ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հիմնախնդրի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս չի երևում

18 Հուլիս 2022

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:

— Խնդրում ենք ներկայացնել Ձեր տեսակետը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ․ ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը։

— Իհարկե, առաջին անգամը չէ, որ երկու երկրների ղեկավարները իրար շնորհավորում են։ Նախկինում ՀՀ նախագահն ու Թուրքիայի իր պաշտոնակիցը ազգային տոների առիթով իրար էին շնորհավորում։ Հիմա առիթը օգտագործել է հայկական կողմը՝ դրական ուղերձ փոխանցելու համար։ Կարծում եմ՝ թայմինգը քաղաքական առումով շատ կարևոր է։ Երբ Անկարան անվերջ փոխկապակցում է Երևանի հետ երկխոսությունն ու հայ-ադրբեջանական բանակցությունները, երբ Անկարայի վարիչները անվերջ խոսում են «զանգեզուրյան միջանցք»-ի մասին, երբ Թուրքիայի համապատասխան մարմինները փակում են օդային տարածքը հայկական թռիչքների առջև, կարծում եմ՝ քաղաքականորեն անտեղի է «բայրամ» շնորհավորելը։ Չմոռանանք՝ 44-օրյա պատերազմը Բաքուն չէր նախաձեռնի՝ առանց Թուրքիայի ուղղակի ներգրավման:

— Արդյոք կարելի՞ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ առաջընթացի մասին, թե՞, այնուամենայնիվ, դրա հեռանկարը մշուշոտ է։

— «Մշուշոտ» եզրը, կարծում եմ, ճիշտ բանաձև է։ Երբ ամեն ինչ համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ենթադրում է թուրք և ադրբեջանական պահանջների, ճնշման միակողմանի բավարարում։ Իսկ համատեղ պահանջը, առաջին հերթին, իրենց ձևակերպած «զանգեզուրյան միջանցք»-ն է, մեր ասելով՝ կոմունիկացիոն ճանապարհը։ Ըստ էության, սակայն, դա թուրանական կամուրջ է։

— Ձեր կարծիքով՝ սփյուռքն ինչպե՞ս կարձագանքի կատարվածին, հնարավո՞ր է այս անգամ եթե ոչ դրական, ապա, առնվազն, լոյալ դիրքորոշում որդեգրի։

— ՀՀ-Թուրքիա հարաբերությունները համահայկական օրակարգի մաս են։ Իսկ համահայկական օրակարգի մշակման և հայկական կողմի անելիք քայլերի շուրջ ներազգային համախոհությունը առաջադրանք է։ Համազգային հայեցակարգի մշակումը ենթադրում է սփյուռքյան ներկայացուցչության ներգրավում, ինչը, ցավոք, բացակայում է։ Երկկողմանիորեն ասվում է, որ երկխոսությունն ընթանում է առանց նախապայմանների, զուգահեռ՝ Անկարան պահանջում է ՀՀ-Թուրքիա սահմանագծում, ինչը համազոր է Կարս-2-ի։

— Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ տեսնո՞ւմ եք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկար։

— Այս պահի դրությամբ կշարունակվի գործընթացը, սակայն չի լինի կարգավորում, որովհետև դա փոխկապակցվում է արցախյան հակամարտության կարգավորմանը, ինչը տեսանելի չէ, քանի որ մինչ այժմ չի երևում աշխարհաքաղաքական կոնսենսուս՝ հիմնախնդրի շուրջ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company