ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Երբ միջազգային հանրությունը ճնշում է, պետք են սուր հակազդեցություններ

20 Ապրիլ 2022

Radar Armenia-ի հետ զրույցում միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթի կետերին։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը առաջարկում է մի փոքր իջեցնել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը։ Ո՞րն է այդ նշաձողը, և ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահանջը։

– Կարծում եմ՝ հետևողականությունը քաղաքական դիրքորոշումներում պետք է պահել։ Երբ ասվում է, որ Երևանը իրավասություն չունի Արցախի ժողովրդի անունից բանակցել կամ որոշում կայացնել, հիմա չի կարելի քննարկել պահանջի կամ առաջադրանքի նշաձողի աստիճանաչափի ճշտումը Երևանի կողմից, բայց կա ավելի էական խնդիր։ Արցախյան հակամարտության ամբողջ էությունը հիմնվել է ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային սկզբունքի վրա։ Սա է մեկնակետը, որն ընդունել է հայկական կողմը, այն, որ Արցախը անկախացել է ՍՍՀՄ-ից, ինքնորոշվել ամենաժողովրդավար եղանակներով և միջազգային իրավաչափություններին ընդառաջ։ Միշտ առաջադրվել է Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտության մասին։ Այս բոլորը նկատի ունենալով, կարծում եմ, կարգավիճակի նշաձողի աստիճանաչափի քննարկումը՝ իբրև սկզբունք, հիմնովին կխախտի հարցի էության ուղղությամբ հայկական կողմի բանակցային և իրավաքաղաքական փիլիսոփայության հիմնադրույթները։

– Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև անդրադարձավ պատերազմի պատճառներին՝ հայտարարելով, թե մեղավոր է, որ հասարակությանը չի ներկայացրել հակամարտության իրական վիճակը և միջազգային հանրության պահանջները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Կարո՞ղ էինք խուսափել պատերազմից։

– Որքան էլ քաղաքականորեն համոզիչ հնչի, որ 44-օրյա պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության հիմքեր ուներ, և, ըստ էության, Անկարան կանաչ լույս ստացավ՝ ներգրավվելու պատերազմին, այդուհանդերձ, կային շատ ճակատագրական սխալներ, որոնցից օգտվեց Բաքուն։ Տավուշյան դեպքերի հայկական արձագանքը, արված գնահատականները Անկարային պատրվակ հրամցրեցին՝ իր ներգրավումն ու հովանավորությունը 44-օրյային օրինականացնելու։ Գաղափարախոսական առումով ընկալելի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը՝ հնչած Ստեփանակերտում, բանակցությունների վերսկսման հնարավորության բացառում էր և Բաքվի նախահարձակողականության կարևոր հաղթաթուղթ։ Սրանք նախապատերազմյան ժամանակահատվածին են վերաբերում։ Պետք է հավելել հավաստիության կորուստը, ապատեղեկատվոթյունը, ռազմական ճակատագրորոշ սխալները, որոնք հանգեցրին պատերազմի արդյունքին։ Իհարկե, չպետք է մոռանալ Անկարայի ներգրավվածությունը, իսրայելյական ռազմատեխնոլոգիան և վարձկանների համալրումը։

– Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասում է, որ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից։ Այս հանգամանքը ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչու՞ է նման սուր հակադրություն նկատվում։

– Երբ միջազգային հանրությունը ճնշում է, երբ առնչված պետությունները շտապում են, երբ Երևանը թուլացած դիրքերից գնալու է բանակցությունների, անհրաժեշտ են սուր հակազդեցություններ, ժողովրդական բողոքներ, իսկ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը, կարծում եմ, տեղին է և հետևողական՝ նախապես արված հայտարարություններին։ Չմոռանանք, որ Արցախի ԱԺ-ն ընդունեց դեօկուպացիայի մասին օրենք, նաև, վերադառնալով հակամարտության լուծման հայկական կողմի ամենահիմնական մեկնակետային սկզբունքին, փաստենք, որ արցախահայությունն է տերն իր ճակատագրի։ Արցախը ինքնորոշվել է, և բացառվում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում։

Անուշ Մկրտչյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company