ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ՀՅԴ Այլ շրջաններ

Ոչինչ չի կարող խանգարել ՀՅԴ-ի՝ Արցախի կողքին ամուր կանգնելու առաքելությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

30 Հոկտեմբեր 2021

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 27-29-ը իր հերթական այցն է կատարել Արցախ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն իր այցելության ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, խորհրդակցություններ եւ ժողովներ:

Այցելության առաջին օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Արցախի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունունների ղեկավարների հետ:

Այցելության երկրորդ օրվա սկզբին հանդիպում տեղի ունեցավ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Իսկ օրվա մնացած մասը հագեցած էր ՀՅԴ կազմակերպական միավորների եւ շարքերի հետ հանդիպումներով եւ ժողովներով: Նախ կայացավ հանդիպում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարչության հետ, ապա գումարվեց ժողով՝ ՀՅԴ Արցախի Հայ դատի հանձնախմբի հետ: Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաեւ ՀՅԴ Արցախի ընկերական ընդլայնված ժողով՝ շրջաններից Ստեփանակերտ ժամանած ընկերների և ներկա ու նախկին պատասխանատու մարմինների հետ:

Այցելության ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ:

Այցելության ավարտին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ամփոփվել են հանդիպումների արդյունքները:

Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին ընկերակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ Արցախ կատարած այցի կապակցությամբ զրուցել է «Ապառաժ»-ը:

Անդրադառնալով հանդիպումների ընթացքում առծածված թեմաներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ հիմնականում քննարկվել են Արցախի կարգավիճակին, նրա անվտանգությանը, ժողովրդի տրամադրվածությանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Արցախում կատարած աշխատանքին, մասնավորապես տեղահանված բնակչության բնակարանային ապահովվածության և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱՀ իշխանությունների հետ ունեցած հանդիպումները Հակոբ Տեր-Խաչատուրյանը արդյունավետ համարեց՝ նշելով, որ իշխանությունների հետ ունեցած տարակարծությունները չեն կարող խոչընդոտել ՀՅԴ-ին՝ Արցախի կողքին կանգնելու, նրան ամեն գնով աջակցելու և սկսված քաղաքական ու մարդասիրական աշխատանքները շարունակելու համար:

Դաշնակցության Արցախի համար տարվող աշխատանքներն այս պահին ընթանում են չորս ուղղություններով: Նախ՝ միջազգային առումով Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման խթանում և Արցախի անկախության ճանաչման՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման ուղղույեամբ աշխատանքներ, երկրորդ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջոցով Արցախի ներքաղաքական կյանքին մասնակցություն և խնդիրների լուծում, երրրորդ՝ ներկուսակցական առումով ներքին կազմակերպական քննարկումներ, երիտասարդության ներգրավում եւ Հայ Դատի աշխատանքներ, եւ վերջապես՝ Արցախի համար մարդասիրական եւ նյութական օժանդակության տրամադրում:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորեց ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և շրջանների կոմիտեների ու պատասխանատու ըներների հետ հանդիպումը։ Քնարկվել են Արցախի իրավիճակի, առաջնահերթությունների և ապագա անելիքների վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ոչ միայն զեկուցել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի եւ աշխարհով մեկ տարվող աշխատանքների մասին, այլ նաեւ լսել է Արցախի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներկի կարծիքներն ու առաջարկները:

Անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ Դաշնակցության տեսլականին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընգծեց, որ Դաշնակցության համար անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի գերիշխանության տակ: ՀՅԴ օրակարգում է Արցախի՝ որպես անկախ պետության կայացումը, զարգացումը եւ միջազգային հանրության կողմից նրա անկախության ճանաչումը, որից հետո բնականոն հոլովույթով մայր հայրենիքի հետ վերամիավորումը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ոչ պատերազմի ընթացքում և ոչ էլ դրանից հետո չի դադարեցրել իր ողջ ներուժը ի սպաս դնել Արցախի և Հայաստանի հզորացմանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամին Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ այդ ճգնաժամը արդյունք է ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականության, հայրենիքը ահավոր պարտության առաջնորդուելուն եւ ծայրայեղ զիջումների գնալու իրենց պատրաստակամության: Այս իրավիճակը ստեղծելոուց բացի, ՀՀ գործող իշխանությունները նպաստել են նաեւ ընդհանուր համազգային օրակարգի շուրջ հայության համախմբումը ապահովելու փոխարեն պառակտիչ գործունեություն ծավալելով: «Այդ պառակտիչ գործողությունները հիմա ուզում են տեղափոխել նաև սփյուռք: Ամեն ինչ արվում է դրան դիմակայելու, այդ կործանարար քաղաքականությանը առաջն առնելու և պառակտում թույլ չտալու համար»,- ասել է նա:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձավ նաև համայն հայության մոտ առկա ընկճվածության մթնոլորտին, որը հետևանքն է պատերազմում կրած աղետալի պարտության: Նա վստահ է սակայն, որ մեր ժողովուրդը կվերագտնի իր ապետական ուժն ու վճռակամությունը, ոտքի կկանգնի և կշարունակի հայ ժողովրդի իրավունքներին ի խնդիր ազգային-ազատագրական պայքարը:

 

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company