ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Ապրելու Ձայնը

04 Հուլիս 2022

Երկուշաբթի, 27 յունիսէն շաբաթ, 2 յուլիս շաբթուան ընթացքին, Համազգայինի Ստեփանակերտի գրասենեակին կազմակերպութեամբ տեղի ունեցաւ մշակութային աննախընթաց փառատօն մը: Ստեփանակերտի ու Արցախի զանազան շրջաններուն մէջ, մասնաւորաբար վտանգուած սահմանամերձ գիւղերու մէջ, տեղի ունեցան գրական-գեղարուեստական հանդիպումներ, քննարկումներ, որոնց մասնակցեցան Արցախի մէջ ստեղծագործող գրողներ ու մտաւորականներ, ինչպէս նաեւ Հայաստանէն ու արտասահմանէն հրաւիրուած գրողներ ու արուեստագէտներ: Փառատօնը կը կրէր «Ապրելու ձայն» անունը եւ նուիրուած էր Արցախի մէջ գրական ստեղծագործութեան քաջալերանքին:

Բացման նիստին մասնակցեցան պետական այրեր (պետական նախարարն ու կրթութեան նախարարուհին) գրողներ, մտաւորականներ ու արուեստագէտներ:

Կը ներկայացնեմ բացման նիստին իմ կողմէ ներկայացուած սփիւռքէն հնչող «Ապրելու ձայնը»:

Հայաստանէն ու Արցախէն հեռու, դէպքերն ու իրավիճակները ուղղակի մաշկի վրայ զգալու վտանգներէն զերծ վիճակի մէջ, ինչպէ՞ս կը դիտենք ու կը մեկնաբանենք անցած դէպքերը եւ անոնց հետեւանքով ստեղծուած կացութիւնը:

Երբ կը խօսինք սփիւռքէն, պէտք է մտահան չընենք, որ գոյութիւն չունի միասնական սփիւռքի հայութիւն, ինչպէս չկայ միասնական Հայաստանի հայութիւն եւ Արցախի հայութիւն:

Գոյութիւն ունին անշուշտ, եւ բարեբախտաբար, ազգային յանձնառու մօտեցում ունեցող սփիւռքահայեր, որոնք Հայաստանին, Արցախին ու Ջաւախքին նպաստելու նպատակով կառոյցներ կը ստեղծեն ու մեծ զոհողութիւններով բազմաբեւեռ պայքար կը տանին:

Կան նաեւ երբեմն հայերէն խօսիլն իսկ շնորհ համարողներ, որոնց համար նիւթական բարեկեցութիւնը առաջնահերթ նպատակ է: Ասոնք կրնան նոյնիսկ յանձնառուներուն կատարածը երբեմն գովաբանել, բայց շարունակել չմասնակցիլ:

Միեւնոյն պատկերը չե՞նք տեսներ նաեւ Հայաստանի մէջ, նաե՛ւ Արցախի մէջ: Ոչ մէկ տարբերութիւն հայկական աշխարհատարած միջավայրի երկու բեւեռներուն միջեւ: Հակոտնեայ մօտեցում ունեցողներու թիւերն ալ համեմատականօրէն նոյնն են, իսկ թուական առաւելութիւնը տարաբախտօրէն ի նպաստ անտարբերներուն է, թէ՛ այստեղ եւ թէ՛ այնտեղ:

Անոնք, որոնք յանձնառու են, հայկական աշխարհի բազմազան միջավայրերուն մէջ չեն զանազաներ իրարմէ քաղաքականն ու մարտականը, տնտեսականն ու մշակութայինը, խաղաղութիւնն ու պահանջատիրութիւնը, ժամանակակից պայմաններն ու պատմական ճշմարտութիւնը: Անոնք ազգն ու հայրենիքը կը դաւանին իբրեւ այս բոլորին համադրական գումարումը:

