ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մերժելի են անցյալում եղած բոլոր բացասական դրսևորումները

16 Նոյեմբեր 2018 ՀՅԴ-ն երբևէ անցյալի վերադարձի դիրքերից հանդես չի՛ եկել, չի՛ գալու: Այս մասին նոյեմբերի 14-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` նախկին իշխանական ձևաչափերը վերադարձնելու որևէ հնարավորություն և շանս չկա: «Մեզ համար դա իսկապես անցյալ է: Սակայն պետք է նաև անցյալի դասերը լավ սերտենք, որպեսզի կարողանանք ներկայի և ապագա հարաբերությունները` երկրի ներսում և սահմաններից դուրս, կառուցել ճշմարիտ նպատակների շուրջ: Իսկ այդպիսի ճշմարիտ նպատակները, միանշանակ, կառուցված են մեր ազգային, պետական ուղեգիծը պահպանելու վրա: Դա Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում ազատագրված Հայրենիքն է, որ պետք է ապագա սերունդներին թողնենք ավելի պաշտպանված և ավելի ընդլայնված, քան մենք ենք ժառանգել սովետական ժամանակաշրջանից, դա մեր մշակույթն է, մեր դպրոցն է, մեր կրթությունը, մեր լեզուն, մեր եկեղեցին: Այս ամենը, ի վերջո, մեր ազգային ողնաշարն է: Այս ազգային ողնաշարին վնասող ցանկացած գործողություն, այդ թվում` անցյալում վնասած գործողություն, պետք է բացառենք: Մերժելի են բոլոր բացասական դրսևորումները, որոնք եղել են անցյալում»,- նշել է Մինասյանը:

Ըստ նրա` այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել և շնորհակալություն հայտնել այն անձանց ու քաղաքական ուժերին, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցել է իր անցած ճանապարի ընթացքում: «Նշածս հարցերում մենք նրանց հետ կարողացել ենք ունենալ ձեռքբերումներ` նախևառաջ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման հարցում: Սա նաև հնարավորություն է, որ մենք պարզ ճակատով նայենք մեր անցյալին և վստահաբար` մեր ապագային: Մենք ուրացող չենք, բայց, նաև մեր սխալները գիտակցելով ըմբռնելով, թերությունները ընկալելով հանդերձ, երբեք գլուխներս չենք կախում, որովհետև, անգամ եթե որևէ տեղ թերացել ենք, եղել է ոչ թե կանխամտածված ` այս կամ այն խմբի շահի հետևանք, այլ հայ ժողովրդի պահանջին համահունչ առաջ գնալու գործողություն»,- ասել է Մինասյանը` հավելելով. «Ես կարծում եմ` նա, ով իր անցյալն ուրանում է, ապագա չի կարող ունենալ: Սա վերաբերում է նաև մի քաղաքական ուժի, որը 128 տարվա պատմություն ունի»:

ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Արծվիկ Մինասյանի` անշարժ գույք ունենալ-չունենալու մասին հարց է հնչեցրել:

«Արծվիկ Մինասյանը եղել է ԱԺ միակ պատգամավորը, որը Երևանում վարձով է ապրել և Ազգային ժողովից փող ստացել: Նա հիմա տուն ունի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան` Մինասյանն ասել է. «Ես հիմա տուն ունեմ, և այդ տան համար այն ժամանակ ես բաժանորդագրվել եմ «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան» ծրագրով` որպես համալսարանական դասախոս: Իհարկե, մինչև հիմա հիփոթեքային վարկ ենք վճարում, բայց կյանքն է այդպիսին»:

Հաղորդավար Արթուր Մկրտչյանի հումորային դիտարկմանը, թե դղյակներ դեռ չի՞ հասցրել կառուցել, Մինասյանը կատակով պատասխանել է. «Ուր էր` այդպիսի բան լիներ, մենք էլ նվիրեինք Հայաստանի Հանրապետությանը»:

