ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային

05 Հուլիս 2022

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:

– Անտեսելով ԱՄՆ զգուշացումները՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի սպասի Միացյալ Նահանգների թույլտվությանը՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու համար։ Մոսկվան ևս Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Ե՛վ ԱՄՆ-ը և՛ ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ի՞նչ քայլի կգնա Թուրքիան։

– ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային՝ չդիմել ռազմական գործողությունների։ Պարզ է, որ ԱՄՆ-ն հովանավորում է քրդերին, և այս դեպքում Անկարայի հետ առևտուր անելու համար շահարկում է քրդական գործոնը։ Հետաքրքիրն այն է, որ Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների մեջ եղող Մոսկվան ևս կանաչ լույս չի վառել Անկարային՝ անցնել ռազմական գործողությունների։ Դա, մեծ հաշվով, կհակակշռի ռուսական ազդեցությունը և կթափանցի ռուսական տիրույթ, իսկ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կթույլատրի քրդական գործոնի վնասազերծման դեպքում։ Մինչ այս պահը Թուրքիային չի հաջողվել Սիրիայում ձևավորել իր առաջադրած անվտանգության գոտին։ Իրականացրել է դրա մի հատվածը միայն, իսկ Անկարայի այդ առաջադրանքի իրականացումը չի բխում ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Մոսկվայի շահերից։ Դրա համար էլ մինչ այս պահը Թուրքիայի առաջադրած անվտանգության գոտին չկա։ Համոզված եմ՝ առանց այդ թույլտվություններին Թուրքիան չի գնա լայնածավալ գործողությունների։ Չեմ բացառում, որ կլինեն սահմանափակ գործողություններ։

– Տարածաշրջանի տարբեր կետերում թեժացող կոնֆլիկտները կախվածություն ունե՞ն միմյանցից։

– Կարծում եմ՝ այո։ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Միջին Արևելքում գլխավոր խաղացողները նույնն են, որոշ տեղեր տարբերվում են ներգրավվածության չափերն ու տարողությունները։ Գլխավոր խաղացողներն են Մոսկվան, Վաշինգտոնը, Իրանը, Թուրքիան։ Առ այս պահը նկատվում է Մոսկվայի և Անկարայի միջև որոշակի համակարգում։ Այդուհանդերձ, 3+3 ձևաչափը դեռևս չի աշխատում։ Թուրքիան Սիրիայում չի կարողանում իրականացնել իր ծրագիրը, Ռուսաստանը դեռևս իր վերահսկողության տակ չի առել այն, ինչին ձգտում է Ուկրաինայում, իսկ Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մեզ համար էլ չի լուծվել արցախյան հակամարտությունը, չեն հաստատվել Երևան-Անկարա հարաբերությունները։ Նման օրինակները շատ են՝ խնդիրների անլուծելի մնալու առումով։ Ուզում եմ ասել՝ հակամարտությունների դարաշրջան է՝ պրոքսի-պատերազմներով հատկանշված։ Քաղաքագիտական վերլուծաբանությունը չի վարանում օգտագործել «հատվածական պրոքսի համաշխարհային պատերազմ» ձևակերպումը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company