ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Արցախի Եւ Հայաստանի Գծով Ժողովրդային Հանդիպում Ազգային առաջնորդարանում

03 Նոյեմբեր 2021

Արծուիկ Մինասեան. «Ցոյց Տանք Մեր Դիմադրութիւնը, Հայութիւնը Ամէնուրեք Պէտք Է Պարտադրէ Իր Կամքը, Թէ Պատրաստ Չէ Նոր Զիջումներու»

Արթուր Խաչատրեան. «Համահայկական Դիմադրութեան Մէջ Լիբանանի Հայ Համայնքը Ունի Հիմնական Դերակատարութիւն»

Արցախի եւ Հայաստանի մէջ տիրող ընդհանուր մտահոգիչ կացութեան լոյսին տակ, երէկ` երեքշաբթի, 2 նոյեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ ժողովրդային հաւաք` ներկայութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ, Շահէ արք. Փանոսեանի, Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպս. Գէորգ եպս. Ասատուրեանի, ճարտարարուեստի նախարար Ճորճ Պուչիքեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամներու` Յակոբ Խաչերեանի եւ Բենիամին Պչաքճեանի, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի, նախկին նախարարներ Վարդինէ Օհանեան-Գէորգեանի եւ Աւետիս Կիտանեանի, Հայկական երեսփոխանական պլոքի երեսփոխաններ Յակոբ Թերզեանի, Ալեքսանտր Մաթոսեանի, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի, ՌԱԿ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ տոքթ. Աւետիս Տագէսեանի, Ազգային կեդրոնական վարչութեան անդամ Տիգրան Ճինպաշեանի, ուղեկից միութիւններու ներկայացուցիչներու եւ խուռներամ բազմութիւն մը:

Ձեռնարկին բացումը կատարեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ, Հանրային կապերու պատասխանատու Յակոբ Հաւաթեան, որ ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս յարգելու Արցախի զոյգ պատերազմներու նահատակներուն յիշատակը:

Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութենէն ետք, Յակոբ Հաւաթեան անդրադարձաւ օրուան հաւաքի շարժառիթին եւ նպատակին ու ըսաւ. «Մենք Արցախի համար ոչ մէկ բան խնայած ենք, անցնող մէկ տարուան ընթացքին խոր ընդվզումով, յուզումով ու մտահոգութեամբ ընդունեցինք պարզուած իրականութիւնը»: «Մէկ բան յստակ է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին համար, որ մենք հոս հաւաքուած ենք, որովհետեւ Հայաստանը, Արցախը եւ համայն հայութիւնը կը գտնուին վտանգաւոր անկիւնադարձի դիմաց», ընդգծեց Հաւաթեան` նշելով, որ այս իսկ պատճառով ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն որոշեց Լիբանան հրաւիրել Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, նախկին նախարար, ակադեմական, տնտեսագէտ ընկեր Արծուիկ Մինասեանը, որպէսզի հայ երիտասարդութեան, ուսանողութեան եւ միութիւններուն պարզէ տիրող իրավիճակը: «Սակայն ի յայտ եկաւ, թէ արգիլուած է անոր ելքը Հայաստանէն, բայց «անմիջապէս մենք դասաւորեցինք ընկեր Արթուր Խաչատրեանի ժամանումը եւ որոշեցինք ընկ. Արծուիկին խօսքը լսել «Սքայփ»-ի միջոցով»: Ապա Հաւաթեան ներկայացուց Ազգային ժողովի պատգամաւորներ Արծուիկ Մինասեանն ու Արթուր Խաչատրեանը` նշելով, որ անոնք Հայաստանի մէջ ունին քաղաքական եւ յատկապէս տնտեսական կենսափորձ, նաեւ ընկեր Արթուր ունի բանակային ծառայութեան փորձառութիւն:

Ապա «Սքայփ»-ի միջոցով խօսք առաւ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեան, որ նախ եւ առաջ ողջունեց ազգային հերոս Համբիկ Սասունեանի ապահով հայրենիք ժամանումն ու հոն հաստատումը: Իսկ անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի կացութեան` Մինասեան նշեց, որ պէտք է գնահատականը տանք եւ մեր պայքարը ճիշդ հունաւորենք: «2018-ին, երբ բոլորը գօտեպնդուած էին նոր իշխանութեամբ, մենք մտահոգ էինք, եւ արդիւնքը` այդ իշխանութիւնը մեր ազգային ներկայացուցիչները իրար դէմ հանեց, ազգային ճակատին մէջ պառակտում հրահրեց` ջանալով Արցախը Հայաստանէն անջատել», ընդգծեց Արծուիկ Մինասեան` դիտել տալով, որ եթէ օրին իշխանութեան գլուխ չգար ներկայ իշխանութիւնը, վստահաբար մենք չէինք կորսնցներ մեր հողերը եւ իրարու դէմ չէինք ելլեր: «Մենք քրէական գործ յարուցեցինք Նիկոլ Փաշինեանին դէմ, սակայն ան կը շարունակէ Հայաստանը նոր պարտութեան մղելու, դիրքեր յանձնելու պարտուողական վարքագիծը», շեշտեց Ազգային ժողովի պատգամաւորը` կոչ ուղղելով, որ 9 նոյեմբերի Ա. ամեակին առիթով Հայաստանի թէ այլ շրջաններու կողքին նաեւ Լիբանանի մէջ բողոքի ելոյթ կազմակերպուի, ցոյց տալու համար Հայաստանի իշխանութեան, որ «հայ ժողովուրդը պատրաստ չէ որեւէ զիջումի, ցոյց տանք մեր դիմադրութիւնը, մենք պէտք է պարտադրենք մեր կամքը, թէ պատրաստակամ չենք նոր զիջումներու, նոր պարտութիւններու»: «Նախ եւ առաջ մենք պէտք է դիմադրենք վերահաստատելու, վերամրագրելու համար մեր ազգային արժանապատուութիւնը», ընդգծեց Արծուիկ Մինասեան: «132 տարուան ընթացքին ՀՅԴ-ն հերոսապատում ցոյց տուած է, ՀՅԴ-ն մեծագոյն ներդրումը ունեցած է Արցախի մէջ, յատկապէս` քաղաքական ու տնտեսական առումով», շեշտեց ան` դիտել տալով, որ «27 սեպտեմբեր 2020-ին` պատերազմի առաջին օրը, ՀՅԴ-ն մէկ կողմ դնելով ամէն հակառակութիւն` առաջին ուժն էր, որ ճակատ ուղղուեցաւ»: «Ունեցանք աւելի քան յիսուն նահատակ, բայց մենք պիտի շարունակենք մեր պայքարը վասն ազգային արժանապատուութեան եւ վասն Հայ առաքելական եկեղեցւոյ», շեշտեց Արծուիկ Մինասեան:


