ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Քալամաթայի հայութիւնը նշեց Հայոց ցեղասպանութեան 107-ամեակը

22 Ապրիլ 2022

­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան 107-րդ ­տա­րե­լի­ցը նշո­ւե­ցաւ նաեւ ­Քա­լա­մա­թա­յի հայ­կա­կան հա­մայն­քին կող­մէ, Եր­կու­շաբ­թի, 18 Ապ­րիլ 2022-ին։

­Քա­լա­մա­թա­յի «Ս. ­Նի­կո­ղա­յոս» հայ­կա­կան ե­կե­ղեց­ւոյ ­Թա­ղա­յին խոր­հուր­դի եւ քա­ղա­քա­պե­տա­րա­նի միա­ցեալ կազ­մա­կեր­պու­թեամբ, ե­կե­ղեց­ւոյ կից գտնո­ւող հրա­պա­րա­կի հայ­կա­կան խաչ­քա­րին առ­ջեւ տե­ղի ու­նե­ցաւ գո­հաբա­­նա­կան ա­րա­րո­ղու­թիւն մէ­կու­կէս մի­լիոն նա­հա­տակ­նե­րուն հա­մար։

Ա­րա­րո­ղու­թիւ­նը կա­տա­րեց ­Յու­նա­հա­յոց ­Թե­մա­կալ Ա­ռաջ­նորդ ­Գե­ղամ արք. ­Խա­չե­րեան, իր կող­քին ու­նե­նա­լով ­Տէր ­Պա­րէտ եւ ­Տէր ­Նա­րեկ քա­հա­նայ հայ­րե­րը։ ­Ներ­կայ ե­ղան ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան դես­պան ­Տիգ­րան Մկրտ­չեան, Ազ­գա­յին վար­չու­թեան ա­տե­նա­պետ ­Թագ­ւոր ­Յո­վա­կի­մեան, Հ.Յ.Դ. ­Հայ դա­տի յանձ­նա­խում­բին կող­մէ ընկ. ­Խա­չիկ ­Խա­չա­տու­րեան, քա­ղա­քա­պետ Ա­թա­նա­սիոս ­Վա­սի­լո­փու­լոս, ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի ե­րես­փո­խան ­Փե­րիք­լիս ­Ման­տաս, այլ անձ­նա­ւո­րու­թիւն­ներ, ինչ­պէս նաեւ ­Քա­լա­մա­թա­յի հա­յու­թիւ­նը։

Ա­րա­րո­ղու­թե­նէն ետք հայ­րա­կան խօս­քը ուղ­ղեց Ա­ռաջ­նորդ Սր­բա­զան հայ­րը որ նշեց, թէ ­Քա­լա­մա­թա­յի վայ­րը ե­ղած է յու­նա­կան յե­ղա­փո­խու­թեան այն կա­րե­ւոր կեդ­րոն­նե­րէն մէ­կը, թօ­թա­փե­լու հա­մար թրքա­կան լու­ծը։

«107 տա­րի ան­ցած է այն օ­րէն, որ կը խորհր­դա­նշէ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան չա­րա­բաս­տիկ թո­ւա­կա­նը։ ­Հայ ժո­ղո­վուր­դի ե­ղեռ­նա­գոր­ծու­թեան յա­ջոր­դեց պոն­տա­ցի յոյ­նե­րու եւ ա­սո­րի­նե­րու ջար­դը, ա­պա ­Կիպ­րո­սի գրա­ւու­մը, իսկ այ­սօր Ար­ցա­խի հա­յու­թիւ­նը կը ճա­շա­կէ թուրք-ատր­պէյ­ճա­նա­կան ու­ժե­րու կող­մէ մեր պատ­մա­կան ար­ծո­ւա­բոյ­նի հո­ղե­րու գրա­ւու­մը, որ խլեց հա­զա­րա­ւոր կեան­քեր, կորս­տեան մատ­նեց հայ մշա­կոյ­թի կո­թող­նե­րը ու տա­րա­գիր դար­ձուց մեր ժո­ղո­վուր­դը։

Այ­սօր, հայ ժո­ղո­վուր­դը ոտ­քի կանգ­նած, աշ­խար­հի բո­լոր կող­մե­րը, իր պա­հան­ջա­տի­րու­թեան ձայ­նը կը բարձ­րաց­նէ, պա­հան­ջե­լով ար­դա­րու­թեան վե­րա­կանգ­նու­մը եւ հա­տու­ցու­մը։
Այ­սօ­րո­ւան ե­լոյ­թը խորհր­դան­շա­կա­նօ­րէն յա­տուկ կա­րե­ւո­րու­թիւն կը ստա­նայ, ո­րով­հե­տեւ տե­ղի կ­՚ու­նե­նայ պատ­մա­կան վայ­րի մը մէջ, որ յու­նա­կան ապս­տամ­բու­թեան ո­գին հա­մա­կեց նաեւ հայ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի եւ մեր ժո­ղո­վուր­դի ոտ­քի կանգ­նե­լու խոր­հուր­դը», շեշ­տեց Սր­բա­զան հայ­րը իր խօս­քին մէջ։

