ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Եթե աշխարհաքաղաքական այլ շարժառիթներ չլինեին՝ ՄԱԿ ԱԽ նիստ չէր գումարվի

24 Դեկտեմբեր 2022

Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Լաչինի միջանցքը փակ պահելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած հասցեական կոչերն ու գնահատականները ի՞նչ նշանակություն ունեն, եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարելու, առավել ևս՝ այնտեղ հնչած հայտարարությունների քաղաքական շարժառիթները միջանցքի անմիջական բացումը չեն։ Չեմ կարծում, որ նաև հումանիտար խնդիրներն են։ «Բնապահպանական» ակցիայի և միջանցքի փակման համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ չէր գումարվի, եթե աշխարհաքաղաքական այլ շարժառիթներ չլինեին։ Խնդիրը ապացուցելն է, որ ռուսաստանյան տիրույթում խաղաղապահ առաքելությունը արդյունավետ չի աշխատում, և այլ գործիքակազմեր՝ այլ առաքելություններ են պետք։ Դրանով էլ բացատրվում են առնչված գերտերությունների ներկայացուցիչների ելույթների բովանդակային տարբերությունները։ ԱՄՆ-ն Ադրբեջանից և «այլ կողմերից է» պահանջում միջանցքի բացումը, Ֆրանսիան խոսում է քառակողմ բրյուսելյան ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչն ասում է, որ ռուսական միջնորդության շնորհիվ է, որ գազատամատակարարումը վերականգնվել է, կամ մասնակի ապաշրջափակում է իրականացվել։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։ Արդյո՞ք այդ ելույթում արտացոլվում էր, որ ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն ու 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկն է։

-Ի տարբերության այլ պետությունների՝ հերթական անգամ ՌԴ-ի ներկայացուցչի ելույթում չկար հասցեականություն կամ մեղադրանք, առավել ևս՝ հումանիտար աղետի նախադրյալների նշում։ Պարզ է, որ Արցախի հայաթափումը չի բխում Մոսկվայի շահերից։ Միաժամանակ, սակայն, Մոսկվան համահավասարության խաղի կանոնները հարգում է միջնորդի կարգավիճակը պահպանելու համար։ Մոսկվան պարզ է դարձնում, որ ինքն է հրադադարի ռեալ ճարտարապետը, երաշխավորն ու մոդերատորը։ Ինքն է, որ բանակցում է կողմերի հետ և փուլ առ փուլ աշխատում իրականացնել Արցախի ապաշրջափակումը։ Միջնորդի կարգավիճակի պահպանումը ենթադրում է միակողմանի կամ հասցեական չլինել․ առավել ևս՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելը։ Բրյուսելյան քառակողմ հանդիպումը առկախելով՝ Բաքուն հասկացրել է, որ միջնորդ կարող են լինել նրանք, ովքեր հասցեական չեն լինի կողմերից մեկի հանդեպ։ Միջնորդական առաքելությունից Փարիզի դուրսմղումը Բաքվի կողմից ուղերձ էր նաև Մոսկվային՝ պահպանել «անկողմնակալությունը»։

-Հայաստանը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։ Որքանո՞վ է իրատեսական, որ վերը նշված միջազգային կառույցները առաքելություն կուղարկեն։

-Երևանի կողմից ՄԱԿ առաքելություն ակնկալելն ունի նախաբանային բաժին․ Մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ից ակնկալվեց, որ պարտադրի Բաքվին՝ կատարել եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Դա ենթադրում է ՄԱԿ-ի կողմից ճանաչել Մոսկվայի ճարտարապետությամբ և միջնորդությամբ կայացած հրադադարի համաձայնության բոլոր կետերը և ընդունել տարածաշրջանի ապաշրջափակման համար բացվող ուղիների վրա ռուսական անվտանգային վերահսկողությունը։ Սա արդեն Արցախի սահմաններից շատ ավելի հեռու գնացող գործընթաց է։ Միաժամանակ, ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելը ԼՂ ենթադրում է ռուսական խաղաղապահ առաքելությանը զուգահեռ միջազգային այլ առաքելություն, ինչը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում դժվար տեսանելի է, հատկապես՝ Ուկրաինայի պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ։ Այս ամենի մեջ պետք է նկատել Արցախի խնդրի վերամիջազգայնացման միտումները, այս հանգրվանին հասնելու՝ առաջին հայացքից թեկուզ հումանիտար բնույթը, որտեղ աշխարհաքաղաքական այլ շարժառիթներ կան։

-Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ ի՞նչ քաղաքական մեսիջներ ունի և ի՞նչ նշանակություն՝ ռուս-ուկրաինական հակամարտության համար։

-Առաջին հայացքից մի քանի հանգամանք պետք է նկատի ունենալ։ Նախ այն, որ այցը հակաօդային նոր ռազմասարքեր տրամադրելու հետ է կապված, և երկրորդ՝ այն, որ լրահոսում նյութ կար, որ ԱՄՆ-ի հանրապետականները ուզում են կրճատել Ուկրաինային տրվող օժանդակությունները։ Ըստ էության, այցը քարոզչաքաղաքական էություն ունի։ ԱՄՆ-ն ուղերձ է հղում ՌԴ-ին և ամբողջ աշխարհին, որ վճռական է տրամադրված և Ուկրաինային մինչև վերջ աջակցելու է։ Ինչը խոսում է պատերազմի երկարատևության մասին։

-Անակնկալ այցով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնել էր Պեկին և հանդիպում ունեցել Չինաստանի նախագահ Ցզինպինի հետ: Այս հանդիպումն ինչի՞ մասին է խոսում։

-Այցը, կարծում եմ, պետք է դիտարկել Չինաստանի տնտեսական բևեռի հանգամանքի հարաբերակցությամբ։ Պեկինը դեռևս չի ներգրավվում ռազմաքաղաքական գործընթացների մեջ։ Իսկ Մեդվեդեվի այցը Ռուսաստանի միջազգային մեկուսացումը ճեղքելու շարժառիթ ունի, հատկապես՝ դեպի Չինաստան ռուսական գազ վաճառելու օրակարգ։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company