ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Արեւմտ. Թեմի Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը հիւրընկալեց ՀՅԴ Արեւմտ. ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի պատուիրակութեանը

10 Հունիս 2022

Բրբէնք, Քալիֆորնիայ.- Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տէր Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանը հիւրընկալեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէի պաշտօնական պատուիրակութեանը: Հանդիպումը տեղի ունեցաւ Չորեքշաբթի, Յունիս 8ին, Քալիֆորնիայի Բրբենք քաղաքի առաջնորդանիստ Ս. Ղևոնդ եկեղեցու համալիրի մէջ: ՀՅԴի Կենտրոնական Կոմիտէից ներկայ էին ատենապետ Տարօն Տէր խաչատրեան, ԿԿի անդամ եւ նախկին ատենապետ Յովիկ Սալիպան եւ ԿԿի անդամ, Օրակարգ պաշտօնաթերթի անգլերէն բաժնի խմբագիր` Լեւոն Պարոնեանը:

ՀՅԴ պատուիրակութիւնը ջերմօրէն ընդունուեցաւ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի կողմից: Սրբազան հայրը փոխանցեց իր խորին յարգանքը Դաշնակցութեան հանդէպ եւ շեշտեց, որ իր ամբողջ կեանքի ընթացքում ականատես է եղել Դաշնակցութեան կարեւոր դերակատարութեանը Հայաստան եւ սփիւռքի մէջ: ՀՅԴ պատուիրակութիւնն ևս իր ակնածանքն ու երախտագիտութիւնը յայտնեց Արեւմտեան թեմին եւ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռին` հայ ժողովրդի հոգեւոր եւ այլ կարիքներին ծառայելու առաքելութեան համար հայրենիքում եւ սփիւռքում:

Առաջնորդը եւ ՀՅԴ պատուիրակութիւնը տեղեկութիւններ փոխանակեցին եւ քննարկեցին Ամերիկահայ համայնքին յուզող եւ իրենց համապատասխան կառոյցների օրակարգում գտնուող բազմաթիւ կարեւոր հարցեր:

Քննարկուած հարցերի թւում էին Արցախում եւ Հայաստանում ընթացող ճգնաժամերը, Արեւմտեան Միացեալ Նահանգների հայկական կրթական եւ այլ հաստատութիւնների վիճակը, համահայկական խնդիրների վերաբերեալ դիրքորոշումները եւ մեր կառոյցներում հրատապ լուծում պահանջող կազմակերպչական հարցերը:

Ինչ վերաբերում է Արցախին, առաջնորդը եւ ՀՅԴ պատուիրակութիւնը վերահաստատեցին իրենց փոխադարձ յանձնառութիւնը արցախեան հիմնախնդրի լուծմանը, որը երաշխաւորում է արցախահայութեան ինքնորոշման իրաւունքով: Առաջնորդը տեղեկութիւններ փոխանցեց Արցախի հետ կապուած մի քանի նախաձեռնութիւնների մասին, որոնցից մէկը վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներում հայկական կրօնական վայրերի շարունակական ոչնչացման փաստագրման եւ կանխարգելման փորձերին:

ՀՅԴ պատուիրակութիւնը նաև տեղեկութիւններ է փոխանցել Արցախում մի քանի ընթացիկ նախաձեռնութիւնների մասին, նաեւ Սիւնիքում` հաշուի առնելով Սիւնիքի առջեւ ծառացած ռիսկերը` արցախեան պատերազմի պատճառով Ադրբեջանին որոշակի ռազմավարական դիրքեր զիջելուց յետոյ:

Շրջանային հարցերի շուրջ քննարկման ընթացքում առաջնորդ սրբազան հայրը սիրով առաջարկեց իր բարի կամեցողութիւնը աջակցելու համար Դաշնակցութեանը Արեւմտեան Միացեալ Նահանգներում` կազմակերպական տեղական մարտահրաւէրների ընդմիջից նաւարկելու և շարունակել ծառայել իր կարեւոր առաքելութեանը Հայաստանում եւ Սփիւռքում ներդաշնակ ձեւով եւ հիմնուելով իր կազմակերպական անդրդուելի սկզբունքների վրայ:

Առաջնորդը եւ ՀՅԴ պատուիրակութիւնը վերահաստատեցին իրենց փոխադարձ նուիրուածութիւնը` շարունակելու համագործակցութիւնը բոլոր ճակատներում` ծառայելու համր հայ ազգին ու ժողովրդին:

oragark.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company