ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Հ.Յ.Դ. ծրագրի և գաղափարաբանութեան հարցեր» խորհրդաժողով Փասադինայում

20 Հունիս 2022

Հովանաւորութեամբ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէին,եւ կազմակերպութեամբ Փասատինայի Լեռնավայր Կոմիտէին, Շաբաթ 18 Յունիս 2022․ին տեղի ունեցաւ յատուկ խորհրդաժողով ՀՅԴ ծրագրի եւ գաղափարախօսութեան զոյգ նիւթերու շուրջ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Շանթ Ուսանողական Միութեան ներկայացուցիչ Դանիէլ Օհանեան․խօսեցաւ վերոյիշեալ նիւթերու այժմէականութեան մասին,ապա բեմ հրաւիրեց օրուայ զրուցավար Լալէ Բագրատունին, որ ընթերցեց իւրաքանչիւր դասախօսի կենսագրական գիծերը․ապա հերթականութեամբ բեմ հրաւիրեց զանոնք, ներկայացնելու իրենց վստահուած նիւթերը:

Օրուան Դասախօսներն էին՝ Խաժակ Մկրտիչեան, Սեդօ Պօյաճեան, Վաչէ Բրուտեան, Միգանուշ Մելքոնեան եւ Նայիրի Տէրտէրեան:

Կէսօրուան դադարէն առաջ բեմ հրաւիրուեցաւ Արեւելեան շրջանէն ժամանած Բիւրոյի նախկին անդամ, հրապարակագիր եւ վաստակաւոր գործիչ՝ Կարօ Արմէնեան, որ իր կարգին անդրադարձաւ այս իւրայատուկ միջոցառման անհրաժեշտութեան մասին, քաջալերեց որ այսպիսի ձեռնարկներ միշտ կազմակերպուին: խօսքի աւարտին ան նաեւ անդրադարձաւ Հայրենիքի մէջ այս օրերուն Զարթիր Լաօ շարժման,եւ ըսաւ թէ անպայման պիտի հասնինք մեր համընդհանուր նպատակներուն եւ տեսնենք նորաբաց արշալոյսը մեր բոլորի զօրակցութեամբ եւ աջակցութեամբ:

Կարօ Արմէնեան

Յետմիջօրէին, բեմ բարձրացաւ Յանձնախումբի ատենապետ եւ Փասատինայի Լեռնավայր Կոմիտէի ներկայացուցիչ Հիլտա Սալիպա, որ իր սրտի խօսքին ընդմէջէն բարի գալուստ մաղթեց ներկաներուն,ապա շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց որոնք իրենց մասնակցութեամբ քաջալերող հանդիսացան այս ձեռնարկի աշխատանքներուն եւ յաջողութեան:

Դանիէլ Օհանեան, Լալէ Բագրատունի, Հիլտա Սալիպա

Խորհրդաժողովի աւարտին, մասնակիցները բարձր տրամադրութեամբ եւ հոգեկան բաւարարութեամբ մեկնեցան ժողովասրահէն մօտիկ ապագային դարձեալ հանդիպելու մեծ յոյսով ու սպասումով:

Ստորև դասախօսների ներկայացրած նիւթերն ու իրենց համառօտ կենսագրականները:

Հ.Յ.Դ. ծրագրի եւ կազմակերպական կանոններու ներքին կապը եւ անոր տրամաբանութիւնը

Խաժակ Մկրտիչեան

Խմբագիր, հրապարակագիր եւ հասարակական գործիչ և ՀՅԴ Բիւրոյի անդամ:

Խմբագրական երթը սկսած է 1989ին, երբ քանի մը ամիսով եղած է Աթէնք, «Դրօշակ»ի խմբագրատան մէջ:

1991ին ՀՅԴ Բիւրոյին կողմէ կը գործուղղուի Հայաստան, որպէս գործիչ: Նոյն թուականի Դեկտեմբերին կ՚ընտրուի ՀՅԴ Հայաստանի Կեդրոնական Կոմիտէի անդամ եւ կը ստանձնէ կազմակերպական եւ ուղեկից միութիւններու կապի պարտականութիւնները:

1993ին կը վերադառնայ Հալէպ: Ապրիլին, Հալէպի «Գանձասար» երկշաբաթաթերթը վերածելով շաբաթաթերթի՝ կը ստանձնէ անոր խմբագրութիւնը, մինչեւ 1997: Զուգահեռաբար, Հալէպի մէջ կը կազմէ «Դրօշակ»ի կորիզ, որ հետեւելով Թուրքիոյ մամուլին եւ քաղաքական իրադարձութիւններուն կը պատրաստէ «Դրօշակ»ի «Թուրքիոյ Շուրջ» բաժինը:

1997ին Խ.Մկրտիչեան կը հրաւիրուի Եգիպտոս, ուր կը ստանձնէ «Յուսաբեր» օրաթերթի խմբագրութիւնը:

ՀՅԴ Ամերիկայի Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոիտէի հրաւէրով 1999 Օգոստոսին կը ստանձնէ «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիրի պաշտօնը մինչեւ 2007:

Երկու տարբեր շրջաններու, Խաժակ Մկրտիչեան կ’ընտրուի ՀՅԴ Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէի անդամ: Իսկ վերջերս գումարուած ՀՅԴ 34րդ Ընդհանուր Ժողովին ան կ’ընտրուի ՀՅԴ Բիւրոյի անդամ:

Հ.Յ.Դ. ծրագրի հոլովոյթը

Վաչէ Բրուտեան

Վաչէ Բրուտեան իր բարձրագոյն ուսումը ստացած է Պէյրութի Հայկազեան ամալսարանէ ներս, ապա՝ Պէյրութի Ամերիկեան համալսարանը՝ հայագիտութեան եւ քաղաքական գիտութեանց ճիւղերէն ներս։

Մաս կազմած է ՀՅԴ Բիւրոյի Մամլոյ դիւանին, ապա 2.5 տարի վարած է Պէյրութին Վանայ ձայն ռատիոկայանի տնօրէնի պաշտօնը։ 1989ին հրաւիրուած է Պոսթըն՝ վարելու «Հայրենիք» թերթի խմբագրի պաշտօնը ուր եւ գործած է 5 տարի։

1994ին հաստատուած է Լոս Անճելըս, ուր մաս կազմած է «Ասպարէզ» օրաթերթի խմբագրական կազմին՝ իբրեւ օգնական խմբագիր ու ապա՝ խմբագիր, մինչեւ 2008ի Յունուարը։

Նոյն տարին ստանձնած է ՀՅԴ Արխիւներու հիմնարկի տնօրէնի պաշտօնը, որ վարած է շուրջ 5 տարի։ Այժմ ան ՀՅԴ կեդրոնական օրգան «Դրօշակ»ի օգնական խմբագիրն է։ Հեղինակ է քանի մը հազար յօդուածներու, խմբագրականներու, որոնք լոյս տեսած են սփիւռքահայ եւ հայրենի մամուլին մէջ։ Անցնող տարուան Յունիսին, Երեւանի մէջ լոյս տեսաւ Վաչէ Բրուտեանի ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԷՆ խորագրով գիրքը, որ իր յօդուածներէն ծաղկաքաղ մըն է։

Հ.Յ.Դ. ընկերվարական դաւանանքի առանձնայատկութիւնները

Իրաւաբան Սեդօ Պոյաճեան

Սեդօ Պոյաճեան իրաւաբան է, վկայուած է քաղաքական գիտութիւններու մէջ Պսակաւոր Արուեստի եւ Մագիստրոսի տիտղոսներով, ինչպէս նաեւ իրաւաբանութեան մէջ Իրաւական Տոքթորայի տիտղոսով։

Վարած է Ամերիկայի Հայ Դատի Ուաշինկթընի գրասենեակի Վարիչ Տնօրէնի պաշտօնը։ Եղած է անդամ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի եւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի վարիչ մարմնի։

Ան գործօն մասնակցութիւն կը բերէ Հայկական եւ Ամերիկեան քաղաքական աշխատներուն մէջ։ Ան կ՚աշխատակցի հայ մամուլին իր քաղաքական ու ազգային յօդուածներով եւ վերլուծումներով։

Ցայտուն դրուագներ Հ.Յ.Դ. պատմութենէն, որոնք ներշնչուած են
մեր գաղափարաբանութենէն



Միգանուշ Մելքոնեան-Աճեմեան

Միգանուշ Մելքոնեան-Աճեմեանը հանրային դպրոցների երկլեզու կրթութեան հայերէն բաժնի համակարգող է:

Ծնուել է Թեհրան-Իրան, մասնակցել Թեհրանի հայագիտական երկամեայ դպրոցին: Բակալավրի տիտղոսին արժանացել է Պարսկերէն և Միջին Արևելեան Լեզուներ և Գրականութիւն ճիւղում, իսկ Հանրային Հաղորդակցութիւնների մագիստրոսի է արժանացել Ժուռնալիստիկայի թեքումով: Շարունակելով իր ուսումը Ամերիկայում ստացել է միջմշակութային և երկլեզու զարգացման և բազմաառարկայ դասավանդումների վկայականներ: Համահեղինակն է Իրանում դասավանդուող Այբենարան մայրենի լեզուի դասավանդման գրքի:

Պարգևատրուել է 2016 թվին «Երկլեզու Կրթության Տարվա Լավագույն Ուսուցչուհի, 2017 թուին «Տարվա Լաւագույն Ուսուցչուհի» և «Հայապահպանութեան Գործում Նշանակալի Աւանդի Համար» արժանացել է «Մայրենիի Պաշտպան» անուանակարգում մրցանակային յանձնաժողովի կողմից 1-ին կարգի մրցանակի:

Թեհրանից եղել է պատանեկան և ապա Երիտասարդական միութեան վարչութիւնների և Կեդրոնական վարչութեան անդամ և ներկայացուցիչ: Մաս է կազմել պատանեկան «Աշակերտ» և երիտասարդական «Յեղափոխութեան Ճամբով» թերթերի խմբագրական կազմին և Ալիք օրաթերթի Երիտսարդական Էջի խմբագրութեանը: Յօդուածներով համագործակցել է «Ալիքի», «Ասպարէզ» և «Օրակարգ» թերթերին: Շարքային ընկեր է եղել Թեհրանում, Երևանում և ԱՄՆ Արևմտեան շրջանում: Եղել է կոմիտէի ներկայացուցիչ Թեհրանում և անդամ Գլենդէլում և Արևմտեան շրջանի Կեդրոնական կոմիտէի անդամ: Մասնակցել է նաև Գլենդելի ՀՕՄ Սիփան մասնաճյուղին, վարչությանը և եղել վարչության ատենապետուհի:

ՀՕՄի ճամբով մեր ընկերային ծրագիրները, անոնց գաղափարական հենքը

Դոկտ. Նայիրի Տէրտէրեան

Դոկտ Նայիրի Տէրտէրեան՝ ՀՕՄի Կեդրոնական Վարչութեան Ատենապետուհի

Դոկտ Նայիրի Տէրտէրեան Societas Consulting Group խորհրդական ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնորէնն է, որ մասնագիտացած է ոչ հասութաբեր կազմակերպութիւններու նպատակներուն օգտակար ըլլալ: Ներկայիս Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական Վարչութեան Ատենապետուհին է:

Ան ծնած Է Փասատինա Քալիֆորնիա, յաճախած է Վահան եւ Անուշ Շամլեան Ազգային Վարժարան եւ ապա Փասատինայի հանրային Երկրոդական վարժարանը: Փոքր տարիքէն, ծնողքին քաջալերանքով, եղած է գործօն անդամ Հ.Մ.Ը.Մ. – ի եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան: Երկար տարիներ ղեկավարի դեր ունեցած է Հ.Ե.Դ. –ի «Նիկոլ Դուման» Ուխտէն ներս: Պատանի տարիքին, Pasadena–յի երկրորդական վարժարանէն ներս ան վերականգնած է Հայկական Ակումբը:

Նայիրին ՀՕՄի անդամ եղած 27 տարիներ շարունակ: Որպէս ատենապետ ան կը ղեկավարէ ՀՕՄի միջազգային աշխատանքները եւ գործունէութիւնը 27 տարբեր երկիրներու մէջ: Հոկտեմբեր 2020ին գործուղղուած էր Հայրենիք կազմակերպելու ՀՕՄի միջազգային մարդասիրական աշխատանքները Արցախեան 44 օրուայ պատէրազմի ընթացքին:

Դոկտ Տէրտէրեան Քալիֆորնիոյ Stanford Համալսարանէն Juris Doctorate Միջազգային Օրէնսդրութեան (International Law) մէջ. Իսկ Դոկտորայի վկայականը (PhD) Քաղաքագիտութեան մէջ նոյն Stanford Համալսարանէն, մասնագիտանալով միջազգային սահմանադրութեանց (International Constitutions) մարզէն ներս:

oragark.com

Լուսանկարներ՝ Վարուժ Բաբումեան

Թղթակից՝ Նորայր Դերձակեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company