ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի շարքերուն կը միանայ 16 նորագիր

21 Փետրվար 2023

ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի 2023 -ի նորագիրներուն Երդման արարողութիւնը տեղի ունեցաւ 18 փետրուար 2023-ին, Դաշնակցութեան ծրագրած եւ գործադրած «Նեմեսիս» գործողութեան գործիչ ընկ. Երուանդ Ֆունտուքեանի շիրիմին շուրջ, Ուիթիըրի Rose Hills գերեզմանատան մէջ: Ընկ. Ե. Ֆունտուքեան եւ ընկ. Յարութիւն Յարութիւնեան հետախուզութեան գործակիցները եղած էին ընկ. Միսաք Թորլաքեանին, որ արդարահատոյց հարուածը տուած էր Հայոց ցեղասպանութեան ընթացքին Պաքուի հազարաւոր հայերու ջարդերուն կազմակերպիչ Պէյպուտ Խան Ճիվանշիրին:

ՀՅԴ շարքերուն միացաւ 16 նոր անդամ: Արարողութիւնը կենդանի կը սփռուէր ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի առցանց էջերուն մէջ եւ հրապարակային էր՝ հայ հասարակութեան համար: Ներկայ էին շուրջ 150 հայրենակիցներ եւ ընկերներ:

Յայտագիրը սկսաւ մէկ վայրկեան լռութեամբ, յարգելու յիշատակը դաշնակցական բոլոր նահատակներուն:

Ներկաներուն կողմէ Հ.Յ. Դաշնակցութեան քայլերգ «Մշակ, բանուոր»-ի երգեցողութենէն ետք Նորագիրներու դաստիարակչական յանձնախումբին կողմէ ընկ. Հրայր Շերիքեան կատարեց բացման խօսքը, ուր շեշտեց. «Թող ընկ. Երուանդ Ֆունտուքեանի ու իր նման հազարաւոր դաշնակցական գործիչներուն եւ ֆետայիներուն նուիրումն ու զոհողութիւնը մեր գերագոյն նպատակի իրագործումին ճանապարհին ըլլան միտքերու խթան, ամրոցներ, մեկնակէտեր եւ ինքնավստահութեան աղբիւր ու ներշնչում մեր նոր սերունդներուն եւ մասնաւորաբար մեր այս խումբին»:

Ընկ. Երուանդ Ֆունտուքեանի կենսագրականը ներկայացուց իր եղբօր թոռ ընկհ. Ալիս Անմահունի Ֆունտուքեանը:

Հանդիսավարը կարդաց օրուան արարողութեան կնքահայր ընկ. Համլեթ Չրախչեանի կենսագրականը ու զինք հրաւիրեց տալու իր պատգամը եւ կատարելու Երդման արարողութիւնը: Ընկերը իր խօսքը ուղղելով թեկնածուներուն ըսաւ. «Դուք եթէ Դաշնակցութեան Ծրագիրով, Կանոնագիրով եւ անգիր օրէնքներով էք առաջնորդուելու, դժուար ճանապարհ էք ընտրել եւ պէտք է լաւ մտածէք: Մարդ նման սուրբ նպատակների համար մէկ անգամ երդում կուտայ եւ իր ամբողջ կեանքի ընթացքում հաւատարիմ կը մնայ դրան: Երդումը, խոստանալը մարդու նկարագիրը ցոյց կուտան. լուրջ եւ պատասխանատու մարդը, ինչ որ լինեն դժուարութիւնները, հաւատարիմ է մնում իր սկզբունքներին, իր գաղափարներին ու իր տուած երդումին»:

«Ուզում եմ մի բան պահանջել ձեզանից. ձեր երդումին հետ, ձեր մտքերում թող հաստատուի այն, որ ձեր կուսակցական կեանքում ձեր եսը, ձեր անձը աւելի կարեւոր չէք նկատելու»:

Ու ընկերը փակեց իր խօսքը հետեւեալով. « Դաշնակցութիւնը չի ներելու նոյնիսկ այն դաշնակցականներին, որոնք հերոսներ էին, ժողովրդի կողմից պաշտուած մտաւորականներ, դաշնակցական Կանոնագրով, որը մէկ հատ է եւ որուն հետեւում են աշխարհի դաշնակցական մեր բոլոր կառոյցները: Ձեզ յաջողութիւն եմ մաղթում երկար դաշնակցական կեանքում»:

Ապա նորագիրներուն ուղղեց վերջին հարցումը. «Որեւէ մէկը կա՞յ որ վերջին րոպէին կ’ուզէ հրաժարուիլ երդումից»: Բոլորն ալ «Ոչ»-ով պատասխանեցին, ու հետեւեցաւ Երդումը ընկ. Համլեթ Չրախչեանին առաջնորդութեամբ.

