ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ ԿԿի Պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազօր նախարարի հետ

07 Հուլիս 2022

Յուլիս 6-ի առաւօտեան ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազօր նախարար՝ Նելլի Սարոյեանի հետ:

ՀՅԴ պատուիրակութեան մաս էին կազմում Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեան, Կենտրոնական Կոմիտէի անդամներ՝ Յովիկ Սալիպան և Լաուրա Յակոբեանը: Նելլի Սարոյանին ընկերակցում էր հիւպատոսարանի խորհրդական՝ Վարազդատ Պահլաւունին:

ՀՅԴ պատուիրակութիւնը ներկայացրել է պաշտօնական նամակ ուղղուած ՀՀ Արտաքին Գործերի Նախարարութեան, որը պարունակում է ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ շրջանի կոչը ՀՀ արտգործնախարարութեան անձնակազմին և դիւանագիտական ներկայացուցիչներին, պահանջելով որ վերջինները մաս չկազմեն որևէ գործընթացի որը հակասում է Հայաստանի ու հայութեան ազգային շահերին:

Հանդիպման առիթը օգտագործելով կողմերի խօսել են նամակի բովանդակութեան շուրջ և մտքեր փոխանակել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան, Հայաստանի ու Արցախի անվտանգութեան և հողային ամբողջականութեան ներառեալ Բերձորի շրջանի և Աղաւնոյի յոյժ մտահոգիչ կարգավիճակի մասին: ՀՅԴ պատուիրակութիւնը նաև շեշտել է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների և ՀՀ ներկայ իշխանութիւնների կողմից այդ յարաբերութիւնները վնասող գործընթացների ու յայտարարութիւնների մասին:

Հանդիպման աւարտին նաև ներկայ է գտնուել Նազելի Համբարցումեան որը ՀՀ Լոս Անջելըսի Հիւպատոսարանի նորանշանակ պաշտօնակատարն է: Համբարցումեանը ծանօթացել է պատուիրակութեան անդամների հետ:

Ստորև ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի յանձնած նամակի պատճէնը:

——————————————————————————

ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Արարատ Միրզոյեանին և անձնակազմին Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան արտակարգ դեսպանորդ և լիազօր նախարար Նելլի Սարոյեանի ձեռամբ՝

Պրն. Նախարար,

Ապրիլի 25-էն սկսեալ, Հայաստանէն ներս Դիմադրութեան շարժումը կը կազմակերպէ բազմահազարանոց հանրահաւաքներ, երթեր, ցոյցեր եւ այլ ցուցական արարքներ: Նպատակը` Հայաստանի եւ Արցախի պետականութիւններու անկման եւ երկրի թրքացման կանխումն է, որուն հասնելու նախապայմանը ՀՀ ներկայիս ազգավնաս իշխանութեան հեռացումն է:

Միւս կողմէ, իշխանութիւնը իր անփառունակ գոյութիւնը պահպանելու համար կը դիմէ ամէն տեսակի տմարդի ու բիրտ միջոցներու: Հակաիրաւական և բարոյազուրկ մեթոտներով թիրախաւորուած են Արցախի հայաթափման եւ Հայաստանի թրքացման դէմ պայքարող ուժերը եւ դերակատար առանձին գործիչները:

Վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին իսկ խոստովանութեամբ, իշխանութիւնները կը պատրաստուին յանձնելու Բերձորն ու Աղաւնոն: Ըստ Նոյեմբեր 9ի տխրահռչակ յայտարարութեան՝ Հայաստանի Հանրապետութիւնը Արցախին կապող Բերձորի ճանապարհի այլընտրանքը պէտք է համաձայնեցուած ըլլար ՀՀ իշխանութիւններուն հետ: Այսօրուան իրականութիւնը կը փաստէ, որ կա՛յ նման գաղտնի համաձայնութիւն, ըստ որուն կառուցուող նոր ճանապարհը պիտի շրջանցէ երեք հայկական համայնքները` Բերձորը, Աղաւնոն եւ Սուսը: Իբրեւ հետեւանք այս դաւադրութեան, այս տարածքները նոյնպէս պիտի անցնին թշնամիին:

Անդին, առանց նախապայմաններու հայ-թրքական բանակցութիւններ սկսիլը կը նշանակէ զոհասեղանին դնել Հայկական հարցը, Հայ Դատի պահանջատիրութիւնը, չարիք նիւթել Սփիւռքին ու համայն հայութեան իղձերուն դէմ: Հայ-թրքական յարաբերութիւնները համազգային խնդիր է, հետեւաբար կրնան կարգաւորուիլ միայն համազգային համախոհութեամբ: Այդ բարդ գործընթացը ոչ մէկ իշխանութեան մենաշնորհն է ու չի կրնար ըլլալ, մանաւանդ՝ դաւադիր ու ապազգային ա՛յս իշխանութեան:

ՀՀ ներկայ վարչախումբը կը խուսափի յստակ բացատրելու Արցախի կարգավիճակի եւ ՀՀ պետական սահմաններուն վերաբերեալ իրենց տեսակէտը կամ դիրքորոշումը: Ան ամէն առիթով առաջ կը տանի «խաղաղութեան գործընթացին այլընտրանք չկայ» թեզը: Յստակ չէ թէ ի՞նչ են իշխանութեան կարմիր գիծերը այս շինծու «խաղաղութեան գործընթաց»ին մէջ, երբ բացայայտօրէն վտանգուած է մեր պետութեան գոյութիւնն իսկ: Թուրքիոյ եւ Ատրպէյճանի նպատակը իրենց միաւորումն է «Սիւնիքի միջանցք»ով, որ վաղը կրնայ շատ հեշտութեամբ վերածուիլ «հայաստանի միջանցք»ի, Հայաստանին վերապահելով թրքական հովանաւորութեան տակ «մշակութային ինքնավարութիւն» վայելող պետականակերպ գոյութիւն մը:

Առ այս, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդր. կոմիտէն կը կ’ակնկալէ ՀՀ արտգործնախարարութեան անձնակազմէն, դեսպաններէն եւ հիւպատոսներէն, մաս չկազմել այս ազգադաւ նախագիծին, ու ամէն ճիգ թափել ետ շրջելու հայոց պետականութիւնը կործանող այս անիւը: Պէտք է հեռու մնալ թրքական իշխանութիւններուն հետ որեւէ համաձայնութենէ, առանց յստակացնելու համահայկական բնոյթի կարմիր գիծերը։

Այսօր, իբրեւ Սփիւռք, իբրեւ հայ ժողովուրդի անքակտելի մէկ մասը, կը վերահաստատենք`

-Արցախը չի՛ կրնար գտնուիլ Ատրպէյճանի կազմէն ներս,
-Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը անձեռնմխելի է,
-Հայաստանի պետականութիւնը անսակարկելի արժէք է,
-Հայոց Ցեղասպանութեան միջազգային եւ Թուրքիոյ կողմէ ճանաչումը եւ անոր հետեւանքներուն վերացումը (այնպէս ինչպէս բանաձեւուած է Ցեղասպանութեան 100ամեակի Ծիծեռնակաբերդի յայտարարագրով), Արցախի հողային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը եւ Հայ Դատի պահանջատիրութեան ամբողջական թղթածրարը կը մնան մեր յարատեւ ու աննահանջ պայքարի անզիջելի թիրախները:

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ

6 Յուլիս 2022

Կլենտէյլ

Օրակարգ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company