ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել

04 Ապրիլ 2023

Radar Armenia-ի զրուցակիցը լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– Վերջին օրերին ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքների և դիրքային առաջխաղացում ունեցել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ունեն նրանց այս քայլերը, իրավիճակի ավելի թեժացումը, եթե մյուս կողմից էլ երկու կողմն էլ հայտարարում են խաղաղությանը պատրաստ լինելու մասին՝ մեղադրելով դիմացինին։

– Բաքուն շարունակում է իր ռազմաքաղաքական դասական վարքագծի հիման վրա ծրագրեր իրականացնել․ մեկ ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցելու և խաղաղության համաձայնագրի համար իմիտացիոն գործողություններ դրսևորել։ Արցախյան շփման գծի խախտումը, ադրբեջանական զորքերի սահմանափակ տեղաշարժը և անընդհատ հրադադար խախտելը տեղավորվում է Բաքվի դասական քաղաքականության շրջածիրում։ Ադրբեջանը ուզում է ամբողջականորեն իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 6-րդ կետը, և դա զուգահեռացնում է ու պայմանավորում 9-րդ կետով, այսինքն, Նախիջևան-Ադրբեջան կապ՝ Սյունիքի վրայով։ Մնացյալը դեկլարատիվ բնույթից են և ծխածածկույթ առաջացնելու գործիքակազմ։

– ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ապա ԵՄ առաքելությունը կարելի է հաջողված համարել։ Ի՞նչ էր սա նշանակում, և արդյո՞ք կկարողանանք խուսափել լայնամասշտաբ ռազմական գործողություններից։

– Գարունը տարածաշրջանի համար կարող է դիտարկվել շրջադարձ՝ Թուրքիայի համապետական ընտրությունների առումով։ Բրյուսելը նման հայտարարությամբ, կարծում եմ, պարզ է դարձնում, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական գործողությունների՝ առանց Թուրքիայի համաձայնության։ Դա գիտակցելով՝ ԵՄ-ը մինչև գարուն իր առաքելությունը հաջողված է համարում։

– Հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարարը Մևլութ Չավուշօղլուի հրավերով Թուրքիա կմեկնի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ԼՂ հարցը։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից, ի՞նչ հետևանքներ այն կունենա՝ իհարկե հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանում։

– ՌԴ արտգործնախարարի՝ Թուրքիա գնալու հիմնական շարժառիթը, կարծում եմ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունում նկատվող որոշակի փոփոխություններն են։ Մոսկվա-Անկարա մերձեցումը նախկին տեսքը չունի։ Թուրքիան կանաչ լույս տվեց Ֆինլանդիային ՆԱՏՕ անդամակցությանը։ Չի բացառվում, որ բանակցություններ սկսվեն Շվեդիայի հետ։ Վաշինգտոնը երկրաշարժը լիարժեք օգտագործեց՝ վերահսկելի դարձնելու համար Թուրքիային և, դրան զուգահեռ, արդեն հասցեական չի խոսում Ադրբեջանի հետ։ Գրանցվել է բովանդակային և ոճային կտրուկ փոփոխություն ԱՄՆ-ի կողմից։ Ադրբեջանին ուղղված պահանջներ և մեղադրանքներ չեն հնչում, անգամ միջանցքի վերաբացման մասին շատ ընդհանուր և անբովանդակ դիրքորոշումներ են հրապարակվում։ Մոսկվան ուզում է Թուրքիայի հետ կապերը վերաամրացնել։ Այս իրավիճակը կձգվի մինչև Թուրքիայի ընտրություններ։

– Այս իրավիճակում խաղաղության գնալու հեռանկարն արդյո՞ք ավելի մշուշոտ չի դառնում, եթե, այնուամենայնիվ, էսկալացիայի վտանգն ավելի առարկայական է։

– Չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կձեռնարկվեն։ Դրան հակված չէ ո՛չ Անկարան, և ո՛չ էլ Մոսկվան։ Ավելի շատ արծարծվում է Իրանի դեմ ադրբեջանական տարածքներից իսրայելյան սահմանափակ հարձակումների հավանականությունը։ Միջին Արևելքում իրավիճակ է փոխվում արմատապես։ Դրանից դժգոհ է Թել Ավիվը, որն ուզում է գրանցել հակամարտության աշխարհագրության փոփոխություն։ Այս դեպքում՝ միջին Արևելքից անցում դեպի Հարավային Կովկաս։

– Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաև Իրանի ներգրավվածությանը տարածաշրջանային հարցերում, մանավանդ, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իրանա-հայ եղբայրությունն ամրապնդվել է, և Իրանը մեղադրում է Բաքվին։

– Իրանի դիրքորոշումները պիտի դիտարկել իսրայելյան վտանգի առկայության հարաբերակցությամբ։ Որքան հայտարարվեն իսրայելա-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին, այնքան կլինեն իրանա-հայկական գործընկերության մասին բարձրաձայնումներ։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company