ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Մենք գիտենք «ես»ի փոխարէն գերադասել հաւաքական «Մենք»ը: Ահա ա՛յդ պատճառով է որ կը մնանք հաւատարիմ մեր երդումին

22 Փետրվար 2023

ՀՅԴ Արևմտ. ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեանի խօսքը ՀՅԴ 132 Ամեակի տօնակատարութեան

Գերաշնորհ Թորգոմ Եպս Տօնոյեան, Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի Ամերիկեան Թեմի,

Արժանապատիւ Տէր Մանուկ Մարգարեան, ներկայացուցիչ Առաջնորդ Յովնան Արք Տէրտերեանի,

Գերաշնորհ Պարգեւ Արք Մարտիրոսյան,

Յարգելի Նազելի Համբարձումեան, Դեսպանորդ Հայաստանի հանրապետութեան Լոս Անճելըսի Հիւպատոսութեան,

Հոգեւոր Հայրեր,

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան,

ՍԴ Հնչակեան Կուսակցութեան ներկայացուցիչներ,

Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներկայացուցիչներ,

ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի Կեդրոնական և Շրջանային Վարչութեանց ներկայացուցիչներ,

Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ,

Թեմի Ազգային Վարչութեան անդամներ,

Տնօրէններ, միութեանց ներկայացուցիչներ, բարերարներ, հերոսներու ընտանեկան պարագաներ,

Գործընկերներ, ընկերուհիներ և ընկերներ,

Դաշնակցութեան նեցուկ կանգնող և հաւատարիմ համակիրներ,

Պատանիներ և երիտասարդներ,

Ահաւասի՛կ 132-ամեայ այս վիթխարի, բայց մշտանորո՛գ կաղնին, ՀՅԴ-ն, եկած է հանդիպելու ձեզի՝ իր ըրածն ու ընելիքը ձեր հետ բաժնեկցելու, ձեր ներդրումը, ձեր մասնակցութիւնը, և համախոհութիւնը ապահովելով նոր բարձունքներ նուաճելու, և մեր այստեղի հայութեան ազգային դիմագիծն ու ջիղը զարգացնելով, զայն ծառայեցնելու մեր հալածուած և իրաւազրկուած ողջ ազգին ու հայրենիքին:

Ձեր իսկ ծոցէն եկած մեր ծնունդը, 132 տարիներ առաջ և այդ տարիներուն ընթացքին, հրամայական կարիքն էր յեղափոխելու, ստրկացնող, հայու հողն ու տունը գրաւող, և իր իրաւունքները զաւթող բռնատիրութեան դէմ:

Եւ այդ ծնունդին իբրեւ արդիւնք մենք ներկա՛յ գոչեցինք երբ պէտք եղաւ ֆետայական խումբերը կազմել հայութեան պաշտպանութեան աշխատանքին’ Օսմանեան Թուրքիոյ և ապա Ցարական Ռուսիոյ հալածանքներուն դէմ: Ներկայ գոռացինք, ղեկավարեցինք և Սարդարապատի զանգերը ղողանջեցինք երբ հարկ եղաւ բուռ մը հայրենիքի հողին վրայ ազատ, անկախ, բայց ո՛չ տակաւին միացեալ Հայաստանը կերտել: Ներկայ աղաղակեցինք երբ պէտք եղաւ Զանգեզուրի – իմա՛ Սիւնիքի – հայկական դիմագիծը պահել և ապա զայն յանձնել Հայաստանի իշխանութիւններուն, թէկուզ խորհրդայնացած:

Ներկայ ըսինք երբ պէտք եղաւ յետ-ցեղասպանութիւն սփիւռքը կազմակերպել և զայն օժտել ձուլումի դէմ պատուաստուած, ո՛չ միշտ կատարեալ սակայն տոկուն կառոյցներով, դպրոցական, ակումբային, եկեղեցական, մշակութային, բարեսիրական, երիտասարդական, պատանեկան, մարմնակրթական, և իր այլ կտրուածքներով:

Տարօն Տէր Խաչատուրեան
Ներկայ որոտացինք երբ մեր հայահոծ միջին արեւելեան գաղութները, մէկ առ մէկ, անցնելով Լիբանանէն, Պարսկաստանէն, Իրաքէն, Սուրիայէն և այլուր ունեցան հայկական թաղամասերու պաշտպանական, անվտանգութեան, մատակարարման, և այլ կենցաղային ու գոյութենական տագնապներ:

Մենք ներկա՛յ կանչեցինք երբ ցեղասպան Թուրքիոյ լռութեան պատը պէտք էր ցուցական կերպով քանդել, և քարոզչական ու քաղաքական պայքարներով հարկ ըլլար Թուրքիան դնել մարդկութեան հանդէպ իր գործած ոճիրին հաշուետուութեան դէմ յանդիման:

