ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ հիմնադրման 133-ամեակի առիթով ժողովրդական տօնակատարութիւն Նոր Ջուղայում

04 Մարտ 2023

«alikonline.ir» – Նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ուրբաթ՝ մարտի 3-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, հանդիսաւոր տօնակատարութեամբ նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 133-ամեակը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, Հ.Յ.Դ. Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ ու ժողովուրդ:

Ծրագիրն սկիզբ առաւ յոբելեար կուսակցութեան քայլերգ «Մշակ Բանւոր»-ով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ով իր խօսքի եզրափակիչ հատւածում կարեւորութեամբ նշեց. «Դաշնակցութիւնը շարունակելու է Հայ Դատի լուծման ուղղութեամբ իր պայքարը եւ ինչպէս միշտ իր բոլոր հնարաւորութիւններով պայքարելու է Ցեղասպանութեան ճանաչման ու մեր իրաւունքների ձեռքբերման ուղղութեամբ: Դաշնակցութիւնը պայքարեց Արցախի ազատութիւնը նւաճելու համար: 2020 թւականին, երբ ապաշնորհ ղեկավարութեան եւ իշխանութիւնների վարած դաւադիր քաղաքականութեան պատճառով կորցրինք հայկական աշխարհի այդ գողտրիկ շրջանի մի մասը, մեր կուսակցութիւնը չկորցրեց իր պայքարելու կամքը եւ շարունակում է իր երթը վերջնական յաղթանակը ապահովելու համար»:

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ունեցաւ Իշխան Սաղաթէլեանը, ով իր խօսքն սկսեց հետեւեալ տողերով. «Դաշնակցութեան պատմութիւնը անհնար է տարնաջատել մեր ժողովրդի պատմութիւնից: Պայքարի ու անմնացորդ նւիրումի 133 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին ծառայելու իր առալքելութեանը»:

Շարունակութեան մէջ բանախօսն անդրադառնալով այսօրւայ պայմաններում Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, յատկապէս ընդգծեց, որ դրանք յաղթահարելու համար մեր ժողովրդին անհրաժշտ է կամք, հաւատք, ուժ եւ պայքար: Նա նշելով, որ Արցախեան 44-օրեայ պատերազմը փոխեց հայ ժողովրդի անցած 30 տարիների կեանքի ու արարումի տրամաբանութիւնը եւ Հայաստանում հակահայ ուժերի իշխանութեան գալով, ոչ միայն փոխւեց ժողովրդի ճակատագիրը, այլ նաեւ երկրի դարպասները բացւեցին թշնամու առջեւ, այսպէս աւելացրեց. «Մենք պէտք է ընտրութիւն կատարենք պետութիւնից հրաժարւելու կամ ամէն գնով մեր այդքան երազած պետականութիւնը պահպանելու, ծնկած ապրելու կամ ոտքի կանգնելու, յանձնւելու կամ պայքարելու միջեւ: Մէկտեղելով մեր ուժրը մենք ոչ միայն կարող ենք դիմագրաւել թշնամու հարւածներին, այլեւ կարող ենք դարձեալ վերածնւել, ինչպէս դա արել ենք բազմաթիւ անգամներ»:

Բանախօսն ընդգծելով, որ հայ ժողովրդին կենսական զիջումների գնալու համար՝ թշնամիները համոզում են, որ սպառւել են բոլոր ուժերը եւ այլեւս չկան՝ ուժ եւ հնարաւորութիւն պաշտպանւելու համար, աւելացրեց. «Մեր համազգային կարեւորագոյն ուժը մշտապէս եղել է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ապահովման մէջ: Երբ մենք կարողացել ենք ապահովել այս եռամիասնութիւնը, ստացել ենք բոլոր մարտահրաւէրներին դիմագրաւելու ուժը: Դա հայ ժողովրդի միասնականութիւնն է: Միասնականութիւն ոչ թէ անձերի, այլ հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ»: Նա նաեւ աւելացրեց, որ Հայաստանն այս պայքարում միայնակ չէ եւ ունի դաշնակիցներ, որոնց հետ համընկնում է իր ստրադեգական շահերը. այդ դաշնակիցների թւում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որն իր յայտարարութիւններով ու գործողութիւններով դրական եւ կաեւոր ազդեցութիւն է ունեցել տարածաշրջանը ապակայունացնող ուժերի զսպման գործում։

Նա որպէս ուժի հսկայական աղբիւր նշեց՝ Արցախում չյանձնւող 120 հազարանոց բնակչութիւնը, Հայաստանում միլիոնաւոր քաղաքացիներ, ովքեր դէմ են Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն եւ սփիւռքահայութեան մեծ հատւածը, որոնք ամէն կերպ իրենց զօրակցութիւնն են ցուցաբերում հայրենիքին, ապա անդրադառնալով Դաշնակցութեան վճռորոշ դերակատարութեանը այս գոյապայքարում, աւելացրեց. «Մենք պէտք է ապացուցենք, որ ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը: Մենք Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում աւելի լայն թափով, նոր մօտեցումներով պէտք է շարունակենք մեր աշխատանքները մեր հայրենակիցների հետ. բացատրենք մեզ սպասւող վտանգները եւ համախմբենք ողջ հայ ժողովրդի կարող ուժերը… Դաշնակցութիւնը յարատեւ պայքարի կուսակցութիւն է. դաշնակցականները պայքարի համար զինւորագրւած եւ պայքարով ապրող տեսակ են: Մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը ի պաշտպանութիւն Հայաստանի եւ Արցախի եւ ի բարեկեցութիւն հայ ժողովրդի»:

Տօնակատարութեան գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ հանդէս եկաւ «Դումահ» խումբը՝ երգեցողութեամբ Վահան Վարդեւանեանի եւ նւագակցութեամբ՝ Շանթ Սարեանի (լիդ գիթար), Կարէն Դիլանչեանի (ռիթմ գիթար), Սերգէյ Փանոսեանի (բաս գիթար) եւ Էրւին Յովսէփեանի (հարւածային գործիքներ), իսկ ասմունքներով հանդէս եկան Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներ՝ Վանէ Յովսէփեանն ու Մենուա Մարկոսեանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company