«Կ’երդնում պատւոյս եւ հայրենիքիս վրայ՝ միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին ու որոշումներուն եւ բոլոր ուժերովս – իսկ եթէ հարկ ըլլայ՝ նաեւ կեանքիս գնով – ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին»:

Հանդիսավարը յայտարարեց որ երդուողներու այս տարուան խումբը կը կոչուի «Երուանդ Ֆունտուքեան» սերունդ ու ներկայացուց թեկնածուներուն ցանկը:

Յաջորդեց Հայաստանէն ընկ. Համբիկ Սասունեանին ձայնագրուած պատգամը երդուեալներուն, ուր վեր առաւ ծառայութեան արժէքը. «Պատիւ պէտք է ըլլայ բոլորիս, իւրաքանչիւր դաշնակցականի համար ծառայել, որ սուրբ է: Կը ծառայենք եւ կը հետեւինք գաղափարի եւ ո՛չ թէ անձի. մեզի համար ո՛չ մէկ բան սուրբ է բացի ազգէն, հայրենիքէն եւ արդարութենէն»:

ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի խօսքը յղեց ընկհ. Լաուրա Յակոբեան, որ Հայաստանի մէջ Արցախեան 1990-ականնրու գոյամարտի ընթացքին իր փորձառութիւնը նշելով, ըսաւ. «Դաշնակցականների մէջ ես գտայ ազգասիրութիւն, նուիրում, պատասխանատւութիւն, անկեղծ ընկերական սէր, անձնազոհութիւն, հաւաքականութիւն, անվախութիւն: Դաժան ու դժուար էր մեր ճանապարհը, բայց փառաւոր, որովհետեւ մենք պայքարում էինք կեանքի համար՝ ապրելու եւ ապրեցնելու համար»:

«Հիմա էլ ոչինչ չի փոխուել: Զգուշացնում եմ. ներկայ պայմաններում դժուար է դաշնակցական մնալը, քանի որ պայքարը ո՛չ միայն արտաքին թշնամու դէմ է, այլեւ ապազգային իշխանութիւնների»:

«Երուանդ Ֆունտուքեանի շիրիմին շուրջ երդում կատարելը պատահական չէ. սրանով կարեւորւում է Երուանդ Ֆունտուքեան խոնարհ հերոսը. սրանով ամրագրում ենք Ֆունտուքեան նկարագրի տեսակի անհրաժեշտութիւնը, այն է՝ անշահախնդիր նուիրում եւ զոհաբերում ազգին, որոնք առանցքային են ազգի շարունակութեան համար»:

«ՀՅԴ-ն միշտ անելիք ունի. մենք անելիք ունենք Սփիւռքում, Հայաստանում, Արցախում, Ջաւախքում, արեւմտեան Հայաստանում, այնտեղ ուր հայ կայ»:

«Մեր աշխատանքների յաջորդականութեան պահպանումն է, որ մեզ դարձնում է հաւաքականութիւն, որ «ես»-ից վերածւում ենք հզօր «մենք»-ի: Մենք բոլորս ո՛չ միայն մաս ենք կազմում հայ ժողովրդի ճակատագրին, այլ նաեւ կերտում ենք այդ ճակատագիրը»:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեան, որ արեւմտեան Ամերիկա կը գտնուի, որպէս բանախօս ՀՅԴ 132-ամեակի Տօնակատարութեան, ինք եւս երդուեալներուն տուաւ պատգամ.

«Պէտք է գաղափարապէս ըլլաք ամուր, կամքով հզօր եւ ձեր նուիրումի փաստը ունենաք, բայց նոյնքան եւ աւելի դժուար է դաշնակցական մնալ, որովհետեւ ձեր հաւատքը եւ պնդութիւնը շարունակաբար պիտի ենթարկուի փորձութեան. եւ պէտք է մնաք ամուր ու հաստատակամ, որովհետեւ մեր պայքարը արդար է եւ ձեր մղումը ամբողջովին մաքուր ու անբիծ»:

«Մեր կազմակերպութիւնը իր Ծրագրով եւ Կանոնագրով կը շեշտէ, որ այն համահայկական կառոյցն է, որ ունի ազգային հիմք, գաղափարական ամրութիւն, ժողովրդավարական սկզբունքներ, ընկերվարական հակումներ ու ընկերային արդարութեան հետապնդում եւ մանաւանդ յեղափոխական նկարագիր»:

«Միայն կրնամ մաղթել ձեզի, որ ունենաք այն հաստատակամութիւնը, որ ձեր ամբողջ կեանքի ընթացքին մնաք աներեր, ամբողջովին նուիրուած գաղափարին, որպէս գաղափարի զինուոր եւ ամբողջովին կարգապահ»:

«Ուր որ ալ գտնուի, ինչ երդիքի տակ ալ գործէ, Հ.Յ. Դաշնակցութիւնը կը կերտէ այնպիսի նկարագիր ու այնպիսի հայու կերպար, որ նոյնն է աշխարհով մէկ, որ նուիրուած է իր ժողովուրդի դատին, որ իր ամբողջ էութեամբ եւ հիմնականին մէջ կամաւոր սկզբունքներով կը պայքարի իր ժողովուրդի արդար իրաւունքներուն համար ու շարունակաբար պայքարելու է մինչեւ որ բոլորս միասին իրականացնենք մեր մեծ երազը, կերտելով ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը»:

Երդման արարողակարգը աւարտեցաւ «Վէրքերով լի» յեղափոխական երգով եւ օրուան կնքահայրին ու նոր երդուածներուն կողմէ ընկ. Երուանդ Ֆունտուքեանի շիրիմին վրայ ծաղիկներ զետեղելով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company