Մենք ներկայ աղաղակեցինք երբ Արցախի առաջին և երկրորդ պատերազմները կը կարօտէին մեր տղերքին լաւագոյնները: Մեր անձնազոհերն ու ողջակէզները:

Եւ միայն բնական էր որ մենք առաջնորդող դիրքերով ներկայ ըլլայինք երբ հայութիւնը կայք կը հաստատէր Խաղաղականի այս ափերուն: Այսօր ՀՅԴ-ն Ամերիկայի մէջ, իր Պոսթընով, Ֆրէզնոյով և այլուր աւելի քան 125-ամեայ կեանք ունի: ՀՅԴ-ն Քալիֆորնիոյ մէջ 1890-ականներէն բխող անցեալ, գործունէութիւն և հանգանակ ունի իր ետին: Իսկ 1960-էն ի վեր, Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ կազմակերպական շրջան որակուելով, ՀՅԴ-ն այս շրջանէն ներս նոր աւիշով և պատրաստակամութեամբ ներկայ գոչեց երբ այլ գաղութներէ այստեղ ներհոսքին պատճառով, մեր տեղական դպրոցական, եկեղեցական, բարեսիրական, մարմնամարզական, մշակութային, երիտասարդական, Ամերիկահայութեան քաղաքական դիմագիծի դրսեւորման, Հայաստանի, Արցախի, և Ջաւախքի հզօրացման, ցեղասպանութեան ճանաչման ու հայապահպանման գործերուն պէտք էր լծուիլ ու թափ տալ հոս:

Սակայն, մենք հայելին բռնելով մեր պանծալի անցեալով յոխորտացողները չենք: Մենք գիտենք մեր անցեալի յաջողութիւններուն ուսուցանող դասերը գաղել, սխալներէն սորվիլ, մեր ընթացքը համընկնել օրուայ կարիքներուն հետ, բայց երբեք չշեղիլ հիմնականէն, մեր սկզբունքներէն, մեր համոզումէն՝ նուիրեալ և անշահախնդիր կերպով գործելու և հարկ եղած պարագային մեր կեանքի գնովն իսկ ծառայելու հայրենիքին ու հայութեան դատին: Մենք գիտենք ԵՍ-ի փոխարէն գերադասել հաւաքական ՄԵՆՔ-ը: Ահա ա՛յդ պատճառով է որ կը մնանք հաւատարիմ մեր երդումին, ի տարբերութիւն երդումնադրուժներու, անհաւատներու, ասեկոսներու, մութ նպատակներու ծառայողներու, և ինչպէս անցեալին, նա՛եւ այսօր, վատոգի դաւադիրներու:

Մէ՛կ ակնարկով, մեզի համար շատ յստակ է որ մեր 132-ամեայ յաջողութեան բանալիներէն և նախադրեալներէն մէկը, մեր շարքերուն պողպատեայ հաւատարմութիւնն է մեր ծրագիրին ու կանոնագրին, և մեր կուռ կարգապահութիւնը՝ հանդէպ մեր կուսակցական կառոյցին և անոր որոշումներուն:

Մենք կոյր ու միամիտ հետեւողները չե՛նք ՀՅԴ-ի որոշումներուն, այլ ենք գիտակից ու կարգապահ զինուորագրեալները մեր հաւաքական ղեկավարման մեթոտին, մեր կարգ ու կանոնին, մեր միասնական և համակուսակցական ոյժի գերակայութեան:

132 այս տարիներուն, ինչպէս վերջին երեսնամեակին, ունեցանք վերիվայրումներ, բայց մեր հանգանակը շա՛տ աւելի դրական էր քան բացասական, եղաւ շա՛տ աւելի հպարտանալի քան խոցելի: Մենք ունի՛նք հարկ եղած պարագային մեր ինքնասրբագրման մեխանիզմները, որոնք մեր ծնունդէն ի վեր լաւապէս կը բանին: ՀՅԴ-ի պատմութեան ընթացքին եղա՛ն աւելի քան տասնեակ մը փորձեր զայն ներսէն պառակտելու, սակայն բոլո՛րն ալ անխտիր ու չարաչար ձախողեցան:

