ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւն Արցախեան Քառասունչորսօրեայ Պատերազմի Դադրեցման Տարելիցին Առիթով

11 Նոյեմբեր 2021

Արցախի 44-օրյա պատերազմի դադրեցման հրադադարի Եռակողմ Յայտարարութեան առաջին տարելիցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն, Արժանթինի, Ուրուկուայի և Պրազիլի իր ընկերուհիներուն և ընկերներուն անունով, կոչ կ՛ուղղէ համայն հայութեան, և մասնաւորաբար Հարաւային Ամերիկայի բոլոր հայ համայնքներուն եւ Հայ Դատի բարեկամներուն, վերաշխուժանալ և զօրաշարժի պատրաստ ըլլալ ի խնդիր Հայաստանի և Արցախի շահերու վերանորոգ պայքարի և յանձնուողական քաղաքականութեան դիմադրութեան:

Բոլորին ուշադրութիւնը կը հրաւիրենք հայ ժողովուրդի սպառնացող նորագոյն վտանգներուն վրայ, որոնք կրնան ծնունդ առնել ՀՀ իշխանութիւններու քուլիսային բանակցութիւններուն և գաղտնի համաձայնութիւններուն հետևանքով, այնպիսի ժամանակներու երբ Կովկասեան տարածաշրջանին մէջ սրած է մեծապետական մրցակցութիւնը և վերակենդանացած փանթուրքիզմը:

Ճիշդ մէկ տարի առաջ, Ազրպէյճանին յանձնուեցաւ Արցախի Հանրապետութեան տարածքներու 70 տոկոսը:Անոնց մէկ մասը ոչ իսկ թշնամիին անցած էր պատերազմի ժամանակ: Եռակողմանի Յայտարարութենէն յետոյ, ՀՀ իշխանութիւնները ցուցաբերեցին յաւելեալ տարածքներ զիջելու պատրաստակամութիւն, ներառեալ ՀՀ սահմաններէն ներս, առանց որ անոնք երբևիցէ խնդրոյ առարկայ դարձած ըլլային անցեալին:

ՀՀ իշխանութիւններու այս անընդունելի քաղաքականութիւնը հետևանք է պատերազմի մը, որմէ կարելի էր խուսափիլ, կամ մեկնարկէն մի քանի շաբաթ անց դադրեցնել, կանխելով անորնման աղիտալի աւարտը: Ընդ որում, քաղաքական ներկայ գործընթացը կը գտնուի ծայրայեղ վտանգաւոր զարգացման ուղիի վրայ, որ կը սպառնայ ազգայինպետականութեան և 1918 թուականին հայ ժողովուրդին հռչակած քաղաքական, ընկերային, մշակութային եւ տնտեսական անկախութիւնը: Այն հայրենիքը որ կերտուեցաւ 1918-20 բախտորոշ տարիներուն, պահպանուեցաւ և իր իտէալները պահպանեց Խորհրդային իշխանութեան տարիներուն, վերանկախացաւ որպէս գերիշխան պետութիւն 1991-ին, այսօր միջազգային յարաբերութիւններուն մէջ կորսուելու վտանգին տակ է:

ՀՀ իշխանութիւններիւ իրերայաջորդ զիջումները Ազրպէյճանին չհամոզեցին Պաքուին վերադարձնել ռազմագերիները, հեռանալ Նոյեմբեր 9-էն յետոյ Հայաստանէն ներս իրենց գրաւած տարածքներէն և դադրեցնել հետևողական ոտնձգութիւնները Հայաստանի քաղաքացիներուն նկատմամբ: Աւելի՛ն, ՀՀ կառավարութեան հրամանով հայկական զինուած ուժերը, Սիւնիքի բնակչութեան անվտանգութեան հիմնական երաշխիքը, հեռացած են սահմանային շրջաններէն ուր ազրպէյճանցիները հաստատած են անցարգեքլներ, մաքսատուներ և ուր ազրպէյճանցի զինուորները անարգել կը սպառնան, կ’անպատուեն ու կը ստորացնեն հայ քաղաքացիներուն:

