ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Այն, ինչ որ Թուրքիան հասկցած է, իսկ ՀՀ քաղաքական ընտրանին՝ ոչ

24 Փետրվար 2023

1.- Հայ-թրքական դարաւոր կնճիռը (յետայսու՝ Կնճիռ) ցարդ մնացած է անլոյծ։

2.- Նոյն Կնճիռը ուրիշ բան չէ, եթէ ոչ Հայահաւաք-Հողահաւաք, Ցեղասպանութեան հետեւանքներու վերացում, կամ Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի ստեղծում՝ Սեւրով ու Ուիլսընեան իրաւարար վճիռի սահմաններով։ Ասոնք նոյն այս Կնճիռի լուծման տարբեր բանաձեւումներն են։

3.- Արցախի ազատագրումը (90ականներուն) ուրիշ բան չէր, եթէ ոչ այս Կնճիռի արդար լուծման ուղղութեամբ առնուած քայլ։

4.- Արեւմուտքը, մեծ հաշուով ու ներկայ տուեալներով, համամիտ չէ այս լուծումին, որովհետեւ ի՛նք եւս ունի պատասխանատուութիւն Հայաստանի կենսունակ ապագային նկատմամբ (ի շարս այլ պատճառներու)։ Հոս կը նոյնանան Թուրքիա-Ատրպէյճան-Արեւմուտք եռանկիւնին շահերը։

5.- Նոյն այս եռանկիւնն էր, որ տարբեր ժամանակներու ընթացքին՝ տարբեր դերակատարութիւններով, փորձեց խափանել այս Կնճիռին արդար լուծումը։

ա.- Հայաստանի մէջ ԼՏՊի միջոցով Հ.Յ.Դաշնակցութեան դէմ հալածանքներով (92էն սկսեալ),

բ.- 1996ին նոյն ԼՏՊի «յաղթանակ»ին զօրակցելով,

գ.- Հոկտեմբեր 27 կազմակերպելով՝ տեղական իր գործիքներուն միջոցով,

դ.- Մարտի 1ով եւ ապա 2016ին ՊՊԾի գունդին գրաւման քայլերով, եւ վերջապէս՝

ե.- 2018ի իշխանազաւթումը կազմակերպելով։

6.- Զուգահեռաբար, 2016էն սկսեալ, Հ.Յ.Դաշնակցութեան դէմ սաստկացող քարոզչութեամբ ու այդ ուղղութեամբ գործնական քայլերով, որոնք դրսեւորուեցան Քալիֆորնիոյ մէջ «ներքին» խնդիրներով, նպատակ ունենալով տկարացնել այն գլխաւոր ուժը, որ կրնայ դիմադրել Կնճիռի թրքանպաստ, հետեւաբար նաեւ՝ անարդար լուծման դէմ։

7.- ՀՀ ուժային կեդրոնները (ոստիկանութիւն, բանակ, ԱԱԾ) արդէն իսկ հլու-հնազանդ կարելի է համարել, վերոնշեալ եռանկիւնին վարած քաղաքականութեան տեսանկիւնէն։

8.- Կնճիռի թրքանպաստ լուծումը խորքին մէջ հայ ժողովուրդի, Հայաստանի ու մեր Ազգի անէացումն է իբրեւ քաղաքական ազդակ. եթէ հարկ ըլլայ նաեւ՝ իբրեւ ֆիզիքական գոյութիւն։

9.- Այս մեծ պատկերին մէջ, նիկոլենք «հրաշալի» գործիք են։ Իրենց միակ պայմանը իշխանութեան մնալու երաշխիքներն են։

10.- Բոլոր երեւոյթները ցոյց կու տան, որ Թուրքիա-Ատրպէյճան-Արեւմուտք եռանկիւնը թիւ 9-ի լիակատար երաշխիքները տուած է նիկոլենց։

ՀԵՏԵՒԱԲԱՐ,

Հայ քաղաքական ընտրանին (նիկոլենք բնականաբար ասոր մէջ չկան) ծանրակշիռ որոշում տալու հրամայականին դիմաց կանգնած է այսօր։ Այս որոշումը կ՚առնչուի հայութեան լինելիութեան, նոյնիսկ ֆիիզիքական գոյութեան։ Ինչքան շուտ՝ այնքան լաւ։

Մնացած հեքիաթներով մի՛ զբաղիք։

Վաչէ Բրուտեան
Հրապարակագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company