ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւելեան Միացեալ ՆահանգներուԿեդրոնական Կոմիտէի

21 Ապրիլ 2022

Հայոց Ցեղասպանութիւնը էր եւ կը մնայ ընդդէմ մեր գոյութեան ուղղուած յարձակում:

Այս ոճիրին արդար գնահատականը խոչընդոտելով՝ Անգարայի ժխտումը կը հանդիսանայ Թուրքիոյ կողմէ հայ ազգի բնաջնջման միտուած դարաւոր վաղեմութիւն ունեցող ծրագրի շարունակութիւն:

1890-ականներու Համիտեան ջարդերէն սկսեալ մինչեւ օրս, Թուրքիան քողարզերծած է իր ճիւաղային նպատակները՝ հայերու սպանդը, մեր հողերու հայաթափումը, մեր սրբավայրերու պղծումը…մեր բնաջնջումը ու ապա մեր ոչնչացումը։

Թուրք պետութիւնը, թուրք հասարակութեան մօտ սերմանելով ու ամրապնդելով ցեղային խտրականութիւնը, երբեք չի բաւարարուիր մեզ սպանելով, նոյնիսկ զանգուածային ջարդերով, այլ ազերի իր դաշնակիցներով փան-թուրքական համադրուած քայլերով կը գործադրէ պետական քաղաքականութիւն՝ սպանելու նոյնիսկ հայերու յիշատակութիւնը։

Անոնք կ՛ուզեն տեսնել Հայաստանը առանց հայերու, հայերը առանց Հայաստանի:

Մեր հողը առանց մեր ժողովուրդին, մեր ժողովուրդը առանց մեր հողին:

Ցեղասպանութեան հսկայական աղէտին աւելցնելով վիրաւորանքը, Անգարան այժմ կը ձգտի հայեր ներգրաւել, ներառեալ ներկայ վարչապետը՝ իր ոճիրները քողարկելու եւ հետեւանքները ամրապնդելու գործին:

Անոնք կ՛ուզեն «բնականոն» կապեր հաստատել Հայաստանի հետ, առանց խոստովանելու – չըսելու համար հատուցելու – իրենց յանցագործութիւնները, որովհետեւ կ՛ուզեն իրենց ցեղասպանական նպատակներու ամրապնդման տակ ստանալ հայկական կողմի մը կնիքը: Երեւանէն տրուած արտօնութիւն մը՝ շարունակելու իրենց սուտը, սպանդը եւ ցեղային զտումը:

Այս է իրենց նպատակը՝ մեր գոյութեան վերջը:

Մենք այդ բոլորին ականատես ենք աւելի քան մէկ դար՝ Սեպտեմբեր 1918-ի Պաքուի հայոց ջարդերէն մինչեւ 1920-ի Շուշիի ջարդեր, 1988-1990-ի Սումկայիթի, Կիրովապատի ու Պաքուի ջարդերէն մինչեւ 1992-ի Մարաղայի ջարդ ու 2020-ի Արցախեան 44-օրեայ պատերազմ:

Ատրպէյճանական յարձակումէն ետք, այս ամիս, երբ կը նշենք Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակը՝ մենք կը վերանորոգենք արդարութեան մեր պահանջը, իբրեւ պարտք մեր նահատակներու յիշատակին, մեր հայրենակիցներուն ու դեռ չծնած սերունդներուն առջեւ:

Մեր պատմութիւնը արդարութեան արժանի է ։

Մեր ապագան արդարութիւն կը պահանջէ։

Այս պայքարին մէջ մենք պիտի մնանք աննկուն, չխոնարհուող, եւ անկոտրում, ու մեր դատը պիտի հետապնդենք աննահանջ պայքարով՝ հակառակ ամէն տեսակի ընդդիմութեան: Մենք ուս-ուսի կը կանգնինք հայրենիքի նուիրեալներուն հետ՝ մեր հինաւուր ազգի հպարտ զաւակներուն կողքին, որոնք գիտեն թէ, հակառակ Փաշինեանի հակահայ ելոյթներուն եւ թուրքերու հետ անհեռանկար մերձեցման, անոնց հաստատակամ վճռականութիւնը, յարատեւ աշխատանքն ու անձնուրաց ծառայութիւնը կը մնան Հայաստանի փրկութեան երաշխիքը։

Այնքան ատեն, որ Փաշինեան կանգնած է իշխանութեան ղեկին, ան պիտի փորձէ քանդել, յուսալքել եւ նսեմացնել հայութիւնը: Ան անձնատուր ըլլալով պիսի փորձէ յանձնել մեր ամբողջ պատմական ժառանգութիւնը:

Մենք պիտի պայքարինք հայկական հող յանձնելուն դէմ, յանուն մեր սրբազան հողին ու անժամանցելի իրաւունքներուն եւ աշխարհասփիւռ ազգային ուժերու աջակցութեամբ՝ պիտի գործենք յանուն իրական արդարութեան եւ արժանապատիւ խաղաղութեան հաստատման։

Ապրիլ 19, 2022

Հ.Յ.Դ. Արեւելեան Միացեալ Նահանգներու
Կեդրոնական Կոմիտէ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company