ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Մոնթրէալի մէջ մեծ շուքով նշուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-րդ ամեակը

26 Ապրիլ 2023

Կիրակի, 23 Ապրիլ 2023-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի Ահարոնեան սրահէն ներս տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչում, կազմակերպութեամբ Քեպէգի Հայ Համայնքի միացեալ մարմնին, ներկայութեամբ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանի, Գանատայի Ծերակոյտի անդամ Լէօ Հուսաքոսի, օրուան պատգամաբեր եւ Պլոք Քեպէգուայի նախկին ղեկավար Ժիլ Տիւսէբի, դաշնակցային, նահանգային եւ քաղաքային առումով քաղաքական գործիչներու՝ Անի Քութրաքիսի, Ֆայսլ Խուրիի, Էմանուէլա Լամպրոբուլոսի, Թոմ Քեմիչի, Տէօնի Թրուտէլի, Մարթէն Շամփուի, Սիմոն Փիեռ Սաւա-Թրամպլէի, Ալեքսանտր Պուլերիսի, Սելին Հայթայեանի, Ալիս Ապու Խալիլի, Միշէլ Սեթլաքուի, Սոնա Լախոյեան Օլիվիէի, Անտրէ Մուրէի, Վիրժինի Տուֆուի, Անտրէ Ֆոնթէգիլայի, Ալեխանտրա Զակա Մենտէսի, Տոմինիք Օլիվիէի, Արէֆ Սալէմի, Մարթին Մուսաուէլէի, Էմիլի Թիլիէի, Ալան Տեսուսայի, Լորանս Լաւին Լալոնտի, Ապտուլհագ Սարիի, Էֆֆի Ճիանուի, Վանա Նազարեանի, Մարի Տերոսի, Ռոպեր Պուտրիի, Էրիքա Ալնէուսի, Տեսբինա Սուրիասի, Սթեֆանի Վալենզուէլայի, Սոնի Մորոզի, Շահէ Տարագճեանի, Ժագ Գոհէնի, Անի Կանիէի, Սեդա Թոփուզեանի, Ռայ Խալիլի, Ալին Տիպի, Նիքոլա Պորնի, Փիեռ Պրապայի, Վազիլիոս Քարիտոկիանիսի, Ֆլաւիա Ալեքսանտրա Նովաքի, Ակլայիա Ռեվելաքիսի, Լուիզ Լորկիի, Քլոտ Լարոշէլի, Մատլէն Տալֆոն Կիրալ, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Ռաֆֆի Տօնապետեանի, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանի, Քեպէգի հայ համայնքի կազմակերպութիւններու ներկայացուցիչներու, հոգեւոր հայրերու եւ հոծ բազմութեան:

Բացման խօսքով հանդէս եկաւ Թալիա Ճապրայեան, որ ողջունելէ ետք ներկաները շեշտեց կարեւորութիւնը մեր նախնիներուն արժանի ժառանգորդները ըլլալու եւ իրենց յիշատակը վառ պահելու, ինչպէս նաեւ զգաստանալու՝ որպէսզի չկրկնուին նման արարքներ այսօր եւս: Անկէ ետք տեսերիզով հանդէս եկաւ Գանատայի Արտաքին Գործոց նախարար Մելանի Ժոլի, որ յայտնեց. «Նշելով Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը, պէտք է շարունակենք պայքարիլ ատելութեան դէմ եւ պաշտպանենք մեր բաժնեկցած արժէքները Գանատայի եւ ողջ աշխարհի տարածքին»:

Յաջորդաբար խօսք առին Գանատայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեան, Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ մարմնի ներկայացուցիչ Սարօ Շիշմանեան, Քեպէգի Հայ Դատի յանձնախումբի համաատենապետ Վարանդ Եափուճեան, Պլոք Քեպէգուայէն Մարթէն Շամփու, Նոր-դեմոկրատական կուսակցութեան փոխ նախագահ Ալեքսանտր Պուլերիս, Քեպէգ նահանգի խորհրդարանի անդամ Սելին Հայթայեան, Քեպէգի Ազատական կուսակցութեան անդամ Միշէլ Սեթլաքու, Quebec solidaire-ի ներկայացուցիչ Անտրէ Ֆոնթէսիլա, Projet Montreal-ի ներկայացուցիչ Տոմինիք Օլիվիէ, Ensemble Montreal-ի անունով Արէֆ Սալէմ, Mouvement Lavallois-ի կողմէ Սեդա Թոփուզեան եւ Action Laval-ի ներկայացուցիչ Ակլայիա Ռեվելաքիս, որոնք խստօրէն դատապարտեցին Թուրքիոյ հերքումի քաղաքականութիւնը եւ Ատրպէյճանի սադրանքները, իրենց անսակարկ զօրակցութիւնը յայտնելով հայ ժողովուրդի դատին եւ Գանատայի հայ համայնքին:

Միջոցին ելոյթ ունեցաւ Rhapsodie քառեակը՝ Նայիրի Փիլոյեան, Ամիլի Լամոնթան, Անա Տրոպագ եւ Սոֆի Գոտէր, մեկնաբանելով «Ills sont tombés», «Բարի Արագիլ», «Pour toi Arménie» եւ «Արի իմ սոխակ» երգերու երաժշտութիւնները, ինչպէս նաեւ ասմունքով հանդէս եկան Մոնթրէալի երեք հայկական վարժարաններու աշակերտներէն՝ Սերժ Սոմունեան եւ Եսենիա Քելլէեան (Սուրբ Յակոբ Ազգ. վարժարան), Մանէ Յովհաննէսեան եւ Քաթիանա Հարպոյեան (Ալեք Մանուկեան վարժարան), Աննա Թիւֆէնքճեան եւ Անի Գասպար (Նարեկ վարժարան), ներկայացնելով Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծութիւնը:

Օրուան պատգամաբերն էր Պլոք Քեպէգուայի նախկին ղեկավար Ժիլ Տիւսէբ, որ իր խօսքին մէջ շեշտեց. «Կը յուսամ, թէ օր մը Թուրքիան պիտի ընդունի 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը, որովհետեւ մարդկային իրաւունքներու դէմ կատարուած որեւէ չարագործութիւն, ըլլայ այն ցեղասպանութիւն կամ էթնիք զտում ինչպէս այսօր եւս կը կատարուի Արցախի մէջ Ատրպէյճանի կողմէ, պէտք է առերեսուի: Եւ Գանատայի կառավարութիւնը ի լուր ամբողջ աշխարհին պարտի դատապարտել նման արարքներ»: Ան խօսքը փակեց ըսելով. «Ժողովուրդ մը չի կրնար ազատ ըլլալ, երբ ան խլած է այլ ազգերու ազատութիւնը: Կեցցէ ազատութիւնը, կեցցէ Հայաստանը եւ կեցցէ Քեպէգը»: Որմէ ետք Քեպէգի Հայ Համայնքի Միացեալ մարմնի ատենապետ Վիգէն Սարգիսեան անոր փոխանցեց արուեստագէտ Շահէ Յարութիւնեանի «Զարդ աշխարհի» յուշանուէրը:

Աւարտին պարով ելոյթ ունեցաւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան «Գառնի» պարախումբը:

Սոնա Թիթիզեան
Լուսանկարը Մայք Թաշճեանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company