ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Իրադրությունն այլ ընթացք կստանա, եթե Լավրովի լավատեսական կանխատեսումը չիրականանա

23 Հունվար 2023

Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը մեղադրել է, թե Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից։ Նա պատրաստակամություն է հայտնել, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Սա ինչի մասին է խոսում․ որ Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է բանակցել, թե՞ աշխարհի աչքին թոզ փչելու հերթական դրսևորումն է։

-Թուրք-ադրբեջանական համատեղ մոտեցումը միշտ եղել է խաղաղության գործընթացի խոչընդոտումը հայկական կողմի վրա բարդելը։ Բաքվի կողմից սա հերթական դրսևորումն է։ Բանակցություններ շարունակելը միջազգային հանրությանն ու հանրային կարծիքի համար է, թե Բաքուն խաղաղասեր դիմագիծ ունի և, հակառակ հայկական արգելակումներին, պատրաստ է շարունակել բանակցությունները։ Սա պարզապես ծխածածկույթ է։ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, փակել է միջանցքը՝ մարդասիրական աղետ առաջացնելով, գործադրել է ռազմական հանցագործություններ և խաղաղության արգելակումը բարդում է հայկական կողմի վրա։ Սա բոլորը գիտեն։ Այդուհանդերձ, խաղի կանոն է հակամարտության բանակցությունների ներգրավման համար կիրառել խաղի համահավասարություն, ինչը որոշ պետությունների համար խախտվել է, և հնչում են հասցեական մեղադրանքներ՝ միջանցքը բացելու, զորքերը ելման կետեր վերադարձնելու, ռազմագերիներ վերադարձնելու կամ, նույնիսկ որոշ դեպքերում, ռազմական հանցագործությունների համար պատասխան տալու։

-Եվրոպական խորհրդարանը ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև ընդունեց։ Այս բանաձևը խնդրի հանգուցալուծման համար հստակ գործողություններ ենթադրո՞ւմ է։

-Եվրոպական խորհրդարանի բանաձևը ոչ միայն միջանցքի բացմանն է վերաբերում, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի հեռացման։ Կարծում եմ՝ կա ընդհանուր հայտարար Ստրասբուրգի, Բրյուսելի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության անդամ պետությունների որդեգրած հայտարարությունների միջև։ Սա խոսում է համաեվրոպական կեցվածքի մասին, որի նպատակը Հարավային Կովկասում ներկա լինելն է, թեկուզ՝ դիտորդական կամ փաստահավաք առաքելությունների տեսքով։ Նման հայտարարությունները բխում են ռուսական տիրույթներում ներթափանցման քայլեր առնելու շարժառիթներից՝ թեկուզ որոշ դեպքերում մարդասիրական տեսքով։

-ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, թե մոտ օրերս կբացվի Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բանալին» ո՞ւմ ձեռքում է. ՌԴ-ի՞, թե՞ ԵԽ բանաձևն էլ հետևանքներ կունենա։

-Այս հայտարարությունը զուգակցվել էր այն տեղեկատվությանը, որ ռուսական միջնորդությամբ հանդիպում է եղել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև։ Սա պարզ տեքստով խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական երաշխավորությամբ և միջնորդությամբ։ Լավրովն ուզում է ասել, որ բացառապես Մոսկվան է եղանակ ստեղծում Արցախի հարցում։ Իրադրությունները բոլորովին այլ ընթացք կստանան, եթե Լավրովի լավատեսական կանխատեսումը չիրականանա։ Դա կլինի հարված ռուսական հեղինակությանը և խնդրո առարկա կդարձնի Մոսկվայի ազդեցիկությունը, ինչին սպասում է, կարծում եմ, հավաքական Արևմուտքը։

-ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին անարդյունավետ է լինելու։ Որքանո՞վ եք հնարավոր համարում դիտորդների երկարաժամկետ տեղակայումը։

-Այո, հայտարարությունը պետք է ընկալել տարածաշրջանում միջնորդական հակամարտության պարունակում։ Այստեղ ևս զուգակցվել է այլ հայտարարություն։ Լավրովն ասում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը չի աշխատելու, որովհետև Բաքուն չի համաձայնելու։ Եվ անմիջապես հետո ասում է, որ քննարկում են ՀԱՊԿ զորքեր տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դիվանագիտորեն հասկացնում է, որ ՀԱՊԿ-ի երևանյան հանդիպումից հռչակագիր կամ հայտարարություն դուրս չեկավ, և ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չտվեց, որպեսզի երկկողմանի համաձայնություն ապահովի՝ սահման խաղաղապահ զորք ուղարկելու։ Լավրովն ուզում է ասել, որ ԵՄ միջնորդությունը մերժելու է Ադրբեջանը և նշում, որ ռուսականն ու ՀԱՊԿ ձևաչափը ընդունելի պիտի լինեն երկկողմանիորեն։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company