ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Ընկերվար միջազգայնականի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանի ելույթը կազմակերպության 26-րդ կոնգրեսում

29 Նոյեմբեր 2022

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը, ով Ընկերվար միջազգայնականի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրվել է կազմակերպության փոխնախագահ, հանդես է եկել ելույթով, որի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Անցյալ երկուշաբթի, Պեդրո Սանչեսը, մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին ասաց․ «ապսուրդ պատերազմ», իսկ ես Ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը ապսուրդ չէ, արդյոք պետք է ընդունե՞նք այն տրամաբանությունը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եվրոպական Միության ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խոսում ուկրաինական պատերազմի մասին և հատուկ նշում, որ «պատերազմը մոտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ և մեր ամբողջ կարողությունները պետք է տրամադրենք Ուկրաինային»։ Ես հարց եմ տալիս, արդյո՞ք եթե պատերազմը մոտակա է, ուրեմն ամեն ինչ արդարացված է, իսկ ուրիշ պատերազմների դեպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրավունքների բռնաբարումները, ինչպես նաև բռնապետների սպառնալիքներն ու քմահաճույքները, որոնց վերջերս ենթարկվեց Եվրոպական Միության Հանձնաժողովի պատվիրակությունը։ Այս տրամաբանությամբ նավթի մեկ բարելը, կամ գազի մեկ խորանարդ/մետրն ավելի արժե քան մեկ մարդու կյանքը։ Սա անընդունելի է և այս կազմակերպությունը պետք է մերժի ու դապարատի դա։

Հիմա ես ստիպված եմ փոփոխության ենթարկել իմ նախապես պատրաստած խոսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցության ներկայացուցչի արտասանած խոսքերը կարծես թե իր երկրի «հատուկ գրասենյակների» կողմից պատրաստված ապատեղեկատվության շարան լինեին։

Սիրելի Պեդրո,

Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը և տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բացի սովետական ժամանակահատվածից, երբ 1921թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասի բյուրոն Ադրբեջանին հանձնեց Նախիջևանն ու Արցախը։ Այդ թվականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միության անկումը և օրվա սահմանադրությանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրավունքի իրացումը և անկախությունը, մի իրավունք, որից չի հրաժարվել և չի հրաժարվելու։

2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցությունն ու ռազմական օժանդակությունը, ինչին միացան Սիրիայի հյուսիսից բերված արմատական իսլամիստներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում անխափան գործեց նաև Իսրայել-Ադրբեջան, Ուկրաինա-Ադրբեջան և Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։

Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակությունը, փաստորեն Արցախի դեմ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի կարողությունները և ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա։

Հարգելի ընկերներ,

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվել է և օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է և դատապարտելի։

1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերվեցին թուրք-բոլշևիկյան հեղափոխության զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի և նավթի» զոհասեղանին և կհաջողե՛ն։ Հավատում ենք, որ դուք կմիանաք մեզ այս արդար պայքարում՝ հանուն ազատության և արդարության։

Շնորհակալություն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company