ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Չենք թողնելու, որ Տավուշից մի կտոր հող տան, եթե լինեմ Իջևան համայնքի ղեկավար․ Վահան Ղազումյան

28 Հոկտեմբեր 2021

Բացառում ենք Տավուշ աշխարհի որևէ հատվածի զիջման ցանկացած ծրագիր․ սա Տավուշի մարզկենտրոն Իջևան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին նախատեսված ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթներից է։

Ընտրությանը երկու քաղաքական ուժ է մասնակցում՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Իջևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը, որը 2018 թ-ից Իջևանի ավագանու անդամ է։

«Տավուշի տարածքից որևէ հատված չզիջելու հարցում շատ կարևոր է համայնքի ղեկավարի դիրքորոշումը․ Սյունիքում ո՞նց է՝ եթե ինչ-որ մեկը փորձում է հող տալ, ըմբոստանում են համայնքապետերը, ժողովուրդը։ Այդ ամենը պայմանավորած է համայնաքապետի դիրքորոշմամաբ, եթե լինեմ ես՝ կըմբոստանանք, կփորձենք մեր հայրենիքը պահել, չենք թողնի, կարող է՞ գան, հասարակ քաղաքացիներին կոտորելով գնան։ Չե՛նք թողնելու, որ սահմաններից մի կտոր հող տան, մենք կպայքարենք որպես համայնքապետ և որպես գյուղացիներին կազմակերպող մարդ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վահան Ղազումյանը։

Ծրագրային մեկ այլ դրույթ է բնակչության անվտանգությունն ապահովելու համար ամեն ինչ անելու պատրաստակամությունը։ Իջևան համայնքի ղեկավարի դաշնակցական թեկնածուն ասաց՝ անվտանգությունը ապահովելու համար պետք է իրազեկեն մարդկանց, անընդհատ աշխատանքներ տանեն, որ եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, նրանք իմանան՝ ինչ պետք է անեն։

«Ապաստարաններ ենք սարքելու գյուղերում, բնակչության կարող ուժերի հետ աշխատանք ենք տանելու, որ հավանական մարտական գործողությունների ժամանակ իմանան, որ, ասենք, 18-50 տարեկան տղամարդիկ պետք է զենք բռնեն, կանայք էլ թիկունքը պահեն, ոչ թե տարհանվեն, գնան Երևան, սահմանը պահողը պետք է իմանա, որ իր ընտանիքն իր թիկունքում է»,-ասաց Վահան Ղազումյանը։

ՀՅԴ նախընտրական ծարգրի դրույթներից է նաև անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը․ այս անելու համար պետք է աշխատատեղեր ստեղծի համայնքապետարանը՝ ասաց համայնքապետի ՀՅԴ-ական թեկնածուն։

«Պետք է համայնքապետարանը համագործակցի բարերարների հետ, առավելություններ տա, կանչի այդ գործարարին, ասի՝ քեզ ի՞նչ առավելություններ տանք, կարող է ասի՝ այս հողատարածքը տվեք ինձ՝ պայմանագրով, 5 տարի էլ գույքահարկ, հողի հարկ մի ուզեք, ես այստեղ 50 աշխատատեղ եմ ստեղծում, մենք պետք է ավագանիով այդ առավելությունը տանք այդ գործարարին։ Սփյուռքի մեր բարերարների հետ պետք է աշխատենք, որովհետև սահմանի վրա ենք, անհատը ներդրում չի անելու, ամեն մարդ իր փողը հաշվել գիտի, այստեղ ներդրում անողը լինելու է միայն հայրենասեր մարդը, մենք էլ նրան պետք է այնքան առավելություններ առաջարկենք, կառավարությանը խնդրենք, որ՝ սա սահմանի բերան է, մարդիկ ներդրումները միանգամից չեն անելու, առավելություններ տվեք՝ պետությունը իր հերթին, համայնքն իր հերթին, պիտի տանք, որ այդ մարդիկ շահագրգիռ լինեն որ այստեղ ներդրումներ անեն»,-ասաց Վահան Ղազումյանը։

Իրեն անձամբ և իր ընտանիքին համայնքում ճանաչում ու հարգում են որովհետև հետևել են իրենց անցած ճանապարհին՝ կարծում է նա։