Հայաստան եւ Արցախի տարածքի դանդաղ բաժանումը լրջօրէն կը վտանգէ պատմականօրէն հայապատկան հողատարածքին վերամիացումըև ուղղակիօրէն կ’ազդէ Սփիւրք-Հայաստան-Արցախ միասնականութեան գաղափարին վրայ: ՀՀ իշխանութիւնները յանձնառու չեն հայ ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան: Ազատ, անկախ և միացեալ Հայաստանի գաղափարին անէացումը, որուն կրնայ յանգիլ այս քաղաքականութիւնը, ծանր հարուած պիտի ըլլայ համայն հայութեան ինքնութեան պահպանման և զարգացման յանձնառութեան, որ յատկանշած է ի մասնաւորի Ցեղասպանութեան վերապրողներու կերտած Սփիւռքին:

Հայաստանը առանց Արցախի, Հայաստան չէ՛:

Հայաստանը առանց Սիւնիքի, Հայաստան չէ՛:

ՀՀ իշխանութիւնները այսօր դէմ յանդիման կը գտնուին հսկայ պատասխանատըւութեան մը: Թուքիոյ հետ յարաբերութիւններու վերականգնումը չի կրնար իր ոճիրը ուրանալ շարունակող Ցեղասպանին թելադրած նախապայմաններով ըլլալ: Փրոթոքոլներու տխրահռչակ նախընթացը պէտք է միշտ մտաբերել: Այն ժամանակ մենք դէմ եղանք Ցեղասպանութեան պահանջատիրութեան և արդարահատոյցի մոռացման ամէն փորձի, այսօր կրկին կը բարձրացնենք մեր ձայնը՝ մերժելով Թուրքիոյ հետ յարաբերութիւններու ամէն բնականոնացում, որ պիտի տանէ դէպի մեր յիշողութեան կորուստը, արդարահատոյցի և հողային պահանջատիրութենէ հրաժարականի:

Սահմազատումն ու սահմանագծումը չեն կրնար իրականանալ հողային զիջումներու գնով: Անընդունելի է Եռակողմանի Յայտարարութեան պայմաններու խախտումով հայկական սահմանային հողատարածութիւններու վրայ ռազմական ուժերու ներկայութիւնը: Տարածաշրջանիհաղորդակցութեան միջոցներու ապաշրջափակումը կը բացառէ Ազրպէյճանէն Նախիջևան ու Թուրքիա հողային կապի միջանցքը, որ փանթրքական ծրագրի իրականացման առաջին կոնկրետ քայլն է: Ոչ մէկ իշխանութիւն կրնայ բանակցիլ առանց ականջալուր ըլլալու համայն հայութեան: Ատենին զգուշացուցինք այս իշխանութիւններու սխալ ընթացքին մասին:Դժբախտաբար, սխալ դուրս չեկանք:

Ժամանակն է որ հայրենի քաղաքական դասը գիտակցի ազգային համաձայնութեան անհրաժեշտութեան: Ժամանակն է որ ՀՀ կառավարութեան ղեկավարութիւնը նախաձեռնէ նման քայլի ներառելով ընդդիմութեան բոլոր հատուածներուն, և Սփիւռքի հետ հաստատէ մնայուն խորհրդակցութիւն:

Հայ ժողովուրդը պետք չէ շփոթէ խաղաղութիւն ու բարգաւաճումը ստորադասութեան եւ ազգային շահերու, պատմական իրաւունքներու, ցեղասպանութեան արդարայատոյցի ամբողջական զիջումին հետ:

Մենք կ’ընդդիմանանք հայութեան լինելութիւնը խնդրոյ առարկայ դարձնող ամէն քաղաքականութեան:

Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը վիճելի չէ՛:

Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը վիճելի չէ՛:

Հաւաքական յիշողութիւնը պահպանումը, արդարութեան եւ հատուցման որոնումը բանակցելի չե՛ն:

Մենք՝ երէկ, այսօր եւ մի՛շտ հայ ժողովուրդի շահերը պաշտպանող Դաշնակցութիւնն ենք:

Պուէնոս Այրէս, 09 Նոյեմբեր 2021թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company