ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի Կեդրոնական կոմիտէի յայտարարութինը

15 Հունվար 2023

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ-ԿՈՉ

Աւելի քան մէկ ամիս է` Ադրբեջանը Արցախում ցեղասպանական շրջափակում է իրականացնում` փակելով Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ինչպէս եւս մէկ անգամ հաստատուեց Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններից, Երեւանի կապիտուլանտ ռեժիմը ձեռքերը լուացել է Արցախից: Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի լիակատար բնաջնջման եւ էթնիկ զտումների դիմաց կագնած միակ խոչընդոտը մի քանի հազար ռուս խաղաղապահներն են, որոնք Արցախ են տեղակայուել 2020 թուականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրուած եռակողմ հռչակագրի պայմաններով: Սակայն գնալով աւելի ակնյայտ է դառնում, որ ռուսական խաղաղապահ զօրախումբը չունի ոչ մանդատ, ոչ էլ միջոցնէր ուժ կիրառելու Արցախի դէմ Ադրբեջանի օրինազանցութիւնները զսպելու համար:

Տարածաշրջանում Ադրբեջանի առաջնային աշխարհաքաղաքական նպատակը հայերի էթնիկական ոչնչացումն է իրենց պատմական հողերից, ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում: Արցախը եւ նրա բնակչութիւնը ոչ միայն լիովին խոցելի են մնացել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների դիմաց, այլեւ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը բացայայտ յաւակնութիւններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ: Ընդամէնը մի քանի ամիս առաջ` Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած ինքնիշխան տարածքների մօտ հարիւր քառակուսի կիլոմետրը գրաւուել է Ադրբեջանի կողմից: Սա այն բանից յետոյ, երբ Երեւանի կապիտուլանտ ռեժիմը յանուն խաղաղութեան Ադրբեջանին զիջեց մի քանի ռազմավարական կարեւոր սահմանամերձ դիրքեր, որոնք այնուհետեւ Ադրբեջանը օգտագործեց Հայաստանի դէմ նոր յարձակումներով էլ աւելի շատ հողեր խլելու եւ նախադրեալները ստեղծելու Արցախի ներկայիս շրջափակման համար:

Ադրբեջանը, խրախուսուած Թուրքիայի կողմից, լիովին օգտւում է այն փաստից, որ Ռուսաստանը ընդկղմուած է Ուկրաինայում երկարատեւ պատերազմի մէջ եւ ի վիճակի չէ այլ հակամարտութիւնների մէջ ներգրաւուելու եւ սրուելու: Միեւնոյն ժամանակ, արեւմտեան տէրութիւնները, ներառեալ Միացեալ Նահանգները, բաւարար վճռականութիւն չեն ցուցաբերել` ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ` վերջ դնելու իր ցեղասպան գործողութիւնների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Թէեւ արձանագրում ենք, որ տարբեր միջազգային կառոյցնէր եւ ԱՄՆ-ում որոշ ընտրուած պաշտօնեաներ յայտարարութիւններ են տարածել` կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել իր անօրինական եւ անմարդկային շրջափակումը, սակայն բաւարար ջանքեր չեն եղել:

Աւելի քան երկու տասնամեակ յարաբերական կայունութիւնից յետոյ` Հայ ազգի գոյատեւումը իր պատմական հողերի մի փոքր հատուածում կախուած է նոր մոնումենտալ յաղթանակներ կերտելու անհրաժեշտութիւնից, ինչպիսիք էին Բաշ Ապարանում, Սարտարապատում եւ Ղարաքիլիսայում աւելի քան մէկ դար առաջ: Պատմութիւնը վկայում է, որ միակ ճանապարհը, որով հայ ազգը կարող է իսկապէս պաշտպանել իր հայրենիքը պանթիւրքական եւ այլ օտար օրակարգերից, միասնութիւնն ու մեր ռեսուրսների ու ուժի միաւորումն է. ոչ թէ այսպէս կոչուած շինծու «համահայկական» նախաձեռնութիւնների դրօշի ներքոյ, որոնք համակցուած են ինքնասպասարկող անհատների կողմից, այլ որպէս ուժի իսկական համապարփակ հայկական ձայն:

Մենք ոչ միայն պէտք է անյապաղ օգնութեան հասնենք Արցախի մեր 120,000 հայրենակիցներին` անելով հնարաւոր ամէն ինչ` վերջ դնելու ցեղասպանական շրջափակմանը, այլեւ պէտք է երաշխաւորենք, որ երբեք չկրկնուեն նրանց հիմնական մարդու իրաւունքների նման կոպիտ խախտումները: Դա ապահովելու միակ միջոցը երաշխաւորելն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս պատճառով է, որ Արցախը հռչակել է իր անկախութիւնը 30 տարի առաջ` համաձայն Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կանոնադրութեան մէջ ամրագրուած ամենահիմնարար իրաւունքներից մէկի` ինքնավարութեան իրաւունքի: Նույնիսկ մինչ իր անկախութեան հռչակումը, Արցախի Հանրապետութեան նախորդը` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ԽՍՀՄ օրէնքներին համապատասխան որոշում էր ընդունել Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետութեան հետ միաւորուելու մասին: Անհերքելի փաստն այն է, որ Արցախը երբեք չի եղել ինքնիշխան ադրբեջանական պետութեան մաս:

Ուստի, ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի կամքի եւ ձայնի, որն արտայայտուել է իր հանրաքուեներով եւ բազմակի միաձայն խորհրդարանական եւ այլ յայտարարութիւններով, մենք ակնկալում ենք շօշափելի միջոցնէր ԱՄՆ-ի, Հայաստանի, Ռուսաստանի կառավարութիւններից եւ աւելի լայն միջազգային կառոյցներից, այդ թւում`

— Վերջացնել շրջափակումը

— Միջանկեալ ժամանակում ապահովել մարդասիրական անցում

— ԱՄՆ-ում կիրառել 907-րդ բաժինը` դադարեցնելու Ադրբեջանին տրամադրուող բոլոր օգնութիւնները

— Պատժամիջոցնէր կիրառէլ Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դիմաց

— Ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը

Մենք ողջունում ենք բոլոր իրական համահայկական գործողութիւններն ու նախաձեռնութիւնները, որոնք նպատակ ունեն առաջ մղել այս ջանքերը, եւ պատրաստ ենք մեր ջանքերը զուգակցել նրանց հետ, ովքեր պաշտպանում են վերոյիշեալ միջոցները եւ պաշտպանում են հայկական շահերը ամէն ինչից առաջ:

Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի
Կեդրոնական կոմիտէ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company