ԱՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ
07 Դեկտեմբեր 2022
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր-Գևորգյանը, քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում: