ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Պատերազմից հետո Հունաստանից եկած 5 տոննա օգնությունը դեռ «Զվարթնոցում» է․ Ոչ մի արձագանք պետական մարմիններից

26 Փետրվար 2022

Մեկ շաբաթ է, որ ՀՅԴ Հունաստանի կառույցը հրապարակել է Հայ օգնության միության (ՀՕՄ) բողոք նամակն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ին եւ ԱԻՆ-ին՝ կապված նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստան ուղարկված 5 տոննա օգնությունը դեռ «Զվարթնոց»-ի մաքսատանն է, եւ դեռ որեւէ տեղեկություն չունենք այդ օգնության ճակատագրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ օգնության միության Հունաստանի Հայ կապույտ խաչի շրջանային վարչության ատենապետուհի Լիզա Ավագյանը:

Նա նկարագրեց, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել՝ նշելով. «Պատերազմից անմիջապես հետո ինչպես Սփյուռքի բոլոր համայնքները, մենք եւս անմիջապես մեր ջանքերը ներդրեցինք, որ օգնություն ուղարկենք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ինչպես նաեւ մեր զինվորներին, բանակին:

2021-ի հունվարին Հունաստանի պետության կողմից մեզ տրամադրված երկու օդանավերով 40 տոննա ապրանք էր: Դրանից 35 տոննան մարդասիրական օգնության հասցեատերը Հայաստանի Հայ օգնության խաչն էր, որը մեկ ամիս հետո միայն կարողացավ դուրս բերել ապրանքները մաքսատնից, որովհետեւ բավական մեծ գումար պետք եղավ վճարել, թեեւ դա մարդասիրական օգնություն էր:

Իսկ ահա մոտավորապես 5 տոննա ապրանքը, որը նախատեսված էր զինվորների ու բանակի համար՝ հենակներ, դեղորայք, սայլակներ, այրվածքի դեղեր, որոնք շատ թանկարժեք ապրանքներ էին, մինչ օրս մնացել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պահեստում»:

Լիզա Ավագյանի խոսքով, իրենք մինչեւ վերջերս վստահ են եղել, որ ապրանքները հասել են բանակին, քանի որ գրավոր իրենց տեղեկացրել էին այդ մասին:

«Հանկարծ 2022-ի հունվարի 27-ին, «Զվարթնոցի» մաքսատնից գրավոր տեղեկացանք, որ այդ ապրանքները, որ հասցեագրված էին ԱԻՆ-ին, դեռեւս պահեստում են, տեղ չեն հասել: Մենք շատ նեղվեցինք, որովհետեւ դրանք շատ թանկարժեք եւ այդ ժամանակ շատ կարեւոր ապրանքներ էին, որոնք մենք դժվարությամբ կարողացել էինք ուղարկել:

Մենք տեղյակ պահեցինք Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին իրավիճակի մասին, փետրվարի 6-ին հանդիպեցինք նրան, հանձնեցինք մեր բողոքի նամակը: Մենք պահանջում էինք, որ այդքան ուշացումով ապրանքները հասնեն բանակին: Դեսպանն ինքն էլ շատ զարմացավ եւ վատ զգաց այս կացության համար: Դեսպանը խոստացավ հենց հաջորդ օրը զբաղվել այդ հարցով: Մոտավորապես մեկ շաբաթ սպասեցինք, դեսպանը մեզ հեռախոսով հայտնեց, որ ինքն էլ դեռ լուր չունի նախարարությունից:

Մենք նաեւ դեսպանին ասել էինք, որ եթե պատասխան չունենանք, մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակայնացնել այս ամենը: Երբ տեսանք, որ անելանելի իրավիճակում ենք, ապրանքներն էլ շարունակում են մնալ մաքսատան պահեստում, հրապարակեցինք մեր բողոքի նամակը»,-ասաց նա:

Լիզա Ավագյանը համոզված է, որ ԱԻՆ-ում շատ լավ տեղյակ են այս պատմության մասին, քանի որ ստորագրել էր, որ ստանալու է այդ ապրանքները. «Մենք մաքսատնից իմացանք, որ երեք անգամ պաշտոնյաներ են գնացել՝ քննելու այդ ապրանքները, սակայն որեւէ քայլ չեն արել այդ ապրանքները մաքսատնից դուրս բերելու եւ զինվորներին հասցնելու համար»:

Հարցին, թե այստեղ ինքը դիտավորություն տեսնո՞ւմ է, Ավագյանը պատասխանեց. «Չենք ուզենա մեր հայրենիքի, պետության համար այդպիսի եզրահանգում անել, սակայն իրողությունները դրա օգտին են խոսում: Թող ժողովուրդն ինքը մեկնաբանի»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company