Ող­ջոյ­նի խօս­քով հան­դէս ե­կաւ ­Քա­լա­մա­թա­յի քա­ղա­քա­պետ Ա­թա­նա­սիոս ­Վա­սի­լո­փու­լոս, նշե­լով թէ 107 տա­րի ետք ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թիւ­նը կը շա­րու­նա­կէ մնալ մի­ջազ­գա­յին հան­րու­թեան ու­շադ­րու­թեան կեդ­րո­նը եւ ընդգ­ծեց ան­մեղ զո­հե­րու յի­շա­տա­կու­թեան եւ ո­գե­կո­չու­մի կա­րե­ւո­րու­թիւ­նը:

Ե­րես­փո­խան ­Փե­րիք­լիս ­Ման­տաս իր ող­ջոյ­նի խօս­քին մէջ նշեց, որ ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նը պի­տի շա­րու­նա­կէ մի­ջազ­գա­յին հան­րու­թե­նէն պա­հան­ջել ճանչ­նա­լու ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թիւ­նը, որ­պէս­զի այ­լեւս մարդ­կու­թիւ­նը չա­ռե­րեր­սո­ւի նմա­նա­տիպ ոճ­րա­գոր­ծու­թիւն­նե­րու հետ:

Հ.Հ. դես­պան ­Տիգ­րան Մկրտ­չեան նշեց, որ ­Յու­նաս­տա­նը այն ե­զա­կի եր­կիր­նե­րէն է, ուր թէ՛ մեծ եւ թէ՛ փոքր քա­ղաք­նե­րուն մէջ կը յար­գո­ւի ­Ցե­ղաս­պա­նու­թեան ան­մեղ զո­հե­րու յի­շա­տա­կը: ­Դես­պա­նը ար­ձա­նագ­րեց, որ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը ու­նին ընդ­հա­նուր ար­ժէք­ներ, ընդ­հա­նուր սպառ­նա­լիք­ներ, նաեւ ընդ­հա­նուր պատ­մու­թիւն, ո­րը ու­րոյն դե­րա­կա­տա­րու­թիւն ու­նի եր­կու պե­տու­թիւն­նե­րու ձե­ւա­ւոր­ման գոր­ծին մէջ:

­Տե­ղի ու­նե­ցաւ ծաղ­կեպ­սակ­նե­րու զե­տեղ­ման ա­րա­րո­ղու­թիւն խաչ­քա­րին առ­ջեւ՝ ­Քա­լա­մա­թա­յի քա­ղա­քա­պե­տի, Հ.Հ. դես­պա­նի, ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­ւո­րի, զօ­րա­բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի ներ­կա­յա­ցու­ցի­չի, Ազ­գա­յին վար­չու­թեան եւ ­Քա­լա­մա­թա­յի ­Թա­ղա­յին խոր­հուր­դին կող­մէ։

­Քա­լա­մա­թա այ­ցե­լու­թեան ծի­րէն ներս հայ­կա­կան պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը հան­դի­պում ու­նե­ցաւ ­Քա­լա­մա­թա­յի քա­ղա­քա­պե­տին հետ, ուր ար­ծար­ծո­ւե­ցան հայ եւ յոյն գոր­ծակ­ցու­թեան կա­պե­րը, ինչ­պէս նաեւ շրջա­նի հայ հա­մայն­քին հետ կա­պո­ւած հար­ցեր։

­Նոյն օ­րը, Ա­ռաջ­նորդ Սր­բա­զան հօր գլխա­ւո­րու­թեամբ հայ­կա­կան պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը յա­տուկ հան­դի­պում մը ու­նե­ցաւ ­Քա­լա­մա­թա­յի հա­յու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րուն հետ։ Ա­ռաջ­նորդ Սր­բա­զան հայ­րը անդ­րա­դար­ձաւ ­Քա­լա­մա­թա­յի հա­յու­թեան ա­ռա­ւել կազ­մա­կեր­պու­մի հրա­մա­յա­կա­նին, որ պի­տի սա­տա­րէ հա­մայն­քի աշ­խու­ժաց­ման եւ ծրա­գիր­նե­րու հիմ­նա­ւոր­ման։

­Թա­ղա­յին խոր­հուր­դի ան­դամ­նե­րը եւս ի­րենց տե­սա­կէտ­նե­րը եւ ա­ռա­ջարկ­նե­րը ներ­կա­յա­ցու­ցին զրոյ­ցի ըն­թաց­քին։

azator.gr

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company