ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

05 Հունվար 2023

Ծավալապաշտական նկրտումները բավարարելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը շարունակվում է։

Հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանական» կազմակերպված սադրանքի հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Փաստացի Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ և շուրջ 120.000 հայ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առջև։

Հերթական անգամ Ադրբեջանը շինծու պատրվակով կոպտորեն ոտնահարում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առանց լուրջ հակազդեցության արժանանալու Հայաստանի և Ռուսաստանի կողմից։

Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը, ինչպես միշտ, բացահայտ կերպով հովանավորվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները պարզ են՝ հայաթափել Արցախը, մասնատել և ինքնիշխանությունից զրկել Հայաստանի Հանրապետությանը։

Անցնող շաբաթների ընթացքում արցախահայությունը հերթական անգամ ի ցույց դրեց իր անկոտրուն կամքն ու ոգին և հակառակ բոլոր դժվարություններին շարունակում է տեր կանգնել իր ինքնիշխանությանը։ Տարբեր միջազգային կառույցների և ատյանների, բազմաթիվ երկրների պետական հաստատությունների և պաշտոնատար անձանց հասցեական դատապարտումները, առանձին գործիչների հայտարարությունները խիստ կարևոր և գնահատելի նկատելով հանդերձ, անդրադառնում ենք, որ դրանք բավարար չեն Ադրբեջանի անմարդկային գործելակերպը կանխելու համար։

ՀՅ Դաշնակցությունն իր կազմակերպական միավորների, Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի, ուղեկից միությունների և քույր կառույցների միջոցով կարողացել է դեկտեմբերի 12-ից դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական-քարոզչական և մարդասիրական գետնի վրա հսկայածավալ աշխատանքներ իրականացնել և այսուհետ ևս արվելու է առավելագույնը արցախահայությանը զորավիգ կանգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու համար։

Արցախը հայկական պահելու հարցում բոլորս անելիք ունենք։ Դժվարին ու ճակատագրական զարգացումները դեռ առջևում են։ Ինքնակազմակերպվելու, համազգային ջանքերով մեր իրավունքներին տեր կանգնելու ու մեր ազգային շահերը պաշտպանելու մարտահրավերների առջև ենք։

Առ այդ, ՀՅԴ Բյուրոն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ անմիջականորեն աշխատող, համահայկական ցանցային ներուժը կազմակերպող և համակարգող մարմին առաջացնելու շուրջ գործնական քայլերի ձեռնարկումը։

Միաժամանակ, մեկ անգամ ևս հարկ ենք համարում Հայաստանի օրվա իշխանություններին հորդորել զերծ մնալու Հայաստանի և Արցախի շահերը վտանգող, ապաշնորհ ու անհեռատես քաղաքականությունից։ Հայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Որևէ պարագայում Արցախի ինքնիշխանությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքը չեն կարող սակարկման առարկա լինել։ Ցանկացած ետքայլ կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
05-ը հունվարի, 2023 թ.

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Ծաւալապաշտական նկրտումները բաւարարելու Ադրբեջանի յանցաւոր քաղաքականութիւնը շարունակւում է։

Հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանական» կազմակերպուած սադրանքի հետևանքով 2022 թուականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Փաստօրէն Արցախը գտնւում է ամբողջական շրջափակման մէջ եւ շուրջ 120,000 հայ բնակչութիւնը կանգնած է հումանիտար աղէտի առջեւ։

Հերթական անգամ Ադրբեջանը շինծու պատրուակով կոպտօրէն ոտնահարում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները՝ առանց լուրջ հակազդեցութեան արժանանալու Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից։

Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը, ինչպէս միշտ բացայայտ կերպով հովնաւորւում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից։ Թուրք-Ադրբեջանական տանդեմի նպատակները պարզ են՝ հայաթափել Արցախը, մասնատել եւ ինքնիշխանութիւնից զրկել Հայաստանի Հանրապետութեանը։

Անցնող շաբաթների ընթցաքում արցախահայութիւնը հերթական անգամ ի ցոյց դրեց իր անկոտրում կամքն ու ոգին եւ հակառակ բոլոր դժուարութիւններին շարունակում է տէր կանգնել իր ինքնիշխանութեանը։ Տարբեր միջազգային կառոյցների եւ ատեանների, բազմաթիւ երկրների պետական հաստատութիւնների եւ պաշտօնատար անձանց հասցէական դատապարտումները, առանձին գործիչների յայտարարութիւնները խիստ կարեւոր եւ գնահատելի նկատելով հանդերձ, կ’անդրադառնանք, որ դրանք բաւարար չեն Ադրբեջանի անմարդկային գործելակերպը կանխելու համար։

Հ.Յ. Դաշնակցութիւնն իր կազմակերպական միաւորների, Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի, ուղեկից միութիւնների եւ քոյր կառոյցների միջոցով կարողացել է դեկտեմբերի 12-ից դիւանագիտական, քաղաքական, տեղեկատուական-քարոզչական եւ մարդասիրական գետնի վրայ հսկայածաւալ աշխատանքներ իրականացնել եւ այսուհետ եւս արուելու է առաւելագոյնը արցախահայութեանը զօրավիգ կանգնելու եւ Արցախի իրաւունքները պաշտպանելու համար։

Արցախը հայկական պահելու հարցում բոլորս անելիք ունենք։ Դժուարին ու ճակատագրական զարգացումները դեռ առջեւում են։ Ինքնակազմակերպուելու, համազգային ջանքերով մեր իրաւունքներին տէր կանգնելու ու մեր ազգային շահերը պաշտպանելու մարտահրաւէրների առջեւ ենք։

Առ այդ, ՀՅԴ Բիւրօն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանութիւնների հետ անմիջականօրէն աշխատող, համահայկական ցանցային ներուժը կազմակերպող եւ համակարգող մարմին առաջացնելու շուրջ գործնական քայլերի ձեռնարկումը։

Միաժամանակ, մէկ անգամ եւս, հարկ ենք համարում Հայաստանի օրուայ իշխանութիւններին յորդորել զերծ մնալու Հայաստանի եւ Արցախի շահերը վտանգող, ապաշնորհ ու անհեռատես քաղաքականութիւնից։ Հայաստանը չի կարող հրաժարուել Արցախի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւնից։ Որեւէ պարագայում Արցախի ինքնիշխանութիւնը, արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը չեն կարող սակարկման առարկայ լինել։ Ցանկացած ետքայլ կարժանանայ հակազդեցութեան՝ բոլոր հնարաւոր ձեւերով եւ եղանակներով։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
05 Յունուար, 2023 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company