ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Յուրաքանչյուր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին․ Հակոբ Բագրատունի

23 Նոյեմբեր 2021

Դժբախտաբար, Արցախը պարտություն չէր՝ Արցախը հանձնում էր, և եթե Արցախի ազատագրումը Հայ դատի համընդհանուր պայքարի կարևոր հանգրվանն էր և մեր հայացքն ուղղվել էր Արևմտահայաստանի բռնագրավված հողերի ազատագրմանը, հանկարծ եկավ այդ հարվածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի Խորհրդարանում հայկական պատգամավորական խմբի ղեկավար, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

Նա չի բացառում կորուստների վերականգնումը՝ բերելով Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո՝ 1918թ-ին, Հայաստանի անկախությունը հռչակման օրինակը։ Բայյց սրա համար, առնվազն, պետք է ունենալ անկախ և ազատ ապրելու կամք։

«1918 թ-ին երբ Երևանը գրեթե գաղթականներով ողողված քաղաք էր՝ Սարդարապատով, Բաշ Ապարանով, Ղարաքիլիսայով վերականգնվեց 6-դարյա ստրկությունից հետո Հայաստանի անկախությունը, դա չիրականացավ պարզապես որ զենքի ուժը ունեինք, այլ ունեինք անկախ և ազատ ապրելու կամքը։ Մեր ժողովրդի պատմության պարտությունններ հաճախ ենք կրել, բայց անկախությանը ստրուկ մարդկանց կողմից հնարավոր չէ հասնել, ազատ մտքի թռիչքի կարիքը կա, որ մարդիկ կարողանան անկախ երկրի մասին մտածել»,-ասաց Հակոբ Բագրատունին։

Ամեն ինչ հանձնելով խաղաղություն մուրալու ընթացքը նրա համար անհասկանալի և անընդունելի է, ասում է՝ բարօր կյանքը հնարավոր է ապրել միայն ազատ և անկախ երկրում, այլապես քաղաքացի չես լինի, այլ հպատակ, իսկ հայի համար ազատ մարդու, ազատ քաղաքացու և ազատ պետության սկզբունքները 3 սրբազնությունների հավաքականությունն են։

«Եթե Շուշին և Լաչինը Արցախն ու Հայաստանը միացնող շունչի խողովակն են, ինչպե՞ս կարելի է մտածել, որ առանց նրանց Արցախն ուՀայաստանը կարող են շնչել։ Երբ սահմանագոտում զիջումներ են, ինչպե՞ս կարելի է մտածել, որ երկիրը կարող է խաղաղ ապրել»,-ասաց Հակոբ Բագրատունին։

Նա նկատեց, որ կամաց-կաաց են հափշտակում, ծունկի բերում ժողովրդին, որ հետո ասեն՝ ահա այս զիջումն է լուծումը։

Յուրաքանչյուր զիջում պահանջում է նոր զիջում՝ անկուշտ է թշնամին, դրա համար թշնամու հետ բարիդրացիությունը նա անիրական է համարում։

Թշնամին 30 տարի ծրագրեց ազատագրված Արցախի գրավումը՝ այլ երկրների, ուժերի օժանդակությամբ, և այսօր, փաստորեն, մենք տեսնումենք, որ նրա նպատակը ազատագրված Արցախի վերագրավումը չէր, այլ նաև Հայաստանի անկախությանը հարվածն էր։

Արցախի ազատագրմանը նաև բազմաթիվ լիբանանահայեր մասնակցեցին, այսօր Արցախում ապրում են լիբանանահայ վերաբնակ ընտանիքներ․ Լիբանանի ԱԺ պատգամավորն ասաց՝ նրանց հետ կապը պահում են, տարբեր ծրագրեր իրականացնում։

Օժանդակության ծրագրերի կարիք կա նաև Լիբանանի ներսում, որտեղ, ըստ Հակոբ Բագրատունու Ցեղասպանությունից հետո մեծագույն տագնապն է, որին ենթարկվում է Լիբանանի ժողովուրդը և, բնականաբար, նաև Լիբանանի հայությունը։

Անկախ առևտրական, տնտեսական ճգնաժամից, կորոնավիրուսի ճգնաժամից, նավահանգստի պայթյունը շատ ծանր հետևանք է ունեցել՝ միայն հայ համայնքից զոհվել են 16 անհատներ։ Հայահոծ շրջանում է պայթյունը տեղի ունեցել՝ հայահոծ Բուրջ Համուտ թաղամասը շատ մոտ է և շատ տներ են քանդվել։ Գումարած մեր ժողովրդի հոգեբանական ընկճվածությունը, և առաջ է եկել արտագաղթելու մտադրությունը։

«Մեզ համար միանշանակ հստակ էր և երբ հարցնում էին՝ մշտապես ասում էինք, որ, այո՛, հասկանում ենք, որ Լիբանանում օրերը շատ դժվար են, հետևաբար, եթե մեկնենք՝ մեկ հասցե ունենք միայն՝ Հայաստան, մեր հայրենիք։ Անկախ այն բանից, որ կարող ենք տարակարծիք լինել օրվա իշխանության հետ, սև ու սպիտակի հարց դնեն, բայց վերջին հաշվով հայրենիքը հայրենիք է, իշխանավորները կգան ու կերթան, սակայն հայրենիքը կմնա հայրենիք»,-ասաց Հակոբ Բագրատունին։

Պայթյունից անմիջապես հետո Հայաստանի իշխանություններն էլ հայրենադարձության լոզունգներ են հնչեցրել, բայց, դժբախտաբար, լոզունգը մնացել է լոզունգ և այն դժվարությունները, որ լիբանանահայերը ապրում էին Լիբանանում, հիմա էլ մոտավորապես նույն դժվարությունների մեջ են Հայաստանում։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/ShD-xnRgSYw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company