ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Սումկայիթի Եղեռնագործութեան 35-Ամեակին Առիթով. Ժողովրդային Ոգեկոչում – Հաւաք` Պէյրութի Ս. Նշան Մայր Եկեղեցւոյ Մէջ

27 Փետրվար 2023

Ազրպէյճանական ամբոխին կողմէ փետրուար 1988-ին ծրագրուած ու իրագործուած Սումկայիթի եղեռնագործութեան 35-ամեակը Պէյրութի մէջ նշուեցաւ պահանջատիրութեան մթնոլորտի մէջ: Արդարեւ, կազմակերպութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն` Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան (ՍԴՀԿ), Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) երէկ` կիրակի, 26 փետրուար 2023-ին ժողովրդային ոգեկոչման հաւաք մը տեղի ունեցաւ Պէյրութի Ս. Նշան մայր եկեղեցւոյ շրջափակին մէջ` ներկայութեամբ լիբանանահայ համայնքի պետական, յարանուանական, քաղաքական, մշակութային, մարզական, բարեսիրական կազմակերպութիւններու, միութիւններու եւ կառոյցներու ներկայացուցիչներու: Կիրակի առաւօտեան ժամը 10:00-էն սկսեալ ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի եւ ՀԲԸՄ-ՀԵԸ-ի շեփորախումբերն ու սկաուտական խումբերը Պէյրութի Նահատակաց յուշարձանէն Արցախի դրօշով եւ Սումկայիթի ոճիրը դատապարտող պաստառներ բարձրացնելով տողանցեցին դէպի Ս. Նշան մայր եկեղեցի: Ձեռնարկը սկսաւ եկեղեցւոյ գաւիթի շրջափակին մէջ, նախ եւ առաջ լիբանանեան եւ հայկական քայլերգներու, ապա` ռազմահայրենասիրական երգերու շեփորախմբային նուագակցութեամբ:

Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեան, Հայ կաթողիկէ համայնքի Պէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան եւ ՄԱՀԱԵՄ-ի նախագահի տեղակալ վեր. Փոլ Հայտոսթեանի ներկայացուցիչ վեր. Նշան Պաքքալեան Պաքուի եւ Սումկայիթի զոհերու յիշատակին հոգեհանգստեան հաւաքական աղօթք կատարեցին:

Այս առիթով Սումկայիթի եղեռնագործութեան զոհերու յիշատակին կառուցուած խաչքարին առջեւ ծաղկեպսակներ զետեղեցին Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանն ու դեսպանատան անձնակազմը եւ կազմակերպիչ կուսակցութիւններու ներկայացուցիչները:

Օրուան բանախօսն էր` Խաչիկ Տէտէեան, որ սեղմ տողերու մէջ հանգամանօրէն անդրադարձաւ Սումկայիթի, Պաքուի, Կիրովապատի եւ Գանձակի ջարդերուն: Ան պատմական ակնարկով վերյիշեց արեւմտահայութեան ապրած վեցդարեայ ստրկութիւնը եւ հայութեան դէմ գործուած յաճախակի ջարդերը համիտեան վարչակարգին կողմէ 1895-ին, ապա` 1909-ին Ատանայի եւ այլ շրջաններու մէջ տարբեր առիթներով գործադրուած հակահայ ջարդերը, որոնց շարժառիթն ու նպատակը Փանթուրանիզմն է: «Փանթուրանական ծրագիրը նոյնն է նաեւ այսօր», շեշտեց Տէտէեան: «Պատմութիւնը կը կրկնէ ինքզինք, փաստը` Արցախի դէմ սանձազերծուած ու միջազգային լուռ կեցուածքէն քաջալերուած պատերազմը, 27 սեպտեմբեր 2020-ին, եւ երկու ամիսներէ ի վեր Արցախի դէմ պարտադրուող շրջափակումը, անտեսելով ապաշրջափակման բոլոր կոչերն ու միջազգային որոշումները», ըսաւ ան եւ աւելցուց. «Սա՛ է թուրքին պատմութիւնը, ատելութեան եւ ջարդի պատմութիւն հայ ժողովուրդին դէմ, հայը սովամահ ընելու եւ իր բնօրրանէն գաղթի մղելու քաղաքականութիւն»: «Թուրքին եւ իր ազրպէյճանցի եղբօրը համար մարդկային իրաւունքն ու միջազգային կանոնները ոչ մէկ արժէք կը ներկայացնեն», շեշտեց ան:

Ան այս գծով թուեց քանի մը անառարկելի իրողութիւններ, ինչպէս` հայկական բանակի հզօրացման անհրաժեշտութիւնը, թշնամիին հետ ուժի դիրքէն խօսելու պահանջը, դիւանագիտական ճկուն ու խոհեմ գործունէութեան կարեւորութիւնը, Հայաստան-Արցախ-սփիւռք միասնականութեան շեշտաւորումը, միջազգային հարթակներու մօտ կուռ ու միասնական գործունէութիւնը եւ այլն: «Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է, Սիւնիքի միջանցքին ծրագիրը Հայաստանի կործանումն է», ընդգծեց Տէտէեան` աւելցնելով, որ «Մենք աստուածատուր իրաւունք ունինք ապրելու»: «Պիտի ճեղքենք ամօթի պատը եւ մեր նահատակներու թանկ արեան ուխտով վերանորոգենք մեր պայքարը, ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի տեսիլքն ու Արարատի խորհուրդը գրկած», եզրափակեց Տէտէեան (Խաչիկ Տէտէեանի խօսքը ամբողջութեամբ կու տանք հետագային):

Ոգեկոչական հաւաքը վերջ գտաւ «Սարդարապատ» յաղթերգով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company