ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանէն ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւններու 100-Ամեակի Մեկնարկ

21 Փետրվար 2023

«Մենք Ձեզմով Հպարտ Եւ Ուրախ Ենք: Դուք Որքան Ներկայութիւն Դառնաք Մեր Ազգի Կեանքէն Ներս, Մեր Ազգը Եւ Եկեղեցին Աւելի Կը Զօրանայ»

Հաստատեց Արամ Ա. Կաթողիկոս

ՀՅԴ Լիբանանի պատենական միութիւններու 100-ամեակի մեկնարկը կատարուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանէն: Շաբաթ, 18 փետրուար 2023-ին, ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւններու պատանիները, ընկերակցութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիին, պատանեկան միութիւններու Ընդհանուր վարիչ մարմինին եւ վարիչներուն հանդիպում մը ունեցան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին հետ:

Հաւաքին սկիզբը խօսք առաւ ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւններու Ընդհանուր վարիչ մարմինի ատենապետ Զարեհ Պոյաճեան, որ նշեց, թէ իրերայաջորդ սերունդներ կերտած պատանեկան միութիւններու 100-ամեայ երթը ունեցաւ լաւ ու վատ օրեր, դիմագրաւեց դժուար պայմաններ, ինչպէս նաեւ արձանագրեց փառքի օրեր, սակայն միշտ անոր դաստիարակչական տեսլականը մնաց նոյնը` կերտել հայ մարդը եւ ազգին ու դատին ծառայող դաշնակցականը:

Զարեհ Պոյաճեան ըսաւ, թէ պատահական չէ, որ իր առաջին ժողովը վանքի բակին մէջ գումարած միութեան մը 100-ամեակի մեկնարկը յայտարարուի կաթողիկոսարանէն` ազգը միաւորող այդ սուրբ վեհարանէն: Ան վեհափառ հայրապետին վստահեցուց, որ` «ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւնը պիտի շարունակէ իր առաքելութիւնը մինչեւ ազատ, անկախ, միացեալ ու ամբողջական Հայաստանի մեր երազի իրականացումը»:

Այս առիթով պատանիներուն իր պատգամը յղեց Արամ Ա. կաթողիկոս, որ ըսաւ. «Մենք ձեզմով հպարտ ենք ու ուրախ ենք, եւ որքան շատնայ ձեր թիւը, եւ որքան ներկայութիւն դառնաք մեր կեանքին մէջ, մեր ազգը եւ եկեղեցին աւելի կը զօրանայ»:

«Մենք ինքնութիւն ունինք, մեր արժէքներով ու իտէալներով տարբեր ենք այլ ազգերէ, եւ վստահ եմ, որ պատանեկան միութիւններուն մէջ այս բոլորին մասին կը խօսուի եւ կը քննուի», նշեց կաթողիկոսը, ապա հաստատեց. «Այսօր մենք ունինք պատմական Հայաստանէն բաժին մը` փոքր Հայաստան մը, բայց մենք կը ձգտինք եւ կը պայքարինք մեծ Հայաստանին համար, որովհետեւ հայրենիքը կ՛ուզենք մեր իտէալին պատկերով տեսնել, այլ խօսքով` տեսնել «Ամբողջական Հայաստան, ամբողջական հայութեամբ»:

Վեհափառը նշեց, որ «Թռնչոց բոյն»-ը Ցեղասպանութեան որբերու զարթօնքի կեդրոնն էր, ուրկէ նաեւ սկիզբ առած են պատանեկան միութիւնները, եւ այս պատկերը կը հաստատէ Հայ դատի, եկեղեցւոյ եւ ազգային արժէքներու միախառնուած ըլլալու իրողութիւնը` միութեան գաղափարը: Արամ Ա. կաթողիկոս մաղթեց, որ պատանեկան միութիւնը ծաւալէ իր աշխատանքները, թիւը բազմանայ, եւ առաքելութիւնը նոր թափով շարունակէ:

Ապա խօսք առաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, որ առաջին հերթին պատանիներուն ըսաւ. «Դուք դարաւոր պատմութեան զաւակներն էք, եւ ձեր ճիտին պարտքն է այդ ազգին գոյատեւումը ապահովել: Դիւրին է գործ աշխատիլ, դրամ շահիլ եւ ոչ մէկ հետք ձգել, բայց արեան կանչին ականջ դնելով` պատանեկան միութիւնները երկրորդ դպրոցի վերածուած են, եւ այդ ձեւով դուք ձեր ժողովուրդի ծառայութեան ուղիին կը հետեւիք»: Ապա ան նշեց, որ ժողովուրդին հանդէպ հաւատքը դրոշմուած է մեր քրիստոնեայ դիմագիծի եւ Հայ եկեղեցւոյ զաւակ ըլլալու իրականութեան մէջ. «Ազգային է մեր եկեղեցին, որուն հաւատարիմ հետեւորդներն ենք, եւ որ դարեր ազգին գոյութիւնը պահպանած է: Ձեր հոս հաւաքուիլը այդ հաւատքը վերանորոգելու համար է, որովհետեւ կարելի չէ բաժնել եկեղեցին ազգէն, եւ կարելի չէ այդ սրբութիւնը անջատել մեր հայրենասիրութենէն»:

Ողջունելով վեհափառ հայրապետին զօրակցութիւնը` Բագրատունի ըսաւ. «Մենք բոլորս Կիլիկիոյ կաթողիկոսութեան պահակներն ենք: Կաթողիկոսութիւնը այն ամրոցն է, որ Սփիւռքի մէջ հայը հայ պահելու պայքարին մէջ հիմնական դերը ստանձնած է, եւ մենք բոլորս այս Աթոռին հաւատարիմ ծառաները ըլլալով` գիտենք, որ կաթողիկոսարանը մեր տունն է, եւ ամէն մարդ իր տունը ամուր պահելու ճիգին մէջ է»:

Պատանեկան միութիւններու հարիւրամեակի մեկնարկի աւարտին, վեհափառ հայրապետին ընկերակցութեամբ, դաշնակցական պատանիները երգեցին շարք մը ազգային-յեղափոխական երգեր:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company