ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ «Թեհլիրեան» Ակումբի Վերանորոգուած Սրահի Բացում

14 Նոյեմբեր 2022

ՀՅԴ «Թեհլիրեան» ակումբի վերանորոգ սրահի բացումը տեղի ունեցաւ շաբաթ, 12 նոյեմբերին, կէսօրէ ետք ժամը 4:00-ին` ներկայութեամբ ՀՅԴ Բիւրոյի, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ընկերներուն, Պուրճ Համուտի, Ժտէյտէի եւ Հատասի քաղաքապետներուն, նախկին եւ ներկայ երեսփոխաններու եւ նախարարներու, ՀՅԴ Լիբանանի կոմիտէներու ներկայացուցիչներու եւ ուղեկից միութիւններու եւ շրջանի ժողովուրդին:

«Թեհլիրեան» կոմիտէին անունով խօսք առաւ Քրիսթին Սրապոնեան, որ յայտնեց, թէ հաւաքուած ենք «Սողոմոն Թեհլիրեան»-ի վերանորոգուած սրահի բացման արարողութեան մասնակցելու, բարերարութեամբ` նախկին երեսփոխան Ալեքսան Մաթոսեանի: Սրապոնեան հաստատեց, որ այս սրահը պիտի յատկացուի ժողովուրդին հետ առնչուած տարբեր ծրագիրներու գործադրութեան:

Ապա խօսք առաւ «Թեհլիրեան» կոմիտէի ներկայացուցիչ Ռոպեր Էշքիեան, որ նշեց, թէ այս օրերը կը զուգադիպին ՀՅԴ 132-ամեակի տօնակատարութիւններուն եւ առիթ կը հանդիսանան, որ Դաշնակցութիւնը ներկայանայ ժողովուրդին իր կատարած եւ կատարելիք ծառայութիւններուն մասին խօսելու համար:

Այս առաջադրանքներու պարունակին մէջ է, որ ՀՅԴ «Թեհլիրեան» կոմիտէն ձեռնարկած է իր սրահի վերանորոգման աշխատանքներուն: Այս աշխատանքները բնականաբար ինքնանպատակ չեն եւ կը միտին աւելի սերտացնել ժողովուրդ- կուսակցութիւն կապը:

Այս աշխատանքի իրականացման համար, նշեց Էշքիեան, կոմիտէն վայելեց նիւթաբարոյական օժանդակութիւնը ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, Պուրճ Համուտի քաղաքապետին, ինչպէս նաեւ կոմիտէի նուիրատուներուն: Ռոպեր Էշքիեան յատուկ կերպով նշեց բարերարութիւնը նախկին երեսփոխան Ալեքսան Մաթոսեանին, որ նաեւ մօտէն հետեւեցաւ սրահի վերանորոգման աշխատանքներուն:

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի խօսքը ուղղեց Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, որ հատատեց, որ շատ մը կազմակերպութիւններ, կուսակցութիւններ ընտրական շարժառիթներով նախընտրական-յետընտրական շրջաններուն կը բանան եւ ապա կը փակեն կեդրոններ: Մեր կեդրոնները մնայուն են եւ կը նպատակադրեն ժողովրդային տունի հանգամանքով մնայուն ծառայել ժողովուրդին: Մեր ակումբները ժողովրդային տուներ են եւ միայն ընտրական նպատակ չեն հետապնդեր: Մեր ժողովրդային տուները բաց են բոլորին առջեւ, բոլոր անոնք, որոնք մուտք կը գործեն այս տուներէն ներս, կ՛արժանանան գուրգուրանքի եւ ընկերական վերաբերումի:

Այս վերանորոգ սրահը պիտի ըլլայ նաեւ երիտասարդական կեդրոն, հաճելին եւ օգտակարն ու դաստիարակչականը իրար միաձուլելով միջավայր պիտի դառնայ` երիտասարդական առողջ միջավայր ձեւաւորելով: Բագրատունի գնահատեց բարերար Ալեքսան Մաթոսեանին այս նախաձեռնութիւնը` շեշտելով, որ նման աջակցութիւններով է, որ կարելի կ՛ըլլայ իրականութիւն դարձնել մեր առաջադրանքներուն համապատասխան ծրագիրներ եւ շարունակել միշտ ծառայել մեր ժողովուրդին:

«Այս կեդրոնը մեր ժողովուրդին է, ապրեցուցէ՛ք զայն, ու միասնաբար կը պահենք մեր ազգային ու հայեցի դիմադրականութիւնը», եզրակացուց Յակոբ Բագրատունի:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company