ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Պատերազմին Հունաստանի ԱԳ նախարարի այցը միայն Հայաստան և բացահայտ զորակցությունը առայսօր կապիտալացված չէ․ Քերոբ Էքիզյան

20 Հոկտեմբեր 2021

Սփյուռքի հայերը հայրենազուրկ են դարձել նույն թշնամու ձեռքով, որն այսօր կանգնած է Հայաստանի սահմանին և փորձում է գրավել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Քերոբ էքիզյանը։

«Մեզ համար սա կարևոր մտահոգություն է և ամեն օր հետևում ենք այս ամբողջ զարգացումներին։ Մենք՝ ավելի, որովհետև Հունաստանը և հույն ժողովուրդը նույն թշնամուց են տուժել։ Վստահեցնում եմ, որ նույն զգայունությունը,որ մենք ունենք որպես հայ մեր հայրենիքի հանդեպ, նաև հույներն ունեն իրենց հայրենիքի համար, որովհետև նույն նկրտումները նաև թուրքն ունի իր կողմից Հունաստանի համար»,-ասաց Քերոբ Էքիզյանը։

Հունաստանն ու Հայաստանն ավանդաբար դաշնակիցներ են եղել՝ նշեց նա, պատմական բարեկամությունից մինչև Հայաստանի անկախության շրջանում շարունակվածը։ Բայց վերջին տարիներին նա նկատել է, որ այդ ներուժը, որ Հունաստանը կարող է տալ, տկար է կիրառվում։

«Ես սպասում էի, որ Հայաստան պետությունը էլ ավելի զորավոր ու ցցուն քայլերի կդիմեր, որպեսզի Հայաստանն ապահովի Հունաստանի զորակցությունը։ Որքան էլ քաղաքականությունը տիրող լինի միջազգային հարաբերություններում, որքան էլ որ ազգերի միջև հարաբերությունների նրբություններ տեղի ունենան, երբեք չպետք է մտահան անենք, որ Հունաստանը մեզ համար շատ կարևոր դաշնակից է»,-նշեց Քերոբ Էքիզյանը։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Արցախում 44-օրյա պատերազմի առաջին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարարը միակ նախարարն էր, որ այցելեց Հայաստան, և բացահայտ կերպով իր զորակցությունը հայտնեց հայությանը։

«Այլ պարագաներում պիտի սպասվեր, որ նույն այցելությունը միաժամանակ նաև կատարեր Բաքու՝ հավասարակշռությունը պահելու համար, բայց նա դա չարեց․ ինքը միայն բավարարվեց Հայաստանով՝ ցույց տալով նաև Հունաստանի կողմնորոշումը Հայաստանի դիմաց»,-հիշեցրեց նա։

Հունաստանի այս քայլը, սակայն մինչը այսօր կապիտալացված չէ՝ ընդգծեց Քերոբ Էքիզյանը։

«Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը բավական սերտ կապեր է փորձել ունենալ Հունաստանի հետ մանավանդ գազի խնդրով։ Հայաստանը պետք է հակադարձի, ինքն ավելի գերիշխող լինի, տիրապետող լինի իր հարաբերությունների զարգացման ոլորտում, քան թե Ադրբեջանը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին ադրբեջանական այս թափանցումը կասեցված է, քանի որ նաև ձախողումներ եղան հունական գազի ընկերության գնումի ճամփով ազերիների կողմից, բայցևայնպես այսօր կա զորավոր քարոզչություն ադրբեջանցիների կողմից Հունաստանի մեջ, որպեսզի իրենց քարոզչությունը, քաղաքական տեսակետները տարածվեն և որպես ճշմարտություն ընդունվեն Հունաստանի կողմից։ Մեր պետությունը այս ամենը պարտավոր է անել ավելի զորավոր կերպով։ Վստահեցնում եմ, որ հունահայ գաղութը դա անում է տարիներ, տասնամյակներ ի վեր, բայց Հայաստան պետության կողմից ճշմարտության ներկայացումը հունական հասարակության մեջ իր հատուկ նշանակությունն ունի»,-ասաց Քերոբ Էքիզյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այնքան վտանգավոր է, այնքան հակապետական է, որ բացահայտ է, մեծ վերլուծությունների ու խորաթափանց քննարկումների կարիք չկա դա հասկանալու համար։

Նրանց համար հաջորդ մեծ մտահոգությունը հայ-թուրքական մերձեցման խնդիրն է։

«Այսօր չենք կարող դյուրությամբ ընդունել հայ-թուրքական մերձեցումը, ասելով՝ առանց նախապայմանի, առանց որևէ խնդրի մենք այսօր պատրաստ ենք խոսելու՝ ի շահ համակեցության։ Այս ամենը մեր մտահոգ զանգվածի խոսակցության առարկան է և այդ մտահոգություններն, անշուշտ, փոխանցվում են մեզ։ Մենք էլ այս ամենն արտացոլում ենք մեր մամուլում»,-նշեց Քերոբ Էքիզյանը։

Ավելի քան 10 տարի առաջ Հունաստանում ևս վարկած էր առաջ քաշվել, որ հաշտվեն Թուրքիայի հետ և համակեցության մթնոլորտի մեջ գոյատևեն։ Այդ վարկածն այնքան շատ էին փորձում ներմուծել ժողովրդի գիտակցության մեջ, որ վտանգավոր խնդիրներ առաջացան՝ ասաց նա․ փորձեցին փոխել, այլանդակել պատմական իրողությունները, օրինակ, «Իզմիրի աղետը» հունարեն գրքերում հանկարծ վերափոխվեց «Իզմիրի խճողումը» ձևակերպման։ Այս իրավիճակը հիշեցրեց հայոց պատմության դասագրքերում թուրքի՝ իբրև թշնամու, կերպարը վերափոխելու մերօրյա փորձերին։ Հունաստանում այս փորձառությունը ապագա չունեցավ։

Հայաստանը պետք է օգտագործեր իր հնարավորությունները տարածաշրջանային մի շարք ուժերի հետ, որոնք այսօր որևէ շահ չունեն թուրք-ադրբեջանական տանդեմից՝ նշեք Քերոբ Էքիզյանը։

«Ես հիշում եմ անցյալում, որ Հունաստանին էլ եղած էր թելադրանք, որ Իրանի հետ իր կապերն ավելի սերտացնի։ Հետևաբար, ես տեսնում եմ, որ Հայաստանը որպես պետություն պետք է նաև հուշեր Հունաստանին, որ նա էլ Իրանի հետ կապ ստեղծելու հնարավորություն պետք է լինի։ Իհարկե, պետք է նաև նկատի ունենալ Հունաստանի նրբությունները, որ վերջերս շատ սերտ հարաբերություններ է ստեղծել Իսրայելի հետ, և գիտենք, թե Իսրայելը որքան հակադրված է Իրանին, բայց նույնիսկ այս նրբությունները նկատի ունենալով՝ ես կարծում եմ, որ Հայաստան պետությունը պետք է այդ ճամփան բանա և Հունաստանին ևս տա այդ առիթը, որպեսզի ստեղծվի մի գիծ, որ կներառի այդ երկրների գործակցությունը և Հայաստանին դաշնակից լինելու իրական ձևը»,-ասաց նա։

Քերոբ Էքիզյանը նկատեց, որ այլ հարց է Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափը․ բայց դա այսօր բոլորովին մի կողմ է մնացել, մինդեռ այդ ձևաչափը կարող է ավելի խորանալ այլ երկրների ընդգրկումով։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/VefsCeF5fd8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company