ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Ի աջակցություն «Դիմադրություն» շարժման՝ Լոս Անջելեսում խոշոր ավտոերթ ու հավաք է տեղի ունեցել

01 Մայիս 2022

ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպություններ ու անձինք ապրիլի 30-ին խոշոր ավտոերթ են նախաձեռնել Լոս Անջելեսում: Ավտոերթով լոսանջելեսաբնակ հայությունն իր աջակցությունն է հայտնել Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության համար պայքարի ելած և համազգային «Դիմադրություն» շարժում ձևավորած իրենց հայրենակիցներին:

Նախաձեռնության մասնակիցները որոշ ժամանակով փակել են փողոցներ, Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսարանների առջև հայտարարել, որ հայ ժողովուրդը վճռականորեն պաշտպանելու է արցախահայության ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը: Նրանք նշված հյուպատոսարանների առջև բարձրացրել են Արցախի դրոշը՝ հայտարարելով, որ Արցախը որևէ դեպքում չի լինելու Ադրբեջանի կազմում, և Ալիևն ու Էրդողանն իրենց հետ գերեզման են տանելու իրենց այդ երազանքը:

Ավտոերթի մասնակիցները Թուրքիայի հյուպատոսարանի առջև հայտարարել են, որ հարաբերությունների՝ նման կերպ կարգավորման գործընթացին դեմ են, քանի որ դրա միջոցով Փաշինյանը զոհասեղանին է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայոց պահանջատիրության հարցը, Հայաստանը տանում է թրքացման:

«Այսօրվա ավտոերթն ունի մեկ պատգամ՝ ազատել Արցախը, ապահովել Հայաստանը՝ հեռացնելով այսօրվա չարիքի իշխանություններին: Ավտոերթը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության առջև պահանջում է Փաշինյանի կառավարության անհապաղ հեռացումը: Ավտոերթով մենք մեր աջակցությունն ենք այս օրերին Հայաստանում պայքարող մեր հայրենակիցներին, այն հայորդիներին, որոնք դուրս են եկել Հայաստանի և Արցախի փրկության համար: Այս օրը հայությունը հայտարարել է Արցախի պաշտպանության և հայաստանի թրքանպաստ իշխանությունների հեռացման պայքարին աջակցելու օր», – հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ Վիգեն Սոսիկյանը՝ հավելելով, որ ավտոերթի մասնակցիների թիվը գնալով ավելացել է:

Ավտոերթն այնուհետև այցելել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության առջև, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք՝ ընդդեմ Փաշինյանի իշխանության:

«Ավտոերթով մենք միջազգային հանրությանն ուղերձ հղեցինք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն ներկայացնում ո՛չ Սփյուռքը, ո՛չ Հայաստանի ու հայ ժողովուրդը: ՀՀ իշխանությունները ոչ մի իրավունք չունեն խոսելու վերջիններիս անունից: Հետևաբար՝ այդ իշխանությունների ցանկացած պայմանագիր կամ գործարք մեր տեսանկյունից համարվում է անվավեր ու անարժեք», – Լոս Անջելեսում ՀՀ դեսպանատան առջև տեղի ունեցած հավաքին հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի կառույցի անդամ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

https://youtu.be/2Qe0yTIl7AY

Վ. Սարգսյան
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company