ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի ԿԿ-ի հաղորդագրութիւնը Հայ դատի անխոնջ պաշտպան Ժիւլ Մարտիրոսեանի մահուան կապակցութեամբ

11 Փետրվար 2023

Մահ Ժիւլ Մարտիրոսեանի

Փետրուար 9-ին խոր ցաւով տեղեկացանք ֆրանսահայ համայնքի ականաւոր դէմքերէն, Հայ դատի անխոնջ պաշտպան Ժիւլ Մարտիրոսեանի մահուան բօթին:

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի այս տխուր առիթով հրապարակած հաղորդագրութեան մէջ կ’ըսուի.-

«Անսահման ցաւով այսօր առաւօտեան տեղեկացանք մեր ընկեր Ժիւլ Մարտիրոսեանի մահուան մասին:

Ժիւլ Մարտիրոսեան ծնած է 1938-ին, Իզերի Վիէն քաղաքը: Ան միացած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 1963-ին, երբ արդէն կը ղեկավարէր իր երիտասարդական Հ.Յ.Դ.- Նոր Սերունդ շարժումը, իսկ 1965-ին մասնակցած է Եւրոպայի Հայ ուսանողների միութեան ստեղծման:

Ժիւլ Մարտիրոսեան իր ամբողջ կեանքը նուիրած է Հայ դատի պաշտպանութեան, որ մարմնաւորած է գրեթէ կէս դար: Քանի մը այլ զինուորեալներու հետ, իրեն կը պարտինք 1965-ին ստեղծումը Հ.Յ.Դ.-ի Հայ դատի պաշտպանութեան կոմիտէին (CDCA), որու առաջնակարգ դէմքը պիտի հանդիսանար ուրիշներու հետ՝ ըլլա՛յ Ժընեւի մէջ՝ ՄԱԿ-ի, ըլլայ Եւրոպական խորհրդարանի, թէ Ֆրանսայի Ազգային ժողովին մէջ:

Համոզումներուն տէր մարդ, անխոնջ բանավիճող, փայլուն հռետոր, պատմութեան եւ ֆրանսական դիւանագիտութեան ու քաղաքականութեան կատարեալ գիտակ, ան մեծ մարդասէր մըն էր, որու անունը յաւերժօրէն կապուած պիտի մնայ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար մղուող պայքարին հետ:

Ժիւլ Մարտիրոսեան Հ.Յ.Դաշնակցութեան շարքերուն մէջ իր անցուցած 60 տարիներու ընթացքին մաս պիտի կազմէր Հայ դատի բոլո՛ր պայքարներուն՝ Ռոն-Ալփի շրջանին մէջ, բայց անկէ անդին՝ ամբողջ Ֆրանսայի տարածքին, մինչեւ Արցախ կամ Հայաստան: Այսպես, իրեն կը պարտինք Տեսինի մէջ Հայոց ցեղասպանութեան զոհերուն նուիրուած առաջին յուշարձանը, փողոցի մը «1915 Ապրիլ 24» առաջին անուանումը, նա՛եւ ստեղծումը՝ Տեսինի հայ մշակոյթի տան (1977), France-Arménie ամսագրի (1982) եւ Radio-Arménie -ի (1983), Հայկական յիշողութեան ազգային կեդրոնի (2013), Լիոնի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրին ՝ Անթոնէն Փոնսէ հրապարակին վրայ (2006), France-Karabakh-ի (1991), CCAF-ի, որու՝ Կեդրոնական Ֆրանսայի գրասենեակին նախագահը պիտի ըլլար երկար տարիներ:

Տեսլականի տէր իր կերպարէն անդին՝ Ժիւլ Մարտիրոսեան ոգեշնչեց եւ պատրաստեց Հայ դատի գործիչներու քանի մը սերունդ, որոնց ներշնչեց այս պայքարը ամբո՛ղջ կեանքի պայքար դարձնելու ցանկութիւնը:

Այժմ ան այլեւս իր ընկերներուն հետ չէ, որոնք բոլորը խոր վշտի մատնուած են: Անոր կնոջը՝ Շաքէին, դուստրերուն՝ Աստղիկին, Ցողիկին, Սեդային, եղբօրը՝ Էտուարին, քրոջը՝ Մատլէնին, բարեկամներուն եւ ընկերներուն,
Հ.Յ. Դաշնակցութիւնը իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ:

Հողդ՝ թեթե՛ւ, ընկեր Ժիւլ»:

9 Փետրուար, Ֆրանսա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company