ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

24-ժամեայ միջոցառում Գլենդելում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան առջև

26 Օգոստոս 2022

Դատապարտուեց Բերձորի, Աղաւնոյի և Սուսի հայաթափումն ու յանձնումը

Լոսանջելըսահայութեան ներկայացուցիչները 24-ժամեայ միջոցառում կազմակերպելով Գլենդելում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան շէնքի դիմաց դատապարտեցին Բերձորը, Աղաւնոն ու Սուսը հայաթափելու եւ թշնամուն նուիրելու Հայաստանի գործող իշխանութիւնների վերջին դաւաճանութիւնը:

ՀՅԴ ԱՄՆ Արևմտեան շրջանի Կենտրոնական Կոմիտէի եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան արևմտեան շրջանի կազմակերպուած միջոցառումը մեկնարկեց չորեքշաբթի օգոստոսի 24-ի երեկոյեան:

Միջոցառման սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական Կոմիտէի քարտուղար Լաուրա Յակոբեանը, որը ներկայացրեց միջոցառման կազմակերպման նպատակն ու դրդապատճառները:

Այնուհետեւ Կենտրոնական Կոմիտէի ատենապետ Տարօն Տէր Խաչատուրեանն ներկայացրեց հաւաքի նպատակն ու օրուայ պատգամը:

Տարօն Տէր Խաչատուրեանն նախ ներկայացրեց Հայաշխարհի ներկայ քաղաքական իրավիճակը և բացատրեց թէ ինչպէս ազգային և ապազգային թեւերի բախումը կը շարունակուի ինչպէս ամենուր այնպէս էլ մեր ժողովրդի մէջ: Այդ կապակցութեամբ պատմական օրինակներ ներկայացրեց Մայիս 28ից մինչ Արցախի 91-94 ազատագրական պայքարի օրերը, Կարսի անհասկնալի անկումից 1920-ին, Արցախ պատերազմից և այժմ Բերձերի, Աղաւնոյի և Սուսի կորստից, հայաթափումից ու յանձնումից: Նրա գնահատմամբ այժմ ապազգային թեւը զօրանալով դիմած է դաւադրութեան ընդմիշտ խորտակելու Հայ ազգային թեւը և սա նոր երևոյթ չէ ու սկսել է ԼՏՊ օրերից: նա յայտարարեց, որ այսօր ապազգային թեւը համահունչ քայլ է պահում նաև Թուրքիոյ հետ: նա ապա անդրադարձաւ այն շինծու մեղադրանքները որոնք ուղղուած մեր հանդէպ բացատրելով, որ մենք ծայրայեղ ու այլամերժ ազգայնականներ չենք, ոչ ալ ռազմատենչ արարածներ ենք: Մենք ունենք անլոյծ դատ որ իր տեսակի մէջ միակն է աշխարհի վրայ: «Ռազմատենչ չենք այլ իրաւատէր, ծայրայեղ չենք այլ ենք հաւասարակշռուած, ազգայնամոլ չենք այլ ազգայնական, այլամերժ չենք այլ պահանջատէր մեր արդար իրաւոնքների»-յայտարարեց նա: «մեր պահանջը Արցախի ինքնորոշման իրաւունքն է, Հայաստանն իր դրացիներու հետ ներդաշնակ և արժանապատիւ յարաբերութիւններով Հզօր ու անխոցելի երկիր դառնալն է, Ցեղասպանութեան արդար հատուցումն ու Սփիւռք-Հայաստան-Արցախ ուժեղ միասնականութիւնն է»- եզրակացրեց նա:

Իր խօսքի վերջաւորութեան ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը ընթերցեց համայնքում գործող քաղաքական, հասարակական ու կրօնական կառոյցներին ուղղուած կոչը: որը կը ներկայացնենք առանձին:

Ծրագրի յաջորդ բաժնում ներկաները դիտեցին «Հայկական նախագծի» համահիմնադիրներ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի, արեւելագէտ Վարուժան Գեղամեանի, քաղտնտեսագէտ Հրանտ Միքաէյլեանի եւ արեւելագէտ Սերգէյ Մելքոնեանի տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին յղած ուղերձը:

