ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայաստանի Ա. Անկախութեան 104-ամեակի փառաշուք տօնակատարութիւն Քեսապի մէջ

07 Հունիս 2022

«Մենք գաղութներու մէջ պիտի դառնանք ամրապնդման եւ զօրացման մէյ մէկ ազդակներ մեր հայրենիքին համար, որ կայ Արարատեան աշխարհին մէջ։

Գիտցիր , հա՛յ ժողովուրդ, որ արժէք ես դու եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին» :

Ա. Ահարոնեան

28 Մայիս 1918-ը նոր էջ բացաւ հայ ժողովուրդի պատմութեան մէջ: 28 Մայիսը հայոց պետականութեան վերականգման տօնն է: Ան յաղթանակի եւ հպարտութեան տօն է համայն հայութեան համար եւ կը յիշատակուի փառաւոր հանդիսութեամբ եւ ժողովրդային մեծ խանդավառութեամբ:

Արդարեւ Քեսապի մէջ Շաբաթ, 28 Մայիս 2022-ին, առիթով տեղի ունեցաւ քայլերթ-տողանցք՝ ՀՄԸՄ-ի «Քեսապ» Մասնաճիւղի շեփորախումբին մասնակցութեամբ, Ս.Աստուածածին եկեղեցիէն մինչեւ Քեսապ Համալիր։ Այնուհետեւ Քեսապ Համալիրի ճաշարանէն ներս տեղի ունեցաւ ճաշկերոյթ-խրախճանք։ Բացման խօսքով հանդէս եկաւ Արաքօ Արամեան, ապա իրենց սրտի խօսքերը արտասանեցին Հայ Կաթողիկէ Համայնքի ժողովրդապետ Հայր Նարեկ Վրդ. Լուիսեան եւ Հայ Աւետարանական Համայնքի Հովիւ Պատուելի Շանթ Ակիշեան։

Խրախճանքը վարեց Նշան Լնդեան։ Ժողովրդական եւ ազգային յեղափոխական երգերով ելոյթ ունեցան Խաչիկ Աշճեանն ու Սեւակ Պետուրեանը, նուագակցութեամբ Կարօ Հայրապետեանի։

Ջերմ ու խանդավառ մթնոլորտի մէջ ներկաները նշեցին 28 Մայիսի տօնը։

Իսկ Չորեքշաբթի, 1 Յունիս 2022-ին, Քեսապի «Սարդարապատ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Ա. Անկախութեան 104-ամեակին նուիրուած տօնակատարութիւն։ Բացումը կատարուեցաւ Սուրիոյ եւ Հայաստանի քայլերգներով, որմէ ետք ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեցին Հայ ժողովուրդի բոլոր նահատակներուն յիշատակը։

Բացման խօսք արտասանեց Արաքօ Արամեան։ Հանդիսութեան գեղարուեստական բաժինին մասնակցեցան Սուրիոյ Պատանեկան Միութեան «Քրիստափոր» Մասնաճիւղէն խումբ մը պատանիներ (խմբային երգեր), Անդրանիկ Հանէսքէհեան (մեներգ), Վարդինէ Աղպաշեան Դանիէլեան (ասմունք)։

Օրուան խորհուրդն ու պատգամը ներկայացուց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Հայաստանի Ա. անկախութեան յատկանշական իրադարձութիւններուն անդրադառնալով` ան վեր առաւ Մայիս 28-ի պատմական եւ այժմէական նշանակութիւնը, հանգամանօրէն եւ լայն տեսադաշտի մէջ ներկայացուց աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ներկայ կացութեան մէջ եւ յատկապէս Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայկական երկու հանրապետութիւններուն հանդէպ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի ռազմաքաղաքական համագործակութեամբ շարունակուող յարձակողական եւ ծաւալապաշտական սպառնալիքները, ի գործ դրուած փանթուրանական ծրագիրը եւ անոնց հաւանական ծանր հետեւանքները, որոնք կրնան ըլլալ աղետաբեր, անոնց առաջքը չառնուելու պարագային:
Բանախօսը քաղաքական_վերլուծական համապատկերի մէջ ներկայացուց 2018-էն ասդին Հայաստանի իշխանութիւններուն ազգակործան եւ պետականաքանդ շարունակուող քաղաքականութիւնը, որուն հետեւանքով է որ Հայաստան, Արցախ եւ ամբողջ հայութիւնը յայտնուած են պետականութիւնը կորսնցնելու վտանգին առջեւ:

Մանոյեան նշեց այն գոյութենական մարտահրաւէրները, որոնց դէմ յանդիման կը գտնուինք իբրեւ պետութիւն եւ ազգ, ընդգծեց Հայաստանի իշխանութիւնները հեռացնելու պահանջին քաղաքական բանական անհրաժեշտութիւնը, որովհետեւ միայն այդ կերպով կարելի կը դառնայ շրջադարձային բեկում յառաջացնել ներկայ վտանգալից գործընթացներուն մէջ: Ներհայաստանեան քաղաքական նպատակային իրադարձութիւններուն շրջագիծին մէջ շեշտեց ու արժեւորեց “Զարթնիր, Լաօ՛” նշանախօսքով օր ըստ օրէ ընդարձակուող համաժողովրդային եւ համահայկական դիմադրական շարժման փրկարար կարեւորութիւնն ու անխուսափելի յաղթանակը:

Հանդիսութեան աւարտին բեմ բարձրացաւ երգիչ Սեւակ Պետուրեան, որ փունջ մը ազգային-յեղափոխական երգերով փակեց հանդիսութիւնը։
Փա՜ռք ու պատիւ 28 Մայիսը կերտող անմահ հերոսներուն:

Կեցցէ’ 28 Մայիսը, իր խորհուրդով եւ պատգամով, կեցցէ’ ազատատենչ հայ ժողովուրդը:

kantsasar.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company