Ժողովրդային խօսքը կ’ըսէ «Դաշնակցական ըլլալը յարաբերաբար դիւրին է, բայց մնալը դժուար»: Մնալ ինքնազոհ, անշահախնադիր, սկզբունքային, ծառայող ու առանց որեւէ ակնկալութեան լաւագոյնդ տրամադրող կամաւոր: Անշու՛շտ որ դժուար է: Եւ ահա այդ պատճառով որոշները կը սայթաքին, փորձութեան կ’ենթարկուին, կը կորսնցնեն իրենց բարոյական ու գաղափարական կողմնացոյցը, կը խախտի իրենց հաւատքը, հաւատարմութիւնը: Սակայն Դաշնակցութիւնը կը շարունակէ բանիլ դէպի յառաջ, որովհետեւ դաշնակցականի գործը, հայ ազգի տառապանքը, Հայ ժողովուրդի իրաւունքներուն տիրանալու հաւատքը, մէ՛կ խօսքով մեր ազգային օրակարգը, մեզ կը տանին դէպի հո՛ն ուր վհատիլ չի կայ, ուր ընկրկիլ գոյութիւն չունի, ուր կան Քրիստափորի միտքը, Ռոստոմի կամքը և Զաւարեանի խիղճը: Ահա՛ այսօր այդ պատճառով է որ օրինապահ և ուղղափառ շարքերը անգամ մը եւս կը շաղախուին ձեր հետ այստեղ:

Հայաստանի և Արցախի մասին օրուայ միւս պատգամաբերները կը փոխանցեն ձեզի մեր մտքերն ու կեցուածքները: Երկու խօսք ալ ըսենք այստեղի մեր ապագայի գործին մասին:

Անշու՛շտ որ բոլորս ալ կը գիտակցինք թէ դասական Սփիւռքին մէջ մեր գոյութիւնը մեզի պարտադրուած է մեր դէմ գործուած Թուրքիոյ ճիւաղային արհաւիրքով, և աւելի՛ն, որ Սփիւռքի գոյութիւնը ինքնանպատակ չէ: Առ այդ, մենք զմեզ գտնելով ցեղասպանութենէն ետք 3-րդ և 4-րդ սերունդներու արդած իրողութիւններուն դէմ յանդիման, մեր կիզակէտերը կ’ամփոփենք հետեւեալ ձեւով:

Առաջին հերթին առաւելագոյնս տարածել ազգային հարցերով տոգորուած զանգուածներուն ծաւալը: Հայ անհատին, իր իսկ ինքնութիւնը պահելը, հայ ազգն ու անոր բարօր ապագային կերտումը շա՛տ աւելի տարածուն իրողութեան վերածելը կը մնան մեր մտահոգութեան առարկան: Յա՛տկապէս ճաշակած ըլլալով 44-օրեայ բեմականացուած վերջին պատերազմը, Նոյեմբեր 9-ի նուաստացնող, մեր ազգային ջիղը հարուածող համաձայնագիրը, և անոր զարտուղի գործադրութիւնը, մեր գիտական, տնտեսական, քաղաքական, և մարդուժի միջոցները բազմապատկելու և օգտագործելու հարց ունինք հոս:
Երկրորդ հերթին Հայաստան-Սփիւռք խրամատը փակելու, կամրջումը ամրապնդելու, փոխադարձ հասկացողութիւն հաստատելու և վստահութիւն ներշնչելու հարց ունինք մեր առջեւ: Վիհը մեծ է, միջոցները, ջանքերը և ազդու շփումները անբաւարար, իսկ հարցին խորքային գիտակցութիւնը գրեթէ բացակայ ամենուրէք:

Երրորդ և վերջին, մենք մեր առջեւ ունինք մեզ պարտաւորեցնող միլիոնով հաշուող այս գաղութը իմաստաւորելու, անոր առօրեային մէջ միասնականութիւն ներշնչելու, անոր աշխատելաոճին մէջ թափանցիկութիւն ներմուծելու, և զայն բաղկացնող դասական սփիւռքի և նորահաստատ Հայաստանից գաղթած զանգուածին միջեւ ներդաշնակութիւն և գործակցութիւն յառաջացնելու հրամայականը, ի սպաս հայրենիքին ու հայութեան:

Ահա՛ այս մի քանի տողերով մեր հանգանակը և մեր ընելիքը շրջանէն ներս: Արդ, սիրելիներ, մեզմէ պահանջեցէ՛ք, մեզի զօրակցեցէ՛ք, մեր հետ ուղեկցեցէ՛ք ու ձեր քայլերը համադրեցէ՛ք, նոր գործընկերներ անդամագրեցէ՛ք, մասնակի՛ց եղէք և բերէք ձեր լուման մեր ժողովուրդի գործին ու դատին, վասն հայրենիքի բարօր ապագային, վասն մեր ազգի անժամանցելի իրաւունքներուն վերատիրացման, վասն նոր արշալոյսի իրականացման:

Կեցցէ՛ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը,
Կեցցէ՛ք դուք և համայն հայութիւնը,
Կեցցե՛ն Հայաստանն ու Արցախը
Միա՛սնաբար մինչեւ վերջնական յաղթանակ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company