ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ

16 Սեպտեմբեր 2022

Պաշտօնական յուշագիր է յանձնուել հիւպատոսին

Հինգշաբթի, Սեպտեմբեր 15-ի առաւօտեան ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Լոսանջելըսում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանի անձնակազմի հետ:

ՀՅԴ պատուիրակութեանը մաս էին կազմում Ատենապետ Տարօն Տ. Խաչատուրեան, և ԿԿի անդամներ Լաուրա Յակոբեան և Հարմիկ Բաղդասարեանը:

Պատուիրակութեանը ընդունել է ՀՀ հիւպատոսարանից խորհրդական Նազելի Համբարձումեան, հիւպատոս Էլէն Արզումանեան և խորհրդական Կարէն Յովհաննէսեանը:

Կողմերը տեսակէտների փոխանակում են ունեցել վերջին դէպքերի մասին: Պատուիրակութիւնը նախ իր ցասումն է յայտնել Ադրբէյջանի ՀՀ ինքնիշխան տարածքների և հայապատկան հողերի վրայ կատարած յարձակման կապակցութեամբ և ապա անդրադարձել Նիկոլ Փաշինեանի Ազգային Ժողովում ունեցած ելոյթին, որով նա փաստօրէն հրաժարուել է Արցախի իրաւունքներից: Պատուիրակութիւնը խնդրել է որ նախորդ օրուայ յախուռն հաւաքի տրամադրութիւնները և զայրոյթը այդ կապակցութեամբ փոխանցուի ՀՀ կառավարութեան: Պատուիրակութիւնը յայտնել է որ Հայաստանի կառավարութիւնը բնական է որ պէտք է հետապնդի Հայաստանի ազգային շահերը, սակայն մի տեղ է հասել, որ ներկայ իշխանութիւնը չի կարողանում ղեկավարել երկիրը և ժամանակն է, որ իշխանափոխութիւն տեղի ունենայ:

ՀՅԴ պատուիրակութիւնը ապա իր պաշտօնական յուշագիրն է յանձնել հիւպատոսին, արտգործ նախարարին յանձնելու համար: Յուշագրի բովանդակութիւնը նոյնութեամբ տեսնել ստորև:

ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Արարատ Միրզոյանին և անձնակազմին

Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենեակին

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նազելի Համբարձումեանին ձեռամբ՝

Յ Ո Ւ Շ Ա Գ Ի Ր

Ամէն բանէ առաջ, խստագոյնս կը դատապարտենք թշնամի Ատրպէյճանի նորագոյն նախայարձակումը (agression) Հայաստանի Հանրապետութեան գերիշխան տարածքներուն դէմ, որ շղթայազերծուցեաւ քանի մը օր առաջ։ Յարգանք ու զօրակցութիւն մեր քաջարի բանակին։

Սոյն թուականի Սեպտեմբերի 14ին, ՀՀ վարչապետը յայտարարութեամբ մը ակնարկեց փաստաթուղթի մը ստորագրութեան մասին, որ կ՚առաջադրէ «29,800 քառ. քմ. տարածքով Հայաստանի Հանրապետութեան» եբթադրեալ խաղաղութիւնը։ Նոյն անձը ոչ մէկ խօսք ունի Արցախի ինքնորոշման իրաւունքին մասին, ինչ որ անգամ մը եւս շատ յստակօրէն կը բացայայտէ, թէ ՀՀ ներկայ իշխանութիւնը հրաժարած է Արցախէն։

Սա անընդունելի է մեզի համար, որովհետեւ

Ա) Արցախը իր ինքնորոշման կամքը արտայայտած է օրինական կերպով ու հռչակած է իր անկախութիւնը։

Բ) Արցախի ինքնորոշումը, թէ՛ օրինականօրէն եւ թէ՛ քաղաքականօրէն, համահունչ է հայ-թրքական կնճիռի արդարացի լուծման ռազմավարական նպատակին ու մաս կը կազմէ այդ մեծ փաթեթին։

Գ) Հայկական դիւանագիտութիւնը, յատկապէս 1998-2018 տարիներուն, յաջողած է միջազգային տարազումով քանի մը կարեւոր սկզբունքներ ամրագրել։ Առաջին, Արցախի հարցը բռնի ուժով լուծելու տարբերակի բացառում։ Երկրորդ Արցախի ինքնորոշման իրաւունքի անխախտելիութիւն, որ, դարձեալ Մինսկի խմբակի համանախագահութեան հաստատումով, չի հակասեր հակամարտութեան շուրջ բանակցող երկիրներու հողային ամբողջականութեան սկզբունքը։

ՀՀ ներկայ իշխանութիւնը ոչ մէկ մանդատ ունի հրաժարելու վերոնշեալ սկզբունքներէն, հետեւաբար, այդ ուղղութեամբ իր առած քայլերը կը հակասեն մեր պետութեան ու ազգի շահերուն։

Այս իշխանութիւնը ձախողած է երկրի ազգային անվտանգութիւնը երաշխաւորելու եւ պետութեան ու ազգի գերակայ շահերը պաշտպանելու իր առաքելութեան մէջ։ 44 օրեայ պատերազմէ ետք եւս, այս իշխանութիւնը ոչ մէկ ձեւով փորձեց վերականգնել մեր քաղաքական, դիւանագիտական եւ զինուորական կարողականութիւնը։ Ընդհակառակը, անընդհատ ընթացաւ պետական հիմնական կառյցները կազմաքանդելու եւ թուլացնելու ուղղութեամբ։

Այս իշխանութիւնները պատերազմի բերումով Արցախի գրաւուած տարածքները «դէօկուպացնելու» սուտ խոստումներով խաբեց մեր ժողովուրդը ու վերընտրուեցաւ, իսկ այսօր կը փորձէ օրինականացնել թշնամի Ատրպէյճանի նկրտումները Արցախի Հանրապետութեան նկատմամբ։

Անընդունելի է այն փաստը, որ ՔՊ կուսակցութիւնն ու իր ղեկավար վարչապետը կառչած են իշխանութեան՝ զայն ամէն գնով պահելու բացայայտ վարքագծով, անտեսելով մեր համազգային շահերը, անտեսելով պետութեան կորուստի վտանգը։

Հետեւաբար, ՀՀ վարչապետի պաշտօնին տիրացած անձը ԱՆՅԱՊԱՂ պէտք է հրաժարի, որպէսզի մեր ժողովուրդը կարենայ կազմել նոր իշխանութիւն, որ իր կարգին ատակ ըլլայ՝ առաջին՝ սպասարկելու Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ համայն հայութեան ազգային շահերը, երկրորդ՝ փրկելու պետութիւնը կործանումի բացայայտ վտանգէն։ Յանուն այս երկու կէտերուն մեր պայքարը մենք պիտի շարունակենք վճռականօրէն։ Կը վստահեցնենք Ձեզի։

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ
15 Սերպտեմբեր 2022
Կլենտէյլ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company