ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Արցախի Հանրապետութենէն Պատուիրակութիւն Մը Լիբանան Կ՛այցելէ

25 Մայիս 2022

Հայ Կաթողիկէ Պատրիարքարան

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեան, արտաքին գործոց փոխնախարար Արմինէ Ալեքսանեան 24 մայիսին հասան Լիբանան, ուր տեսակցութիւններ ունեցան տարբեր անձնաւորութիւններու եւ կառոյցներու պատասխանատուներու հետ:

24 մայիս 2022-ի յետմիջօրէի ժամը 3:00-ին, Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. կաթողիկոս-պատրիարքը ընդունեց Արցախի պատուիրակութիւնը, որուն կ՛ընկերակցէին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամներ տոքթ. Էլի Թաշճեան եւ Յակոբ Լատոյեան: Ներկայ էին Պէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան եւ հայ կաթողիկէ կղերական դասը:

Հանդիպման ընթացքին քննարկուեցան յատկապէս վերջին տարիներու արցախեան իրադարձութիւնները, որոնց շուրջ հոգեւոր տէրը յատկապէս շեշտադրեց ազգային միասնականութեան անհրաժեշտութիւնը` հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակաշրջանը ազգովին յաղթահարելու համար:

Արցախի Հանրապետութեան Պատուիրակութիւնը
«Ազդակ»-ի Մէջ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեան, արտաքին գործոց նախարարի տեղակալ Արմինէ Ալեքսանեան եւ Մերձաւոր Արեւելքի մէջ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչը այցելեցին «Ազդակ» եւ հիւրընկալուեցան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամներուն եւ «Ազդակ»-ի տնօրէնութեան կողմէ:

Պատուիրակութիւնը պիտի մասնակցի ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի կազմակերպած «Արցախը այսօր» թեմայով այսօր տեղի ունենալիք ձեռնարկին եւ անոր առընթեր Արցախի բռնագրաւուած պատմամշակութային կոթողներու ցուցահանդէսին` կազմակերպուած ՋԱՀ յանձնախումբին կողմէ:

Հանդիպումը առիթ եղաւ զրուցելու Արցախի այժմու իրավիճակին, Արցախ-լիբանանահայ համայնք բազմաոլորտ եւ արդիւնաւէտ համագործակցութեան եւ հետագայ ծրագիրներուն մասին:

Այցելութիւն Այնճար

Նոյն օրը Այնճար այցելեց Արցախէն պատուիրակութիւնը, որ ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէին եւ Այնճարի քաղաքապետին ընկերակցութեամբ այցելեց քաղաքապետարան, Մուսա լերան ազգագրական թանգարան, «Այնճար Արթ կալըրի», Ս. Պօղոս եկեղեցի եւ Մուսա լերան նահատակաց յուշահամալիր, Այնճարի պատմական բերդ եւ աւարտին «Ս. Զէյթլեան» ժողովրդային տուն, ուր «Մովսէս Տէր Գալուստեան» սրահին մէջ ունեցաւ «Արցախը այսօր» խորագիրով ժողովրդային հանդիպում մը:

ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէին անունով բացման խօսքը արտասանեց Կարօ Փիլաւճեան: Ան նախ բարի գալուստ մաղթեց Արցախէն ժամանած պատուիրակութեան, ապա ամփոփ ձեւով ներկաներուն ներկայացուց հիւրերը:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանի խօսքէն առաջ ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգանքի տուրք մատուցեցին Արցախի 44-օրեայ պատերազմի նահատակ Գէորգ Հաճեանի յիշատակին: Ապա ան ներկայացուց Արցախի վերջին իրադարձութիւնները եւ իր երախտագիտական խօսքերը ուղղեց բոլորին: Ան յայտնեց, որ թէեւ առաջին անգամ ըլլալով Այնճար կ՛այցելէ, սակայն ինքզինք այնքան հարազատ կը զգայ, ինչպէս Արցախի մէջ` հաստատելով, որ Այնճարն ու Արցախը նոյնանման են: Ան խոստացաւ աւելի յաճախ այցելել Այնճար:

Խօսք առաւ նաեւ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեան, որ հակիրճ կերպով ներկայացուց Արցախի, Հայաստանի եւ սփիւռքի վերջին իրադարձութիւնները: Ան ներկաներուն մէջ դրաւ այն յոյսը, որ Արցախի այս իրավիճակը այսպէս պիտի չմնայ եւ վաղ թէ ուշ պիտի բարելաւուի կացութիւնը` Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի միասնակամութեամբ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company