ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Գերտերությունների մոտեցումները կարող են միանշանակ չլինել, և այդ հակասություններից հայկական կողմը կարող է օգտվել

28 Հոկտեմբեր 2021

lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

-Իշխանությունը չի հերքում, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Բաքվի միջև երկու նոր փաստաթուղթ է ստորագրվելու, որոնցից մեկը վերաբերում է սահմանազատման ու սահմանագծմանը, մյուսը՝ ճանապարհների ապաշրջափակմանը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է դիվանագիտորեն պատրաստվի: Սա է խնդիրը, որովհետև դա կարող է լինել նոյեմբերի 9-ին, գուցե դեկտեմբերին, գուցե ամսաթիվը չեն ֆիքսել, բայց այդ եռակողմ հանդիպումն անպայման լինելու է, և այդ հանդիպմանն ընդառաջ, որքան էլ մեր դիրքերը թույլ լինեն որպես պատերազմում պարտված կողմ, պետք է ինչ-որ չափով դիվանագիտական ռազմավարության հայեցակարգային նոր կետեր ճշտվեն: Դա է կարևորը: Կարծում եմ՝ մեկ տարի հետո պետք է նայեն, թե նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունների ինչ կետեր են իրականացվել: Այսինքն մեկ տարի առաջ պայմանավորվել են, հիմա պետք է տեսնեն, թե որքանով են այդ կետերն իրականացել: Այստեղ որոշակի կետեր կան, որոնք հայկական կողմն անպայման պետք է օգտագործի: Ասենք, 7-րդ կետում նշվում է փախստականների ԼՂ և հարակից տարածքներ վերադարձի մասին: Դա չի իրականացվել: Հայկական կողմը պետք է ասի, որ 7-րդ կետը չի իրականացվել։ 8-րդ կետում նշվում է ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց, նաև մահացածների աճյունների վերադարձի մասին, որը ևս Բաքուն արգելակում է: Մեր դիվանագիտությունն այստեղ պետք է աշխատի, որ ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության կետերն իրականանան: Դրանից հետո միայն պետք է խոսել տարածաշրջանի ապաշրջափակման մասին:

Ի դեպ, ասեմ, որ այդ պայմանավորվածությունների մեջ սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին որևէ խոսք չկա: Խոսք կա հաղորդակցական միջոցների ապաշրջափակման մասին: Այստեղ 7-րդ և 8-րդ կետերի իրականացումը պահանջելով, հայկական կողմը պետք է պատրաստ լինի 9-րդ կետին՝ իհարկե, բացառելով միջանցքի որևէ գաղափար: Որովհետև միջանցքի մասին ևս չկա պայմանավորվածություն: Սրանք պետք է լինեն մեր դիվանագիտության մոտեցումների հիմնադրույթները, որովհետև, ի վերջո, նաև խաղաղության մեծ օրակարգը չի եկել բանակցային սեղանին: Բաքուն և Անկարան հայտարարում են, որ Արցախի հարցն անցյալում է, և շտապում են անցնել սահմանազատման ու սահմանագծման, մինչդեռ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի ընդհանուր համաձայնությունից հետո: Իսկ ընդհանուր համաձայնությունը հակամարտության լուծումն է, որը չի եղել: Այստեղ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկման մասին է խոսքը: Որքան էլ հասկանալի լինի, որ իբրև պատերազմի պարտված կողմ մեր դիրքերը թույլ են պահանջներ ներկայացնելու առումով, այնուամենայնիվ մեր պահանջներն իրավաչափ կարող են նկատվել, եթե հիմնվեն նախապես մեկ տարի առաջ կայացած պայմանավորվածությունների վրա:

-Քաղաքական դաշտի խաղացողները որքանո՞վ են կարողանում ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին: Եթե իսկապես կա մտահոգություն, ապա իրենց հայտարարություններով, հանրահավաքներով չպե՞տք է փորձեին ճնշում գործադրել, ոչ թե միայն հայտարարեին, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք են անելու: Արդյոք այդ ժամանակ արդեն ուշ չի լինի:

-Կարծում եմ՝ նաև մեր պետական շահերից է բխում զիջումների չգնալու համար բողոքի ակցիաներ անելը, բայց զուգահեռ նաև դիվանագիտության հարթության մեջ պատրաստվելը: Որովհետև բողոքները կարող են ուժեղացնել հայկական բանակցային դիրքերը: Այսինքն ցույց տալ, որ ամբողջ աշխարհով մեկ հայությունը չի ուզում գնալ զիջումների, չի ուզում այնպիսի զիջողական փաստաթուղթ ստորագրել, որտեղ կվտանգվի Արցախի հայապատկանելիությունը կամ դուռ կբացի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու համար: Բողոքները ժողովրդավարական երկրներին համահունչ, օրինաչափ ակցիաներ են, որոնք նաև տեղ-տեղ կարող են նպաստել հայկական պետականության շահերին: Ես համոզված եմ, որ Ցյուրիխյան արձանագրությունների դեմ և Հայաստանում, և Սփյուռքում բարձացած բողոքները հայկական բանակցային դիրքերի ամրապնդման որոշակի նպաստ բերեցին, որպեսզի ամբողջ աշխարհը, նաև միջնորդները, նրանք, որոնք ուզում էին այդ արձանագրությունների իրագործումը, իմանան, որ ժողովուրդը դեմ է զիջումների գնալուն, օրինակ, դեմ է պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմակերպելով խնդրո առարկա դարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դեմ է երկկողմ պայմանավորվածություններով ճանաչել տարածքային ամբողջականությունները: Զիջումների չգնալու ժողովրդի կամարտահայտությունը կարող է բանակցող կողմին նպաստավոր լինել, բայց զուգահեռ մեր դիվանագիտությունը պետք է պատրաստվի: Այդ առումով պետք է օգտագործել համահայկական մարդուժը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկումը բխում է հայկական կողմի շահերից, այսինքն թույլ չտալու, որ միայն Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեն և սահմանագծման, և Արցախի հակամարտության լուծման առումով, որովհետև այստեղ միջնորդ գերտերությունների մոտեցումները կարող են միանշանակ չլինել, և այդ հակասություններից հայկական կողմը կարող է օգտվել: Այսինքն, եթե որոշ համանախագահող երկրներ ասում են, որ Արցախի կարգավիճակը չի ճշտվել և հակամարտությունը չի լուծվել, դա արդեն հակասում է Անկարայի և Բաքվի հայտարարություններին, թե Արցախի հարցն անցյալում է: Ուրեմն բանակցություններին վերադարձը և դրա միջնորդական ձևաչափը շատ կարևոր է:

-Խորհրդարանն էլ այս հարցերը չբարձրացրեց ու չքննարկեց: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի քաղաքական դաշտը սպառված է:

-Ես կցանկանայի, որ բովանդակային բանավեճեր լինեին, բայց այս հանգրվանին չէի ուզենա, որ Հայաստանի խորհրդարանում միակողմանի զիջողական ելույթներ լինեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ: Ընդհակառակը, մեր պահանջները պետք է մի քիչ էլ առավել լինեն, որպեսզի նաև ցույց տրվի պատերազմի բերած հետևանքների ընդհանուր շրջածիրից դուրս բերելու դիվանագիտությունը և անպայման նոր բանակցային գործընթաց սկսելու մեր մոտեցումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company