Միջոցառումը շարունակուեց քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ Ռոբերտ Մարգարեանի ելոյթով, որտեղ անդրադարձ եղաւ Բերձորն ու Աղաւնոն յանձնելու վտանգաւոր հետեւանքներին:

Բանախօսը նշեց, որ օրուայ միջոցառումը հետապնդում է երեք հիմնական նպատակ: Դատապարտել Հայաստանի գործող իշխանութիւնների զիջողական ընթացքն ու թշնամու դիմաց որդեգրած պարտուողական դիրքորոշումը եւ Հայաստանի իշխանութիւններին յղել այն յստակ ուղերձը, որ հայկական պատմական տարածքներից կատարուող զիջումներն ընդունելի չեն ու չեն լինելու Սփիւռքի համար եւ Սփիւռքն այս հարցում ունի իր խօսքը եւ դա ամէն գնով բարձրաձայնելու է:

Միջոցառման միւս նպատակն է Հայաստանում գործող իշխանութիւնների դէմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին յղել Սփիւռքի աջակցութեան ուղերձը եւ ասել, որ այս պայքարում նրանք միայնակ չեն եւ Սփիւռքը կանգնած է նրանց թիկունքին:

Բանախօսը յաւելեց, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան դիմաց համախմբուած լոսանջելըսահայերը եկել են նաեւ ապացուցելու, որ ապարդիւն ու անօգուտ են Սփիւռքին տարբեր միջոցներով շանտաժի ենթարկելու եւ նրա մօտ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելու իշխանութիւնների քայլերն, այդ թւում նման միջոցառումների մասնակիցների մուտքը Հայաստան արգելելը: Նա կարեւորութեամբ նշեց, որ նման արգելքները գործելու են մինչեւ այնքան ժամանակ, երբ Նիկոլ Փաշինեանն ու նրա թիմակիցները կլինեն իշխանութեան ղեկին, իսկ նրանց իշխանութեանը շատ կարճ ժամանակ է մնացել: Երբ նրանք յայտնուեն պատմութեան աղբարկղում, մենք հպարտութեամբ ու բաց ճակատով ոտք կդնենք մեր հայրենի հողի վրայ, իսկ պատմութիւնը նրանց յիշելու է ամօթով:

Միջոցառման ընթացքում հեռարձակուեցին Արցախի առաջին գոյամարտից տեսարաններ, իսկ դրա աւարտին յայտարարուեց, որ 24-ժամեայ ակցիան շարունակուելու է հիւպատոսութեան շէնքի դիմաց նստացոյցով:

Ամբողջ գիշեր Գլենդելում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան շէնքի դիմաց նստացոյցի մասնակցած ՀՅԴ երիտասարդական կառոյցի անդամները յաջորդ առաւօտեան իրար շղթայելով ձեռքերը փակեցին Հայաստանի գլխաւոր Հիւպատոսութեան շէնքի մուտքերը, որի արդիւնքում հիւպատոսութեան աշխատակիցները ոստիկանութեան ուժերի միջամտութեամբ որոշ ուշացումով կարողացան հիւպատոսութեան շէնք մուտք գործել:

Նստացոյցի մասնակիցների ակցիայի պատճառով Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան պաշտօնական աշխատանքն ու ծառայութիւնների մատուցում սկսուեց որոշակի ուշացումով:

Այդ ընթացքում միջոցառման մասնակիցները թէ հիւպատոսութեան աշխատակիցներին եւ թէ ծառայութիւններ ստանալու համար հիւպատոսութիւն դիմող հայ հայրենակիցներին բացատրեցին ակցիայի նպատակը եւ այսօրուայ իշխանութիւնների կողմից Հայաստանի ու Արցախի գոյութեանն ուղղուած վտանգը, ինչը երկրորդուեց աշխատակիցների ու դիմողների մեծամասնութեան կողմից:

Յիշեցնենք, որ բողոքի 24-ժամեայ միջոցառումը կազմակերպուել էր օգոստոսի 24-ին եւ 25-ին, երբ տարածուած լուրերի համաձայն իր աւարտին էր հասնելու Բերձորի ու Աղաւնոյի հայաթափելու ու դրանց վերջնականապէս թշնամուն յանձնելու դաւաճանական գործընթացը:

___________________________

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ-ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

Կարծէք չէր բաւեր 44օրեայ պատերազմի արհաւիրքը՝ հայրենի հողի ու մարդկային անչափելի կորուստներով, 2020ի Նոյեմբեր 9ի տխրահռչակ յայտարարութենէն վերջ եւս շարունակուեցան զիջումները՝ թշնամի Ատրպէյճանին։

Հայաստանի այս իշխանութիւններուն վարած դաւաճանական քաղաքականութեան հետեւանքով, թշնամին ներխուժեց նոյնինքն Հայաստանի Հանրապետութեան տարածք, իր զինեալ հակաշռին տակ առնելով Գորիս-Կապան ճամբու 21 քիլոմեթրնոց հատուածը, Իշխանասարի բարձունքները, Սեւ լիճին մեծ մասը, ինչպէս նաեւ ռազմավարական նշանակութիւ ունեցող այլ կէտեր։

Այս բոլորը կարծէք չէին բաւեր, իշխանութիւնները, Ազգային անվտանգութեան քարտուղարին բերնով յայտարարեցին, թէ Արցախի Հանրապետութենէն դուրս պիտի բերեն հայկական զինեալ ուժերը, կամ՝ ինչ որ մնացած էին։ Այս ուղղութեամբ ալ անոնք քանի մը օր առաջ, գիշեր ատեն, հապճեպօրէն Արցախէն Երեւան բերին ՀՀ բանակի զինուորներ։

Փաստօրէն, այս իշխանութիւնները որոշած են Արցախը յանձնել թշնամիին ողորմածութեան։ Այն Արցախին, որուն ազատագրումին համար մեր ժողովուրդը տուաւ աւելի քան 10 հազար նահատակներ եւ այդ ազատագրուած հողին վրայ հիմնեց անկախ պետականութիւն, յարգելով խորհրդային եւ միջազգային օրէնքներու բոլոր տրամադրութիւնները։

Արեւմտեան Ամերիկայի հայութիւնը անմասն չմնաց այս պայքարէն, թէ՛ մարդուժով եւ թէ՛ նիւթապէս, երբ 1993ին եւ 94ին կազմակերպեց յատուկ թելեթոններ, որոնք աննախընթաց էին իրենց բնոյթով եւ արդիւնքներով։

Իսկ այսօր, մեր երկրի իշխանութիւնները որոշած են Արցախը վերստին յանձնել թշնամիին, անարգելով թէ՛ մեր արդար իրաւունքները եւ թէ՛ մեր նահատակներուն արիւնը։

Անհրաժեշտ է, որ ամերիկահայութիւնը իր վճռական խօսքը ըսէ այս ազգադաւ քաղաքականութեան նկատմամբ եւ ցոյց տայ նաե՛ւ մեր թշնամիին, որ մենք տէրն ենք մեր հայրենիքին։

Առ այս, կոչ կ՚ուղղենք շրջանէս ներս գործող քաղաքական, կրօնական, բարեսիրական եւ հանրային բոլոր կազմակերպութիւններուն, որպէսզի միանան մեր այս կոչին, միասնակամ կերպով արտայայտելու համար մեր վճռական կեցուածքը։

Կարելի չէ յապաղիլ։ Կարելի չէ ձգձգել հայրենիքի պաշտպանութեան գործը։ Վաղը կրնայ ուշ ըլլալ։

Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի Կեդրոնական Կոմիտէ

Օգոստոս 24, 2022
Լոս Անճելըս

Օրակարգ-Գլենդել

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company