Ապա խօսք առաւ Արծուիկ Մինասեանի փոխարէն հիւրաբար Լիբանան գտնուող Ազգային ժողովի պատգամաւոր Արթուր Խաչատրեան, որ իր ուրախութիւնը յայտնեց հայկական այժմու երեք մայրաքաղաքներու` Երեւանի, Ստեփանակերտի եւ աշխարհասփիւռ հայութեան կեդրոն նկատուող մայրաքաղաք Պէյրութի մէջ ըլլալու` յիշեցնելով, որ Ազգային ժողովի պատգամաւորներէն «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեան եւ Աշոտ Սիմոնեան շինծու մեղադրանքով արգիլուած են Հայաստանէն դուրս ելլելու` համոզում յայտնելով, որ այս հարցը շուտով կը լուծուի, եւ Արծուիկ Մինասեան կու գայ Լիբանան: Արթուր Խաչատրեան ընդգծեց, որ համահայկական դիմադրութեան մէջ Լիբանանի հայ համայնքը ունի հիմնական դերակատարութիւն: Անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի կացութեան` Արթուր Խաչատրեան ըսաւ. «Մեր հարցը զուտ Արցախի հարց չէ, մենք կորսնցուցինք Արցախի 70 առ հարիւրը եւ Հայաստանը Արցախին միացնող 7 քմ լայնութեամբ Լաչինի անցքը, որ նախատեսուող համաձայնագրով պիտի դառնայ 70 քմ լայնութեան եւ 1800 մեթր բարձրութեամբ լեռներու վրայով անցնող ճամբայ: «Հարցը միայն Արցախի կամ Հայաստանի հարց չէ, այլ աւելի խորը` այստեղ ամբողջ հայ ժողովուրդի իրաւունքները հարցականի տակ են, սա մեր ազգի ապագայի՛ խնդիրն է», շեշտեց ան եւ աւելցուց. «Մենք չենք ըսեր, թէ յարաբերութիւն պէտք չէ ունենանք Թուրքիոյ կամ Ազրպէյճանի հետ, բայց հարցը հայութեան դէմ սպառնացող վտանգն է»: «Ամբողջ հայ ժողովուրդը պէտք է դէմ կանգնի այս պայմաններուն դէմ», շեշտեց Խաչատրեան` նշելով, որ աղքատութիւնը կ՛աճի, մարդոց կենսամակարդակը ցած է, միայն տղամարդիկ չեն, որ կը մեկնին երկրէն, այլ` հայաթափում տեղի կ՛ունենայ: «Մենք թոյլ պիտի չտանք, որ Արցախն ու Հայաստանը թրքանայ», ընդգծեց Արթուր Խաչատրեան` վերահաստատելով, որ Հայաստանի եւ Լիբանանի մէջ եւս բողոքի ելոյթներ տեղի պիտի ունենան 9 նոյեմբերի առիթով: Հարցումի մը պատասխանելով` Արթուր Խաչատրեան նշեց, թէ եթէ ռուսական զօրքը չըլլար, Արցախը ամբողջութեամբ կրնայինք կորսնցնել: Ան նաեւ շեշտեց, որ կայացող ու գաղտնի պահուող բանակցութիւնները պէտք է ըլլան քաղաքական եւ ոչ զինուորական բնոյթով` շեշտելով, որ ՀՅԴ-ի ներկայացուցիչները տեղեակ չեն այդ բանակցութեանց մանրամասնութիւններէն:

Երկու զեկուցաբերներն ալ իրենց խօսքի աւարտին պատասխանեցին ներկաներու հարցումներուն:

aztagdaily.com

Լուսանկարները`
ԱԼԵՔՍ ԿԻՒՐԻՒՆԵԱՆի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն

04 Դեկտեմբեր 2025
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավո

04 Դեկտեմբեր 2025
Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կող

Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մա

04 Դեկտեմբեր 2025
«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորու

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներ

04 Դեկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Այդ ընդդիմադիր

Հիշենք նաև, որ տվյալ ընտրություններից առաջ հիմնական ենթադրությունն այն էր, որ

04 Դեկտեմբեր 2025
Էրտողանի ռազմավարական հակահարուածը հայ

Կրկնե՛նք։ Էրտողանի Թուրքիան յանկարծ կ՚անդրադառնայ, որ Նեթանիահուի տեսլականով գ

03 Դեկտեմբեր 2025
Սփյուռքը չի օժանդակում եկեղեցու դեմ Փա

Սփյուռքում բոլորը քննադատում ու դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ տար

03 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company