Նախկին իշխանությունների օրոք ՀՅԴ-ն հազարավոր երիտասարդների հետ մասնակցեց «Դեմ եմ» շարժման ակցիաներին` ուղղված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: ՀՅԴ-ն անգամ Սահմանադրական դատարանում այդ բողոքը վիճարկեց, իսկ հետագայում նոր իշխանությունը, որը նույնպես դեմ էր այդ համակարգին, դեռևս անորոշ ժամանակով կրկին հաստատեց պարտադիր կուտակային համակարգը:

«Իբրև Դաշնակցություն և սոցիալիստական հայացքներով քաղաքական ուժ` մենք չէինք կարող անտարբեր մնալ մի այնպիսի վատ և որևէ քաղաքացու լավ բան չխոստացող համակարգի նկատմամբ, ինչպիսին պարտադիր կուտակայինն էր», Արծվիկ Մինասյանը` պատասխանելով «զիջե՞լ է այդ հարցում իր դիրքերը» հարցին:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով օրենսդրական այդ փաթեթի դեմ բողոքող երիտասարդներին` Մինասյանը հիշեցրել է ՍԴ-ում այդ հարցով իրենց ունեցած հաղթանակի մասին:

«Հետագայում այն ժամանակվա կառավարությունն ամբողջությամբ չիրացրեց ՍԴ-ի որոշումները: Բայց ամենակարևոր, սկզբունքային հարցերից մեկը նաև այն էր, որ, որպես սերունդների համերաշխություն երաշխավորող երկիր, մենք պետք է կարողանանք ապահովել բոլոր սերունդների համագործակցությունն ու համերաշխությունը: Յուրաքանչյուր սերունդ իր հաջորդ սերնդի համար պետք է ստեղծի անհրաժեշտ հիմքեր, պետք է կարողանա նաև հոգ տանել այդ ամենի մասին»,- ասել է Մինասյանը:

Որպես օրինակ` նա նշել է Չինաստանը, որտեղ չեն հրաժարվել սերունդների համերաշխության համակարգից, թեև բնակչության թիվը շատ մեծ է:

«Չէ՞ որ մեր կենսաթոշակառուներին պետք է ապահովենք բարձր կամ նորմալ թոշակով, որպեսզի նրանք ունենան բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Եվ եթե այսօր մենք չենք կարողանում երաշխիքներ տալ մեր թոշակառուներին, կամ մեր տնտեսությունը չենք կարողանում զարգացնել, որովհետև այդ գումարների զգալի մասը դուրս է գալիս մեր տնտեսությունից, ինչպե՞ս կարող է 30 տարի հետո երկրում, որը վատ վիճակում է, մի խումբ հանկարծակի լավ ապրել: Դա անհնար է, և միջազգային փորձն էլ դա ապացուցել է»,- նշել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից այս հարցի քննարկմանը` նա ասել է. «Ես ուզում եմ արձանագրել, որ առաջին անգամ էր, որ Հայաստանի կառավարությունն ընդունեց` այս հարցը քննարկման ենթակա է: Որևէ մեկը չի զիջել իր դիրքերը, մենք ընդամենը կարողացանք հասնել նրան, որ կառավարությունը, ի դեմս` վարչապետի, հրապարակավ հայտարարեց, որ սա քննարկման ենթակա հարց է, և մինչև վերջնական որոշում կայացնելը մենք պետք է փորձենք մեղմել վճարում կատարողների բեռը: Սակայն ուզում եմ նաև տեղեկացնել, որ մինչև իմ` կառավարության անդամի կարգավիճակի դադարեցնելը աշխատանքային բազմաթիվ քննարկումներ են եղել, նաև հայեցակարգ է դրվել, որում մենք ցույց էինք տալիս պարտադիր կուտակայինի թերի, սխալ կողմերը, դրա սոցիալական, իրավական բացասական կողմերը: Առաջարկում էինք, որպեսզի այս հայեցակարգն ընդունվի, որովհետև ծայրահեղ դեպքում , եթե անգամ կառավարությունն ի վիճակի չէ գնահատել դրա վատ լինելը ( չնայած նախարարների մի մասը համոզված էր` սա վատ է), հանենք հանրաքվեի` թող հասարակությունը որոշի»:

Մինասյանը նաև հույս է հայտնել, որ ներկայիս կառավարությունն այս գաղափարից չի հրաժարվել` նկատի ունենալով, որ վարչապետ Փաշինյանն ինքն այն ժամանակ դիմումի տակ ստորագրել է:

«Վստահ եմ` Դաշնակցությունը խորհրդարանում նաև հետապնդելու է նպատակ, որ այս արատավոր համակարգը հեռանա, և մենք ունենանք կենսաթոշակային մի այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարողանա վստահ լինել, որ պետությունն իր ուսերին է վերցրել ապագայում իր` բարեկեցիկ ապրելու հոգսը»,- նշել է նա:

Արծվիկ Մինասյանին քաղաքացիներից մեկը «Նաիրիտ»-ի մասին հարց է հնչեցրել:

«Ի՞նչ եղավ գործարանին: Ներդրող կա՞: Գործարանում թալան է…» հարցին ի պատասխան` Մինասյանը նշել է, որ և’ կառավարությունում, և’ խորհրդարանում եղած ժամանակներից «Նաիրիտ»-ի հարցը մշտապես եղել է իրենց ուշադրության կենտրոնում:

«Կառավարությունում` արդեն որպես գործադիր որոշակի ֆունկցիաներ ունեցող, մենք փորձեցինք այս հարցը տեղափոխել կառավարության կարգավորման դաշտ: Ասեմ, որ «Նաիրիտ»-ի հարցում բավական մեծ տարակարծություններ կան, ընդ որում` ես չեմ էլ բացառում, որ կան անհատներ, որոնք իսկապես շահագրգռված են «Նաիրիտ»-ի վերջնական փլուզման հարցով, բայց կան նաև պետական այրեր, գործիչներ, որոնք իսկապես մտահոգ են այդ հարցով»,-ասել է նա:

Մինասյանը նաև տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանի հետ իր առանձին հանդիպման ժամանակ այս թեմայով խոսել են և ստեղծել ճանապարհային քարտեզ: «Նախ և առաջ տեխնիկական աուդիտի միջոցով պետք է պարզել` «Նաիրիտ»-ը հնարավո՞ր է վերագործարկել, թե՞ ոչ: Եթե` այո, ապա ի՞նչ սխեմա պետք է գործադրվի այստեղ, ֆինանսավորման ի՞նչ ծավալների մասին է խոսք գնում, և նախկինում ստանձնած բեռը, պարտավորությունները ինչպե՞ս ենք հանում ապագա գործողություններ կամ ծրագրեր իրականացնող գործարանի վրայից: Ցավոք, պետք է արձանագրեմ նաև, որ այս ընթացքում բազմաթիվ խեղաթյուրումներ տեղի ունեցան: Եթե չեմ սխալվում, «Նաիրիտ»-ի ժամանակավոր կառավարիչը արտահայտություններ էր անում, թե մեկ նախարարի, նկատի ունենալով ինձ, ցուցումով չի կարող գործընթացը կասեցնել և այլն»,- նշել է Մինասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ոչ միայն ինքը, այլև կառավարության մի շարք անդամներ շահագրգռված են եղել, որպեսզի «Նաիրիտ»-ի վերաբերյալ տեղեկատվությունը, աշխատելու իրական կարողությունը փաստվեր կամ չփաստվեր:

«Եթե չէր փաստվում, փակում էինք այս թեման, եթե փաստվում էր, որ հնարավոր է վերագործարկել, ուրեմն պետք է ամեն ջանք գործադրեինք: Կային նաև օտարերկրյա ցանկություն հայտնողներ, դեռևս ներդրողներ չէին, որոնք պատրաստ կլինեին այս ընթացքում աշխատել այս ուղղությամբ: Կարծում եմ` բավական հետաքրքիր զարգացումներ են լինելու առաջիկայում, որովհետև այս հարցը մեր տնտեսության, արդյունաբերության ողնաշարերից մեկին է վերաբերում: «Նաիրիտը» ոչ միայն խոշոր գործարան է, այլև խոշոր քիմիական արտադրության սիրտն է, առանցքն է, և դրա գործարկումը, շրջակա միջավայրի բոլոր կանոնների պահպանմամբ, միայն ու միայն կարող է Հայաստանի տնտեսական հզորությունը մեծացնել և ապագայում էլ ավելի նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսությունը»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company