ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայաստանի Հանրապետութեան 104-ամեակին տօնակատարութիւն եւ ՀՀ եռագոյն դրօշի օրհնութիւն Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներէն

01 Հունիս 2022

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, Կիրակի, 29 Մայիսի երեկոյեան, Հալէպի Ազգ. Քարէն եփփէ Ճեմարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 104-ամեակին նուիրուած տօնակատարութիւն, «Զարթնիր, Լա՛օ» խորագիրով։

Տօնակատարութեան բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեան։

Օրուան եզրափակիչ խօսքը արտասանեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը։

Ապա հանդէս եկաւ ազգային-յեղափոխական երգերու մեկնաբան Գօգօ Մարգէեան։

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՌԱԳՈՅՆ ԴՐՕՇԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԷՆ ՆԵՐՍ

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 104-րդ ամեակին առիթով, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի տնօրինումով, Թեմի բոլոր եկեղեցիներէն ներս տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի օրհնութիւն:

Առաջնորդ Սրբազան Հայրը նախագահեց Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ Սուրբ եւ Անմահ Պատարագին եւ օրուան պատգամը ուղղեց ժողովուրդին:

Պատարագին ներկայ գտնուեցան Հայաստանի Հանրապետութեան Մարդասիրական Առաքելութեան Խումբի Հիւպատոսութեան ներկայացուցիչ Գնդապետ Արկադի Տօնոյեան, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Կիրօ Մանոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգ. Կեդր. Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, ազգային գործիչ Վրէժ Եագուպեան, ազգայիններ, Ազգ. Վարչութեան անդամներ, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետը եւ հաւատացեալ ժողովուրդը:

Օրուան պատարագիչն էր՝ Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Շաքարեան: Պատարագի հոգեպարար երգեցողութիւնը կատարեց եկեղեցւոյ դպրաց դասը, ղեկավարութեամբ՝ դպրապետ բարշ. բժ. Սարգիս սրկ. Իսկէնեանի:
Յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագին ընթերցուեցաւ Հանրապետական մաղթանքը եւ Սրբազան Հօր ձեռամբ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը օրհնուեցաւ: Հայաստանի Հանրապետութեան քայլերգի յոտնկայս երգեցողութեամբ ներկաները պատուեցին եռագոյն դրօշը:

Սրբազան Հօր պատգամին բնաբանը կը կազմէր Պօղոս առաքեալի Գաղատացիներուն գրած նամակի հետեւեալ համարը. «Ամուր պահեցէք այդ ազատութիւնը, եւ վերստին ստրկութեան լուծին տակ մի՛ մտնէք»:

Սրբազան Հայրը դիտել տուաւ, որ Քրիստոսի արեամբ ձեռք բերուած ազատութիւնը եւ հոգեւոր փրկութիւնը՝ Աստուծոյ ներկայութեան մէջ ազատօրէն ապրելու հրաւէր է իւրաքանչիւր հաւատացեալի համար: Այլ խօսքով, քրիստոնէական հաւատքը ազատութեան հրաւէր է բոլոր այն ժողովուրդներուն համար, որոնք ստրկութեան լուծին տակ կ’ապրէին: Հայ ժողովուրդը 301-ին ճանչցաւ քրիստոնէական հաւատքը եւ 451-ին վասն հաւատոյ եւ վասն հայրենեայց պատերազմ մղեց եւ պաշտպանեց իր հաւատքը, հայրենիքը, լեզուն եւ մշակոյթը:

Մասիս եպիսկոպոս յայտնեց, որ 28 Մայիս 1918 թուականը մեր պատմութեան կարեւոր հանգրուաններէն մէկը հանդիսացաւ, երբ խաւարէն լոյսին բացուեցանք, մերժեցինք տկարութիւնը եւ հերոսական պայքարով կերտեցինք ՀՀ անկախութիւնը: Ան նշեց, որ Հայաստանի անկախութեան տօնը ամրութեան եւ գիտակցութեան կոչ է Հայաստանի թէ Սփիւռքի մէջ ապրող ողջ հայութեան համար՝ արթուն մնալու եւ մեր արժանապատուութեան համար մնայուն կերպով պայքարելու:

Սրբազան Հայրը գոհաբանական աղօթք բարձրացուց հայրենիքին փառքը հիւսելու եւ փառաբանելու այն բոլոր հերոսները, որոնք իրենց արեամբ անկախութիւնը կերտեցին: Ան աղօթեց, որ ազգովին հաւատարմութեամբ եւ զոհողութեամբ տէր կանգնինք մեր հայրենիքին՝ Ազատ եւ անկախ Հայաստանին եւ Արցախին: «Յաղթանակած Սուրիայէն մեր ձայները կը միացնենք Հայաստանի մեր ժողովուրդին, որ այսօր անգամ մը եւս արդարութիւն կը պահանջէ, կ’աղօթենք անոնց համար եւ ի պահանջեալ hարկին կը պայքարինք հայրենիքի ազատութեան եւ անկախութեան համար», հաստատեց Սրբազան Հայրը:

Մարինա Պօղիկեան
kantsasar.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company