ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Լոս Անջելըսը մերժեց Փաշինեանի յանձնակատար Սինանեանին

08 Հունիս 2022

Զարեհ Սինանեանը բնիկ Լոս Անջելըսահայ է: Դաշնակցութեան և Հայ Դատի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործած ու նրանց թևերի տակ մինչև Գլենդելի քաղաքապետ հասնելը չարգիլեց նրան որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին և դառնայ նրա գործադիր յանձնակատարը:

Նա առաջ անցաւ Փաշինեանին ծառայելու իր կասկածելի մոլուծքով մինչև այն աստիճան, որ Մայիսի սկզբնաւորութեան, երբ միջին արևելքի հայկական համայնքներից մերժուած վերադարձաւ Հայաստան, Արման Բաբաջանեանի հեռուստացանցից հարցազրոյցով դաշնակցութեան գործունէութիւնը «դաւաճանութիւն» որակեց հայկական պետականութեան դէմ:

Սա Սինանեանի առաջին անգամը չէր որ Սփիւռքի Յանձնակատարի լիազօրութիւններից ու իր քաղաքական մակարդակից անցնելով փորձեց դաշնակցութեան հասցէին գնահատականներ հնչեցնել: Առաջին անգամը դա կատարեց երբ բացայայտօրէն սկսեց հովանաւորել ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ շրջանի շարքերից հեռացուած ապօրինի խմբակին, իբր դաշնակցութեանը ժողովրդավարութեան դասեր տալով:

Հետաքրքրական է, որ այս նորելուկ քաղաքական «գործիչները» մինչև անգամ չգիտեն իրենց յայտարարութիւնների ու գործունէութեան հետևանքները: Նա թերևս մտածեց ազատ է ինչ ցանկանում է ասել ու անել սփիւռքի ու Դաշնակցութեան մասին ու դարձեալ կարող է գալ և բեմ բարձրանալ այս համայնքում:

Երեքշաբթի` յունիսի 7-ին, Զարեհ Սինանեանը փորձեց համախոհներ հաւաքել Քալիֆորնիայի Հիւսիսային Հոլիւուդի մի ճաշարանում հանդիպման համար: Ռեստորանը իր հնարաւորութիւնների չափով լցուած էր ներկաներով: Այնուամենայնիւ, ի տխրութիւն Սինանեանի` ներկաների ճնշող մեծամասնութիւնը ոչ թէ լսելու կամ սատարելու էր Սինանեանի հռետորաբանութիւնը` ի պաշտպանութիւն Փաշինեանի վարչակարգի, այլ աւելի շուտ` բողոքելու ինչպէս Լոս Անջելեսում նրա ներկայութեան, այնպէս էլ Փաշինեանի վարած ապազգային քաղաքականութեան մէջ նրա ստանձնած շարունակական դերի համար:

Ռեստորանի ներկաները Սինանեանին դիմաւորեցին ընդգծուած բղաւելով` «Սինանեան դաւաճան» եւ «Նիկոլ դաւաճան» վանկարկումներով: Սինանեանը այցելութիւնը Միացեալ Նահանգներ մինչ այժմ կարողացել էր կանխել մեծ ամբոխը, փոխարէնը ընտրելով փոքր, վերահսկուող հանդիպումներ ձևաչափը: Այս գիշեր, սակայն, Սինանեանը չկարողացաւ խուսափել իրական սփիւռքի հետ առերեսուելուց:

Անցեալ ամիս Սինանեանը վրդովեցրեց Սփիւռքին` յայտարարելով, որ նրանք, ովքեր դէմ են Արցախի եւ նրա կառավարութեան թուրքամէտ դիրքորոշումներին Փաշինեանի դաւաճանական քաղաքականութեանը, «դաւաճաններ» են: Ցուցարարները Սինանեանին յիշեցրին, որ Սփիւռքը շարունակելու է զգօն մնալ Հայաստանի ապագայի նկատմամբ, եւ որ ինքը եւ իր փարած վարչապետը սփիւռքին լռեցնելու հարցում ձախողել են ինչպէս Հայաստանում:

Միջոցառման կազմակերպիչները, հասկանալով, որ ամբոխը հաւաքուել է Սինանեանի դէմ բողոքելու համար, ակնյայտօրէն թշնամացել են եւ սկսել են հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել ցուցարարների հասցէին: Սինանեանը, ով նոյնպէս նկատելիօրէն նեարդայնացած էր, սկսեց բղաւել ամբոխի վրայ եւ կազմակերպիչները շտապ դուրս հանեցին իրեն:

Այնուհետեւ ռեստորանի տէրերը ամբոխին տեղեկացրել են, որ միջոցառումը չեղարկւում է: Ցուցարարների մեծ խումբը դուրս է եկել միջոցառման վայրից, սակայն աւելի ուշ պարզուել է, որ Սինանեանը կրկին ներս է մտել հետեւի դռնով եւ փորձում է հանդիպել մնացած մօտ մէկ տասնեակ մարդկանց, այդ թւում` կազմակերպիչներին, ովքեր մնացել են ներսում: Մօտ հարիւր ցուցարարներ շարունակել են իրենց բողոքի ակցիան անցկացման վայրից դուրս:

Բողոքի ակցիայից մէկ ժամ անց դէպքի վայր ժամանեց Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը եւ հետաքրքրուեց, թէ ինչ ընթացք ունի: Ոստիկանութիւն, ըստ երեւոյթին, կանչել էին Սինանեանի կազմակերպիչները: Ոստիկաններին բացատրեցին, որ ցուցարարները հաւաքուել էին բողոքելու Սինանեանին, ում քաղաքականութեան հետ իրենք համաձայն չէին, եւ ոստիկանները քիչ անց հեռացան:

Ցուցարարներն իրենց բողոքն աւարտեցին` երգելով հայկական հայրենասիրական «զարթիր լաո» եւ «գինի լից» երգերը և ակցիան աւարտեցին Հայաստանի օրհներգով:

https://youtu.be/Urw5_lwSpKQ

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company