Հայոց պատմութեան քննական ընթերցում մը պիտի յայտնաբերէր, որ երբ կորսնցուցած ենք մեր մարտական ուժը, երբ չենք յաջողած պահպանել մեր պետականութիւնը, երբ տնտեսապէս նկուն վիճակի մատնուած ենք, մեր ինքնութիւնը պահպանելու համար ապաստանած ենք քաղաքակրթական ոլորտին` կրթութեան, գիրին ու գրականութեան, մշակոյթին, արուեստներուն մէջ: Մշակոյթը դարձուցած ենք պայքարի զէնք ու վկայած, որ մշակոյթը շատ աւելի ազդու եւ շինիչ միջոց է, քան աւերիչ իսկական զէնքերը:

Թշնամին գիտակից է այս ճշմարտութեան. այլապէս ինչո՞ւ հազիւ գրաւած պիտի աւերէր 1400-է աւելի յուշարձան, բազմաթիւ թանգարաններ, դպրոցներ ու մանկապարտէզներ: Հարկադրաբար հրաժարելով մարտականէն ու տնտեսականէն, ապաստանելով մշակութայինին մէջ, ունեցած ենք նկատառելի կորուստներ, արտագաղթ. հայրենի տարածքներու փոքրացում, ժողովուրդի աղքատացում, թիւի նուազում: Սակայն գոյատեւած ենք ու կորսուածը ետ բերելու համար` պայքարի յոյսը պահպանած:

Երբ առարկայական տուեալները ժխտական են, երբ իրերու դրութիւնը աննպաստ է, ենթակայական ազդակներն են, որոնք առաջնահերթութիւն կը զգենուն: Մտածումի, խոհի, յոյզերու ու զգացմունքներու անբռնաբարելի արտայայտութիւնն է, որ գոյատեւման ու ապագայ հզօրանքի բեւեռ կը դառնայ:

Մշակութային բոլոր ստեղծագործութիւններուն մէջ, ի՞նչն է, որ ազգային մտածողութիւն կը ստեղծէ, խառն ի խուռն գաղափարները կը բիւրեղացնէ, որ մտածումները կը յղկէ ու տարտամ յոյզերը կառավարելի կը դարձնէ: Մենք բնորոշած եղանք արուեստներու բարձրակէտը` գրականութիւնը:

Գրելու արարքը համադրութիւն կատարելու յատկութիւն ունի: Գեղարուեստական գրականութիւն մշակելու, ստեղծագործելու արարքը արդիւնք է ստիպողական մղումի մը, որ տեսնուածը, ապրուածը, մտածուածն ու զգացուածը համադրելու ստիպողական պահանջի մը գոհացում կու տայ:

Համադրական այս աշխատանքը ծնունդ կու տայ բանաստեղծութիւններու, պատմուածքներու, վէպերու, յուշագրական պատումներու ու գրական այլ երկերու: Անոնց միջոցով կը ստեղծուի հանրային կարծիք, ազգային մտածողութիւն, պայքարի ոգի, ազատագրական հաւաքական տրամադրութիւն: Յառաջ կու գան ազատագրական երթը շարունակելու համար այնքան անհրաժեշտ ենթակայական մղումները:

Եթէ կայ ստեղծագործութիւն, ամենավատ քաղաքական ու տնտեսական պայմաններուն մէջ իսկ, ազգը կը շարունակէ գոյատեւել, ապրիլ: Ողջունելով Արցախի մէջ մշակութային ստեղծագործութեան բոլոր երախտաւորները, յատուկ յիշատակութեան արժանացնենք գրական մշակները, որոնք գրիչին վրայ կը ծանրանայ Արցախը պահպանելու, զայն վերստին ամբողջական ու հզօր դարձնելու պայքարին գաղափարական խմբագրումը:

Ճամբայ բանանք ստեղծագործութեան առջեւ, կարեւորենք զայն ու վստահինք, որ անոր արգասիքը պիտի ըլլայ անխուսափելի յաղթանակը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company