«Ես այս քաղաքում աշխատել եմ, անհատ ձեռներեց եմ եղել, աշխատանքներս շատ արդյունավետ եմ կազմակերպել, մարդիկ տեսել են մեր ընտանիքի ապրածը, արդարությունը, ազնվութունը։ Հայրս 90-ականների պատերազմի մասնակից է, ՀՕՄ-ի պատասխանատու է եղել, օգնություներ է կազմակերպել, եթե մեր ընտանիքը թալանչի լիներ, կարող էինք այդ ամենից օգտվել և հարստանալ, բայց այդպես չի եղել, մարդիկ դա էլ են հաշվի առնում»,-ասաց Վահան Ղազումյանը։

Այսուհանդերձ, Իջևանը Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, նրա հարազատ-բարեկամները ազդեցիկ պաշտոնների են նշանակված համայնքում, թեպետ նախկինում հայտարարում էր, որ դա արատավոր պրակտիկա է։ Դաշնակցական թեկնածուն ասում է՝ որ գան, փորձեն ճնշումներ գործադրել, ինքը չի նկատել, չեն էլ կարող դա անել, բայց վերոնշյալը, անկասկած, ազդեցություն ունի։

«Այսօր մի մասը կա, ասում է՝ Նիկոլ Փաշինյան-մեր զեմլյակ, դա էլ իր ազդեցությունն ունի։ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը մարզպետն է, մարզպետարանը քի՞չ ազդեցություն ունի՝ դպրոցներ կան նրա ձեռքի տակ, մանկապատեզներ կան, ինչքան հիմնարկ կա՝ իրենց ձեռքի տակ է, այդ հիմնարկների պետերը եթե ինձ հետ բարեկամ էլ լինեն, կվախենան իմ կողքին լինել»,-վստահեցրեց ընդդիմադիր թեկնածուն։

Իջևան խոշորացված համայնքի 18 գյուղից 16-ի գյուղապետերը, որ ժամանակին ՀՀԿ-ական էին կամ այլ կուսակցություններից, այսօր ՔՊ-ի ցուցակով են առաջադրված։

«Մարդկանց կանչել են, համոզված եմ՝ մարզպետարանից, այլ տեղից չի կարող լինել, ասել են՝ պիտի մտնեք այդ ցուցակը, որ ձայն բերեք։ Գյուղապետերին ընդգրկել են իրենց ցուցակ, որ իրենց ուզած տոկոսն ապահովեն։ Այդ գյուղապետերը չէին կարող ընդդիմության ցուցակով գնալ, որովհետև խնդիր կունենային, եթե չլինեին իշխանության հետ»,-ասաց Վահան Ղազումյանը։

Իջևանցիներն անգամ վերապահում ունեն, որ իրենց բարեկամներն են այս կամ այն տեղն աշխատում, վախենում են՝ հետապնդումների ենթարկվեն իշխանությունների կողմից։

«Մարդիկ կան, որ ակտիվ են, հանդիպում ենք, ասում ենք՝ ի՞նչն է կապում ձեզ այս համակարգի հետ, մեզ հետ ավելի ակտիվ աշխատեք, վախում են։ Վախի մթնոլորտը մարդկանց մեջ կա, որ չեն ուզում երևալ»,-ասաց նա։

Քարոզարշավին դահլիճային հանդիպումներ ՀՅԴ-ն չի կազմակերպելու, որովհետև համոզված են, որ մարդիկ կխուսափեն գալ, այս պատճառով էլ թեկնածուները շրջելու են տներով, ներկայացնեն իրենց ծրագրերը։ Իջևանցիներն անգամ ընդդիմության պաստառները չեն ցանկանում փակցնել իրենց խանութների, գրասենյակների վրա, որպեսզի իշխող ուժի կողմից հետապնդումների չենթարկվեն։ Համայնքի ավագանու առաջիկա ընտրությունները կարող են հնարավորություն լինել հեռացնելու իշխող ուժին իրենց համայնքից և վերացնելու այս վախի մթնոլորտը։

Իջևանում ընտրելու իրավունք ունի 33 056 մարդ։ Ավագանու 27 անդամից մեծամասնություն ունենալու համար քաղաքական ուժերից մեկը պետք է ստանա 14 մանդատ։

Ընտրություններից հետո 18 գյուղ կմիանա Իջևան քաղաքին և համայնքը կխոշորացվի։ Ընտրություններին մասնակցում են նաև այդ 18 գյուղերի բնակիչները։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company