Հանդիպում Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցչի հետ
24 Օգոստոս 2022
Երկուշաբթի, Օգոստոս 22ին Բըրբէնքի Երիտասարդական կենտրոնում Արևմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպեցին հիւրաբար շրջանումս գտնուող Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի քարտուղար և ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի անդամ՝ Շաքէ Աւետեանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական Կոմիտէի անդամ և Օրակարգ պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր՝ Զարեհ Աճէմեան, Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի ատենապետուհի՝ Լուսինէ Տ. Պետրոսեան, Բրբէնքի Հայ Դատի Յանձնախմբի ատենապետ՝ Սագո Սիմոնեան և Բըբէնքի Հայ Դատի Յանձնախմբի անդամ և Նիկոլ Աղբալեան կոմիտէի փոխ ատենապետ Արմիկ Աւետիսեանը:
Կողմերը իրենց փորձառութիւնները փոխանակեցին Հայ դատի աշխատանքների տարբեր ոլորտների մասին ինչպիսին է կազմակերպական, համայնքային, քաղաքական և այլ բնագավառներում և ի յայտ եկաւ որ իւրաքանչիւր երկիր ունի իր աշխատանքային և կազմակերպական ոճը: Ուշագրաւ էր խոշոր թուով հայրենակիցների ներգրաւուածութիւնը և աշխատանքի ժողովրդական բնոյթը Թեհրանի Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքներում, որ կարող է օրինակ հանդիսանալ արևմտեան ափի կազմակերպութեան համար: Պարզուեց նաև որ Արևմտեան շրջանի Հայ Դատի Յանձնախմբի աշխատանքային որոշ ոլորտներ որոնք վերաբերում են համայնքի իրաւունքների պաշտպանութեան հարցերին թեհրանում վերահասու են ազգային-եկեղեցական և պետական այլ կառոյցներ: Հետաքրքրական էր աշխատանքային և կազմակերպական զուգահեռներն ու բաղդատութիւնները:
Երկու կողմից եղան հարցեր որոնց տրուեցին համապարփակ պատասխաններ:
23 Օգոստոսի, 2022
Օրակարգ-Բրբէնք
