ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը Արցախի կողքին

19 Հուլիս 2022

Հուլիսի սկզբներին Արցախում էր ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը: Նա «Արցախ ֆոնդի» Արցախի մասնաճյուղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսյանի ուղեկցությամբ 10 օրերի ընթացքում այցելել է Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին: «Ապառաժ»-ի հետ զրույցում Փոլին Դոստումյանը նշել է, որ սահմանային գյուղերի բոլոր բնակիչները վճռական են տրամադրված, ցանկանում են կառչած մնալ իրենց հողին, սակայն որոշ դեպքերում աջակցության կարիք ունեն:

«Երիտասարդությունը ցանկանում է կառչած մնալ իր հողին: Եթե հարմար աշխատանքային պայմաններ ունենան, շատ ավելի կհեշտանա նրանց ամենօրյա կյանքը, ապրուստը: Իհարկե, առաջին տեղում անվտանգության հարցն է. մի շարք բնակավայրերում թշնամին 300-400 մետր հեռավորության վրա է, և դրանից ելնելով՝ նաև գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ զբաղվելն է դժվարանում: Գյուղերի բնակիչներն ասացին, որ անասնապահության տեսակետից՝ բացից փակ մոդելի են անցնելու, բայց այդ դեպքում էլ անասունների կերի, նոր մեթոդին վարժվելու խնդիր կա»,- նշել է նա:

Հիմնադրամի ներկայացուցիչը նաև նոր ծրագրերի համար տեղեկատվություն ստանալու նպատակ է հետապնդում: «Որոշ շրջաններում ուսումնասիրել ենք խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորությունները: Այս ծրագրերը դեռ պետք է բյուրեղացնենք, որպեսզի կարողանանք այնպես անել, որ առավելագույնս արդյունավետ լինի և շարունակական: Ուզում ենք, որ բնակիչները կարողանան հաջորդ տարիներին առանց բարեգործության այդ աշխատանքը շարունակել: Նաև այնպես պետք է անել, որ ոչ թե անհատական օժանդակություն լինի, այլ համայնքն օգտվի: Մենք այստեղ չենք մեկ անգամվա համար, մեր ծրագրերը երկարաժամկետ են»,- ասում է Փ. Դոստումյանը:

Նրա խոսքով՝ պետք է միասնաբար կասեցնել թշնամիների ծրագիրը, այն է՝ հայաթափել Արցախը: «Սփյուռքը պետք է թիկունք կանգնի Արցախին: Երբեմն մարդիկ ասում են՝ մի ընտանիքի օգնելով ինչ է փոխվելու, բայց ես այդպես չեմ մտածում, որովհետև այստեղ ապրող ամեն ընտանիք մեզ համար արդեն մեր հայրենիքի անվտանգության, գոյության հարցն է լուծում: Պետք է սփյուռքահայությունը չվախենա և բնակվի Արցախում, Արցախի ժողովրդի կողքին, որովհետև ուրիշ ձև չկա»,- կարծում է բարեգործական հիմնադրամի հանձնախմբի անդամը:

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը նաև օժանդակել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի «Վերելք» ծրագրին՝ առաջին փուլի համար հատկացնելով 30000 դոլար: Արցախի այցի ընթացքում Փոլին Դոստումյանը հանդիպել է ծրագրի շահառու երիտասարդների հետ: Նրա խոսքով՝ ծրագիրը կշարունակվի, և թիկունք կկանգնեն Արցախում սեփական բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներին:

ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախ ֆոնդ» հիմնադրամն Արցախում գործում էր նախքան պատերազմը, 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակել է իր գործունեությունը: Հիմնադրամի վերջին ծրագրերից է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգումը, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի շարք գյուղերի բնակիչներին հավի ճտեր հատկացնելու ծրագիրը:

Տ. Աղաջանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company