջաթ» գրասենյակը: Որն, ըստ Էության, Շիա մահմեդականության հիմնական օջախն էր Ադրբեջանում: Ի՞նչ ականներ եւ տողատակեր են թաքնված այստեղ, եւ ինչպե՞ս են Շիա մահմեդականները արձանագանքել վերը նշվածին առհասարակ:

-Իրանի արձագանքը միանշանակորեն խիստ բացասական է եղել: Թեհրանի համար Բաքվի նման վարքագծի տողատակում թաքնված մեսիջի հստակ է. Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես հակաիրանական հստակ դիրքորոշմամբ երկիր` առաջարկելով իրեն Արեւմուտքին: Այդ կերպ Բաքուն փորձում է հավելյալ մանեւրի հնարավորություն ձեռք բերել Թեհրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին: Իհարկե, պետք է նշել, որ սա չափազանց վտանգավոր խաղ է, եթե հաշվի առնենք Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը: Չմոռանանք, որ Ադրբեջանը գտնվում է Իրանի դավանական եւ մշակութային քաղաքակրթական տարածքում: Սա լուրջ մարտահրավեր է Բաքվի համար։ Ի դեմս ավանդաբար շիայական բնակչության՝ Իրանը կարող է ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանի ներսում` ակտիվացնելով դավանաբանական հարցերը: Սա կարող է կտրուկ մեծացնել ադրբեջանական հասարակության թրքամետ եւ իրանամետ հատվածների միջեւ խզումը` հասարակությանը կանգնեցնելով կազմաքանդման վտանգի առջեւ:

-Իրանական ԶԼՄ-ներում հայտնվել է քարտեզի, որտեղ ներկայացվում է Ադրբեջանը մասնատված եւ տարբեր ազգերի բաժանված, որքանո՞վ է հավանական նման սցենարը իրականության մեջ:

-Սա հիմնականում պետք է դիտարկել Բաքվի դեմ Իրանի ծավալած քարոզչական, հոգեբանական պատերազմի համտեքստում: Տեսականորեն դա, իհարկե հնարավոր է: Նախորդ հարցումներում ես արդեն ասել եմ, որ Իրանը հնարավորություն ունի հանձինս երկրի շիայական բնակչության, ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանում: Դրա համար էպիկենտրոն կարող են հանդիսանալ Աօշերոնը եւ Թալիշստանը: Չմոռանանք նաեւ իրանակման ծագում ունեցող թաթերին: Սակայն, բացառում եմ, որ Իրանը այս պահին կգնա նման քայլի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՄԵՍԻՋՆ ԷՐ, ՈՐ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՀՂԵԼ

-Պարոն Շահնազարյան, ՀՀ-Իրան հարաբերությունները ինչպե՞ս է գնահատվում այսօր ԻԻՀ-ի պաշտոնական մակարդակով:

-Հայաստանի հետ հարաբերությունները միշտ էլ կարեւոր նշանակություն են ունեցել Իրանի համար, իսկ դրանց նշանակությունը կտրուկ բարձրացել է հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Հայաստանի հետ ցամաքային սահմանը, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, առանցքային նշանակություն ունի Իրանի ռազմավարական եւ անվտանգային շահերի դիտանկյունից: Ցավով պետք է նշեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների վարած անորոշ, աննկարագիր եւ ձախողած արտաքին քաղաքականությունն իր բացասական հետեւանքներն է թողել հայ-իրանական հարաբերությունների վրա: Ստեղծված իրավիճակը բացառիկ հնարավորություն է ընձեռել Երեւանին` սրբագրելու Իրանի հետ վերջին 3 տարիների ընթացքում թույլ տված սխալներն ու բացթողումները: Հրաշալի առիթ է ստեղծվել վերաիմաստավորելու եւ բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հայ-իրանական հարաբերությունները: Ցավոք սրտի, մենք պաշտոնական Երեւանի կողմից կրկին իրավիճակին ոչ համարժեք եւ որեւէ տրամաբանական բացատրություն չունեցող քայլերի ականատեսն ենք: Մասնավորապես, այն պահին, երբ Իրանը փակել է իր օդային տարալքն ադրբեջանական ինքնաթիռների վրա, թշնամական երկրի ինքնաթիռներին, Նախիջեւանի ուղղությամբ Հայաստանի օդային տարածք տրամադրելը հնարավոր ամենավատ մեսիջին էր, որ այս պայմաններում կարելի էր հղել Իրանին:

-Հնարավո՞ր է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը Ադրբեջանի հետ վերածվի ռազմական գործողությունների:

-Ինչ խոսք, վերջին իրադարձությունների ֆոնին Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է անդառնալիորեն հատման բարձրակետին: Այդուհանդերձ, ռազմական հակամարտության հնարավորությունը գրեթե բացառված: Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը գնա լուրջ սադրանքի` օրինակ, Սյունիքի բռնակցման փորձի տեսքով:

ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

-Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս է իրանահայերի վրա անդրադառնում վերջին օրերի զարգացումները եւ ի՞նչպես են արձագանքում մեր հայրենակիցները ՀՀ-ի դիրքորոշմանը:

-Իրանահայերը մեծ ուշադրությամբ են հետեւում վերջին օրերի զարգացումներին: Որպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, մենք ողջունում եւ մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում Իրանի ձեռնարկած քայելրին` գիտակցելով, որ դրանք միանշանակորեն բխում են նաեւ ՀՀ-ի եւ ԱՀ-ի անվտանգային շահերից եւ կոչված են կանխելու Սյունիքի բռնակցման փորձերը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որոնց դեմ, ցավոք սրտի, գործնական որեւէ քայլ չեն ձեռնարկում ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները:

Զրույցը`ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company