ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ֆրանսիան աշխատում է տարածաշրջանում դեր ստանձնել

04 Դեկտեմբեր 2022

Radar Armeia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հվ. Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։ Ո՞րն է այս բանաձևի քաղաքական նշանակությունը, և ի՞նչ կարող է տալ այն Հայաստանին։

– Պարզ էր, որ Ֆրանսիայի ԱԺ-ն սենատի հետևողականությամբ հանգելու էր նման բանաձևի։ Սա շատ նման է 44-օրյա պատերազմին Ֆրանսիայի երկպալատ բանաձևերին՝ Արցախի անկախության ճանաչման կոչ անելու առումով։ Նման բանաձևերը խաղաթուղթ են գործադիրի ձեռքում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում օգտագործելու համար։ Այստեղ արդեն խոսվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, եթե շարունակվի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Քաղաքական առումով, իհարկե, կա Հարավային Կովկասում ռուսական ազդեցության հակակշիռ քայլեր անելու ենթաառաջադրանքը։ Ռուսական միջնորդության և ԵԱՀԿ-ի անդամալուծման արանքում Ֆրանսիան աշխատում է դեր ստանձնել տարածաշրջանում և ներգրավվել գործընթացում։ Օրենսդիր դաշտի բանաձևերը այդ նպատակն են հետապնդում։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։

-Դարձյալ համեմատենք նախկին երկպալատ բանաձևերի հետ, որոնք իբրև ուղղություն չտեղափոխվեցին գործադիր դաշտ։ Միաժամանակ նկատենք, որ Մակրոնի և, ընդհանրապես, պաշտոնական Փարիզի դիրքորոշումը ադրբեջանական ագրեսիայի դեմ ամենահասցեականն էր։ Դա պատճառ դարձավ, որ Բաքուն բանակցային գործընթացում վետոյի ենթարկի Փարիզի մասնակցությունը։ Նկատենք, որ արտգործնախարարության այս հայտարարությունն ու Բրյուսելի քառակողմը վերակենդանացնելու աշխատանքը համաժամանակյա ընթացքով են գնում։ Դա ենթադրում է, որ Բաքվի վետոյի դեպքում Մակրոնը կարող է գործադիր դաշտ բերել իր օրենսդիրի բանաձևերը։

-Այս համատեքստում, հաշվի առնելով Ալիևի կողմից Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ պատճառաբանված բրյուսելյան հանդիպման չեղարկումը, այս բանաձևը կարո՞ղ է ևս պատրվակ լինել Բաքվի ձեռքին՝ բանակցությունները փակուղի տանելու համար։

-Չի բացառվում, որ Բաքուն շարունակի պատրվակել նման բանաձևերը։ Հարցն, ըստ էության, մեծ հաշվով կախում ունի Բաքու-Անկարա-Մոսկվա գծի վրա ընթացող բանակցություններից։ Ֆրանսիայի ներգրավմամբ Բաքվի մերժումը բխում է առաջին հերթին Մոսկվայի շահերից, որը նախընտրում է Անկարայի հետ համաձայնաբար պահպանել հիմնական միջնորդի դերը։

-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ հայտարարել է, որ տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար։ Սա ի՞նչ է նշանակում, որ ԱՄՆ-ն է՞լ է խոստովանում, որ տարածաշրջանում Ռուսաստանը դոմինանտ է։ Չե՞ն պատրաստվում պայքարել դրա դեմ։

-Հայտարարության կոնտեքստը շատ կարևոր է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շուտով ստանձնելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, և այս հայտարարությունը կատարվում է նոր պաշտոնի ստանձնման նախօրեին։ Ուղերձն այն է, որ ինքը փորձելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար իրականացնել ԱՄՆ-ՌԴ համագործակցություն։

-ԱՄՆ-Ռուսաստան մրցապայքարի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Կողմերից ո՞ր մեկը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, և ինչու՞ չի անում։

– Հակասական երևույթներ են արձանագրվում։ Անկարան խոսում է Երևանի հետ հարաբերությունների դրական և գործնական փուլի մասին, Բայրամովը դժգոհում է հայկական կողմի դիրքորոշումներից, իսկ Բաքուն սահմանին կրակում է։ Պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները ակնարկում են Երևանի հետ խորքային բանակցությունների մասին և ետքայլ անում Ադրբեջանից զորքերը հետ քաշելու՝ իրենց նախկին պահանջներից։ Բրյուսելի հանդիպումը չեղարկվում է, սակայն այն վերագործարկելու նոր փորձեր են երևում։ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական ձևաչափը անդամալուծվում է, և զուգահեռ ընթանում են միջնորդական նոր ձևաչափեր ձևավորելու մրցապայքարներ։ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չի տալիս, բայց առաջարկում է օժանդակությունների փաթեթ, որի ամենակարևոր առանցքը Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություններ ուղարկելն է։ Միջնորդականին առընթեր սկսվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի վրա առաքելությունների հակամարտություն։ Այս բոլորը խոսում են Հարավային Կովկասում ներթափանցման և ներգրավման աշխարհաքաղաքական մրցակցությունների մասին, որոնք կարող են զսպիչ դեր ունենալ Բաքվի շտապողականության հարցում։ Ադրբեջանն իր առջև դրած խնդիրները չի կարողանում լուծել իր պատկերացրած ժամանակահատվածում, այդ պատճառով էլ կրակում է։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company